21-րդ դարի մարտահրավերները առհասարակ և հատկապես հայ ուսուցիչներին։ Լուռ դասարա՞ն, թե՞ փոքր-ինչ աղմկող, բայց մտածող և վերլուծող երեխաներ։ Մանկավարժական ինչպիսի՞ մոտեցումներ կան այսօր հայկական դպրոցներում, որոնք հակամանկավարժական և մերժելի են։ Ինչպիսի՞ն է ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների սխալների նկատմամբ, պե՞տք է երեխաները վախենան սխալվելուց, թե՞ պիտի հաղթահարել այդ վախը։ Ո՞րն է ծնողի պարտականությունը՝ երեխայի ուսման գործընթացում։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնարիկ Հարոյանի հետ։