Սուրբ Հռիփսիմյանց կույսերը
Սուրբ Հռիփսիմյանց կույսերը

Սուրբ Հռիփսիմյանց կույսերը՝ թվով 37 հոգի, փախչում են  Հռոմ մայրաքաղաքից Դիոկղետիանոս կայսերից, որովհետև վերջինս ցանկանում էր ամուսնանալ Հռիփսիմեի հետ: Սուրբ Հռիփսիմյանց կույսերը ստիպված են լինում փախչել: Անցնելով երկար ճանապարհ՝ հասնում են Հայոց աշխարհ: Ճանապարհին կանգ առան Վան քաղաքի մոտ գտնվող Վարագա լեռան լանջին, որտեղ էլ աղոթեցին Աստծուն, և Ս. Հռիփսիմեն, ով իր պարանոցին կրում էր Քրիստոսի խաչափայտից փոքրիկ մի մասունք, հանեց այն և ամփոփեց այնտեղ, որովհետև իր ապագան շատ անորոշ էր: