Այս տարի մեծ շուքով նշվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-րդ տարեդարձը: Այդ առթիվ միջոցառումներ է կազմակերպել Երևանում կոմպոզիտորի տուն-թանգարանը, որոնց շարքում գալա-համերգը կայացավ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ: Համերգի նախօրեին սեպտեմբերի 4-ին ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում կայացավ հանդիպում Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի և թանգարանի աշխատակիցների հետ:
Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի առթիվ զրուցել ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի հետ՝ կոմպոզիտորի կյանքի, գործունեության, Հայաստանի երաժշտական ասպարեզում նրա բերած նոր շնչի և նորարարությունների մասին: