Music and literature
The poet only gives body to his thoughts and feelings, he breathes the breath of his life to make him live forever, but in order for him to fly, he needs flaws, and he can only get flaws in the magical world called music. H. Tumanyan
Programs
- READ MORE«Ազգային երգի կողքին խամրում են ժամանակակից երգերը»04 Apr, 2024
Ethno colors նախագիծը, նրա նպատակները և գործունեությունը։ Հանրության լայն շրջաններին անծանոթ ազգային երգերը։ Ինչո՞ւ է կարևոր ազգային երգերի հիման վրա տեսահոլովակների նկարահանումը։ Ինչպիսի՞ աշխատանք է տարվում՝ բարբառների ճիշտ հնչողության համար՝ երգերի մեջ։ Ազգային երգն ու պարը և մեր ինքնությունը։ Ինչպիսի՞ն է հայ մարդը, որի դիմանկարը ամբողջանում է բազմաթիվ ազգային երգերի մեջ տեղ գտած դիմագծերի համադրմամբ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Ethno colors խմբի երգչուհի Սուսաննա Նաջարյանի հետ։ - READ MOREԻր ուսուցչի հետքերով՝ աշխարհի մեծ բեմերից մինչև ողբերգական ավարտ․ Արմենակ Շահմուրադյան05 Feb, 2024
Մշեցի արհեստավոր Սարգսի ընտանիքը։ Ծնողները նկատում են Արմենակի երաժշտական հակումները։ Նախնական ուսումը Մուշում։ Ուսման շարունակությունը Էջմիածնում՝ Կարա-Մուրզայի, ապա Կոմիտասի դասարանում։ Հեռացումը Թիֆլիսի Ներսիսյան դպրոց և ուսման շարունակությունը Մակար Եկմալյանի դասարանում։ «Թրքահայերի» հալածանքը ցարական իշխանության կողմից, և Արմենակի աքսորը։ Բանտից ազատումը և մեկնումը Փարիզ։ Ուսում, մասնակցություն հայ համայնքի մշակութային կյանքին, մեծ բեմեր։ Համերգային շրջագայությունները տարբեր երկրներում։ Հայոց ցեղասպանության տարիները։ Վերադարձ սիրելի ուսուցչի՝ Փարիզի հոգեբուժարանում փակված Կոմիտասի մոտ և նրա դրությունից ապրած հոգեկան մեծ խռովքը։
- READ MORE«Գրողի մը նպատակը պիտի ընթերցողի հոգին ազնուացնելն ըլլայ»23 Jan, 2024
Մանկությունը Հորդանանում և ուսումը։ Սերը առ հայոց լեզու և գրական հակումները։ Մասնագիտացմամբ՝ ճարտարագետ, բայց կոչմամբ՝ բանաստեղծ․ ժողովածուների և պիեսների տպագրությունը տարբեր երկրներում։ Ստեղծագործությունների թեման և ասելիքը։
Զրուցում ենք ճարտարագետ և բանաստեղծ Թադէոս Եսայեանի հետ ։ - READ MORE«Խմբում ընդամենը մի քանի հոգի էր ուդ նվագում»․ Մարի Աբրահամյան17 Jan, 2024
Հայկական միջավայրում ուդը հայտնի ու տարածված է եղել դեռևս հին ժամանակներից, սակայն այսօր այս երաժշտական գործիքին քչերն են տիրապետում։
- READ MOREԳյումրին ունի նորաստեղծ կամերային երգչախումբ․ «Մի սար»12 Dec, 2023
Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնվել «Մի սար» կամերային երգչաախումբը։ Որո՞նք են նրա նպատակները և առաջիկայում իրականացնելիք ծրագրերը։ Կունենա՞ արդյոք այն կից նվագաախումբ։ Գյումրեցի երգիչները և Եգիպտոսում բեմադրվող օպերան։ Ինչպիսի՞ դժվարություններ ու խնդիրներ ունի նորաստեղծ երգչախումբը։
Զրուցում ենք Գյումրիի «Մի սար» կամերային երգչախմբի հիմնադիր Արևիկ Թանաշեանի հետ։ - READ MORE«Հենց սկզբից էլ ձգտում ենք մեծ բեմերի»04 Dec, 2023
Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնվել Գյումրիի «Շիրազ» ֆոլկ բենդը։ Ի՞նչ նպատակներ են դրել իրենց առջև համույթի երաժիշտները։ Ինչո՞ւ են կարևորվում ազգային նվագարանները և ազգային երգերը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Շիրազ» ֆոլկ բենդի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վազգեն Սարգսյանի հետ։ - READ MORE«Ազգի նկարագիրը կարելի է կարդալ նրա երգերում»22 Nov, 2023
Հայ ազգային ավանդասկան մշակույթի տարածման ու հանրահռչակման կարևորությունը և դրան ուղղված ծրագրերը։ Ինչպիսի՞ խնդիրներ և դժվարություններ կան այս ասպարեզում։ 60 հազար ազգային երգ, որոնք դեռ ծանոթ չեն օրվա հայությանը։ Այս օվկիանոսից մի քանի բյուրեղյա կաթիլ՝ «Կայթ» նվագախմբի երգացանկում և «Հավկունք» սկավառակում։ Ազգային երգը՝ ազգային ինքնության գիտակցման գործում։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Կայթ» մշակութային հանգույցի ծրագրերի ղեկավար Անի Մարտիրոսյանի և «Կայթ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Քարտաշյանի հետ։ - READ MORE«Թող բազմակետ լինի»22 Aug, 2023
Գյումրիում տեղի ունեցավ սփյուռքահայ բանաստեղծուհի Կարինե Գևորգյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Ի՞նչ բաժիններից է կազմված գիրքը, ի՞նչ պետք է տա հասարակությանը բանաստեղծը և մտավորականն առհասարակ։
Կալինինգրադի հայ համայնքը, նրա կյանքը, մարտահրավերները և հաղթահարված դժվարությունները։
Այս և այլ թեմաների շուրջ զրուցում ենք բանաստեղծուհի Կարինե Գևորգյանի և ՌԴ Կալինինգրադի հայ գիտատեղեկատվական-մշակութային կենտրոնի նախագահ Ֆելիքս Գևորգյանի հետ։ - READ MOREԶմմառի վանքի հարստությունը16 Aug, 2023Զմմառի վանքի հնատիպ գրքերի, ձեռագրերի ու թանգարանային հարստությունների մասին է պատմում Հայր Մովսես Տոնանյանը։
- READ MOREԿարա-Մուրզան՝ հայ դասական երաժշտության ակունքներում01 Aug, 2023
Կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզան՝ հայկական երաժշտարվեստի բազմաձայնության սկզբնավորող։ Նրա համերգային լայն գործունեությունը բազմաթիվ քաղաքներում և հետևողական կերպով ազգային երաժշտության զարգացմանն ուղղված քայլերը։ Նրա աներևակայելի նվիրումն իր առաքելությանը, որն իրականացնելու համար շատ թանկ վճարեց։
Զրույց երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ։ - READ MOREԼեգենդար Շառլ Ազնավուրը22 May, 2023
Ավելի քան 60 տարի աշխարհահռչակ հայը, միայն իրեն հատուկ հանճարեղ կատարումներով երգում է սիրո, հավատարմության, նվիրվածության, բոհեմի, խենթության ու խելառության, դավաճանության, ատելության, միայնության ու էլի շատ ու շատ մարդկային հույզերի ու զգացմունքների մասին:
- READ MORE«Նվիրումով կատարված աշխատանքն է պտուղներ տալիս»15 May, 2023
Դուդուկը Հայաստանում և սփյուռքում, և կատարողական արվեստը։ Հայկական ժողովրդական այս հնագույն նվագարանի տարբեր անվանումները․ ե՞րբ է ծագել «ծիրանափող» անվանումը։ Ինչպիսի՞ խնդիրներ ունեն սփյուռքում դուդուկի մանսագետ-մանկավարժները։ Հայկական նվագարանի քարոզչությունը Ֆրանսիայում այսօր։ Փարիզում գործող «Երևան» անսամբլը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք դուդուկահար և մանկավարժ, ֆրանսաբնակ Ռուբեն Կնյազյանի հետ։