Եվ այսպես, փախչող հողեր կամ սողանքներ։ Այսօր շատերս, եթե անգամ ականատես չենք եղել սողանքների սեփական աչքերով, ապա համացանցն այդ հնարավորությունն անշուշտ տվել է։ Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտի գիտաշխատող, երկրաբան, միկրոբիոլոգ Հայկ Հովակիմյանի հետ զրուցել ենք սողանքների և վտանգավոր գոտում գտնվելու դեպքում՝ հնարավոր պաշտպանական միջոցների մասին