Վեց զույգ կոշիկի մեթոդը․  բուլինգի դեմ պայքարի ինքնատիպ մոտեցում
Վեց զույգ կոշիկի մեթոդը․ բուլինգի դեմ պայքարի ինքնատիպ մոտեցում

    Երեխայի լավագույն շահը․ «Բուլինգի կանխարգելումը գործողության մեջ․ բաց տարածք» երկօրյա միջոցառում են անցկացրել Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն, Կանանի սոցիալ հոգեբանական կենտրոն ՀԿ-ն, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղն ու ԽորանԱրդ ինտելեկտուալ ակումբ ՀԿ-ն, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել  13-16 տարեկան դեռահասներ:

     Բուլինգը կանխելու քայլերից գլխավորը, թերեւս, երեւույթի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։  Կազմակերպիչները վստահեցնում են՝  իրենց աշխատանքը լինելու է շարունակական, ավելին, մտադիր են ընդլայնել  միջոցառման աշխարհագրությունը․ բուլինգի դեմ պայքարի ինքնատիպ մեթոդը նախատեսվում է իրականացնել նաեւ Լոռու մարզում։