psychology
Psychologists talk about current issues, answer questions from the audience, give advice.
Programs
- READ MOREՍննդային վարքի խանգարում: Պատճառներ, բուժում04 Jun, 2024
Անորեքսիան, բուլիմիան, շատակերության խանգարումը և այլ քիչ նկատելի սնվելու խանգարումները կարող են հանգեցնել առողջության համար վտանգավոր հետևանքների: Ռադիո Մարիամի տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան Լիլիթ Վարդանյանին՝ ում հետ զրուցել ենք սննդային վարքի խանգարման, դրա պատճառների, հետևքնների, ինչպես նաև՝ թե՛ կանխարգելման և թե՛ բուժման մասին։
- READ MOREՎեց զույգ կոշիկի մեթոդը․ բուլինգի դեմ պայքարի ինքնատիպ մոտեցում09 Nov, 2023
Երեխայի լավագույն շահը․ «Բուլինգի կանխարգելումը գործողության մեջ․ բաց տարածք» երկօրյա միջոցառում են անցկացրել Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն, Կանանի սոցիալ հոգեբանական կենտրոն ՀԿ-ն, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղն ու ԽորանԱրդ ինտելեկտուալ ակումբ ՀԿ-ն, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել 13-16 տարեկան դեռահասներ:
- READ MOREԸնտանիքում, եթե կա հարգանք, ապա չի կարող լինել բռնություն13 Jul, 2022
Ի՞նչն է առաջնայինն ընտանիքում, սե՞րը, թե՞ հարգանքը։ Ինչո՞ւ է այդքան կարևոր առանց պայմանների սիրո առկայությունն ընտանիքում։ Զրույց ավստրալահայ հոգեբան Ֆիլոմեն Քասաբյանի հետ։
- READ MOREՀոր դերը երեխայի դաստիարակության հարցում15 Jun, 2022
Սիդնեյից ժամանած հոգեբան, մանկավարժ Ֆիլոմեն Քասաբյանը խոսում է հոր դերի մասին երեխայի մտավոր, ֆիզիկական զարգացման հարցում: Ի՞նչ պետք է անեն մայրերը, որ հայրերն ավելի ակտիվ մասնակցեն երեխայի դաստիարակությանը: Այս և շատ այլ հարցերի է անդրադառնում հոգեբանը ու խորհուրդներ տալիս երիտասարդ ծնողներին:
- READ MOREԻ՞նչ է պետք անձնային աճ գրանցելու համար07 Jun, 2022
Անձնային աճը շարունակ զարգանալու լավագույն բանաձևն է, իսկ թե ինչպես աճել ու հասնել նպատակներին, կիմանանք այս հաղորդման ընթացքում: Զրուցում ենք հոգեբան Անի Դավթյանի հետ:
- READ MOREՆախադպրոցական տարիք. ի՞նչ շրջան է սա երեխայի կյանքում04 May, 2022
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում անցնում է տարիքային զարգացման փուլերով եւ այդ փուլերից յուրաքնչյուրը, ըստ հոգեվերլուծաբան Էրիկ Էրիկսոնի, դիտվում է որպես ճգնաժամային: Ամեն մեկը պետք է բախվի դրան՝ հաջորդ փուլ անցնելու համար: Այդ փուլերից մեկն էլ նախադպրոցական տարիքն է:
- READ MOREԻնչպե՞ս հաղթահարել վիշտը և կորուստը27 Apr, 2022
«Վշտից խուսափել կարող է միայն նա, ով խուսափում է սիրուց: Խնդիրը վշտից ինչ-որ բան սովորելն ու սիրո համար խոցելի մնալն է»,-ասել է Ջ. Բրանտները:
Ինչպե՞ս դիմանակ կորստին կամ հաղթահարել վիշտը. սրանք հարցեր են, որոնց բախվում ենք անխտիր բոլորս: Ոմանք կարողանում են ինքնուրույն հաղթահարել, ոմանց անհրաժեշտ է մասնագետի օգնություն: Ի՞նչ անել: Զրուցել ենք հոգեբան Լուսինե Աղաբեկյանի հետ: - READ MOREՄոտիվացիայի ուժը14 Apr, 2022
«Մի՛ արդարացեք, պատասխանատվություն կրեք ձեր խոսքերի, մտքերի, մասնագիտության համար»։ Սա հոգեբան Դիանա Սարգսյանի նշանաբանն է։ Ռադիո Մարիամի տաղավարում հոգեբանի հետ զրուցել ենք մոտիվացիայի կարևորության, դրա անհետացման պատճառների մասին: Հոգեբանը նաև գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է մոտիվացվել ցանկացած իրավիճակում:
- READ MOREՔննադատություն. ինչպե՞ս վերաբերվել դրանց13 Apr, 2022
Հոգեբանության մեջ կա այսպիսի օգտակար սկզբունք․ եթե չես կարողանում փոխել իրավիճակը, փոխիր քո պատկերացումները տվյալ իրավիճակի մասին։ Իսկ ինչպե՞ս այս մեթոդն աշխատեցնել, ինչպե՞ս վերաբերվել քննադատություններին: Զրույց հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ:
- READ MOREԻնչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վախերը12 Apr, 2022
Ի՞նչը կարող է երեխաների համար վախի պատճառ հանդիսանալ, որո՞նք են վախի առաջացմանը նպաստող գործոնները, ե՞րբ է սրվում եւ խոր արտահայտումներ ունենում վախը, ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, ինչպե՞ս պետք է ծնողն արձագանքի երեխայի վախերին եւ ինչպե՞ս օգնել հաղթահարել դրանք:
Հարցազրույց հոգեբան Կարինե Հարությունյանի հետ:
- READ MOREԻնպե՞ս գտնել սեփական ուժեղ ու թույլ կողմերը. մասնագիտական կողմնորոշում05 Apr, 2022
Մասնագիտության ընտրությունը որոշ դեպքերում կամ մեծ մասամբ ծնողի կամքի թելադրմամբ դեռահասին մատուցվող առաջարկն է։ Մասնագիտության ընտրության հարցում գրեթե միշտ գլխավոր անձը՝ դեռահասը, ստվերում է։ Դարբին կամ խոհարար դառնալու նրա երազանքը երկրորդվում է ծնողի՝ իրավաբան, բժիշկ ու բանկի կառավարիչ զավակ ունենալու ձգտմամբ։ Այս հարաբերություններում որքանո՞վ է տուժում դեռահասի հոգեբանությունը, մասնագիտական ոչ ճիշտ կողմնորոշումը ի՞նչ ազդեցություն է ունենում անձի, անհատի ապագայի, կարիերիայի վրա: Ի՞նչ խորհուրդ է տալիս հոգեբանը՝ ինչպե՞ս ճիշտ պլանավորել կարիերան, ի՞նչ հարց պետք է տաս ինքդ քեզ՝ հավաստի պատասխանը ստանալու համար:
Հարցազրույց «Նոր լույս» Հկ գործադիր տնօրեն, հոգեթերապեւտ Շողեր Միքայելյանի հետ: