Ռադիո Մարիամ
#
LIVE

Խաչի ճանապարհ



Պատրաստության աղոթք

Ո՜վ աստվածային Փրկիչ, ցանկանում եմ խոնարհ սրտով մտաբերել քո դառնակսկիծ չարչարանքներն ու մահը՝ լավ ըմբռնելու համար Խաչի վրա քո զոհվելու իմաստը, դեպի մարդկությունը տածած քո անսահման սերը, բայց, հատկապես, մեր մեղքերի ծանրությունը, որոնք Գողգոթայի արյունոտ  ճանապարհին քո կրած տառապանքների պատճառ դարձան: Ամեն:

 


 

Առաջին կայան

Քրիստոս դատապարվում է մահվան


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

Ո՜վ աստվածային Փրկիչ, ինչպիսի՜ ծանր իրավիճակում են քեզ դատաստանի կանչում: Հուդան քեզ մատնել է, առաքյալներդ քեզ ուրացել են, չարագործները քեզ ատյանից ատյան են քաշում, բռնցքահարում եւ ապտակում: Կատաղած ամբոխը, քո արյունն ու տառապանքները տեսնելով, դեռ չի հագեցել և պահանջում է, որ քեզ խաչը հանեն: Իսկ Պիղատոսը քեզ դատապարտում է մահվան: Ո՜վ պաշտելի Հիսուս, Դու, բեռնավորված մեր մեղքերով ու ոճիրներով, չարագործի կերպարանք ես ստացել: Քեզ չարագործի տեղ են դնում, իսկ Դու չես բողոքում: Դու մեր հանցանքների համար մահվան ես դատապարտվում, որպեսզի մաքրես մեր մեղքերը և ազատես դժոխքից. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 

 


 

 

Երկրորդ կայան

Հիսուս խաչն առնում է ուսին

 

 

–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, ինչպիսի եռանդով ես գրկում այն խաչը, որը մեր մեղապարտ հոգիներն է ներկայացնում: Ցանկանում ես դրա վրա մեռնել, լվալ ու օծել այն արյամբ՝ ի նշան մեր հոգիների լվացման: Ահավոր տառապանքիդ մեջ մխիթարություն ունես, քո Հոր կամքն ես կատարում ամբողջովին: Երջանիկ ես, որովհետև Հորդ կամքը կատարելով՝ դու փրկում ես մարդկությանը, ազատում մեղքից ու դժոխքի սարսափներից:

Ո՜վ պաշտելի Հիսուս, հանուն քո սուրբ խաչի՝ օգնիր, որ մեր կամքը միշտ միացնենք Աստծո կամքին,  և սիրով կրենք այն բոլոր խաչերն ու ցավերը, որոնք տրվում են մեզ մեր մեղքերի քավության համար.  Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 

 


 

 Երրորդ կայան

Հիսուս ընկնում է խաչի ծանրության տակ


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, հակառակ Քո ցուցաբերած մեծ կորովին, Դու ընկճվում ես խաչի ծանրությունից և վայր ընկնում:
Ձեռքերիդ ու ոտքերիդ փակված վերքերը նորից արյունոտվում են ու ներկում հողը: Իրոք ծանր է խաչափայտը, սակայն ավելի ծանր են ի՛մ մեղքերը, մարդկությա՛ն մեղքերն ու ոճիրները: Դրանց ծանրությունն է քեզ ընկճում  ու ցած գցում: Դու մեր քավութեան նոխազն ես, Աստծո առաջ այն մահապարտը, ով Իր անհուն զոհաբերումով մաքրելու է մեր բոլոր հանցանքները:
Ո՜վ պաշտելի Հիսուս, Դու տեսնում ես հատկապէս ի՛մ մեղքերը, որոնք պատճառ են դարձել քո մահվան: Ների՛ր ինձ, Տէր, ողորմի՛ր և ուժ ու կորով պարգևի՛ր, որ այսուհետև քեզ չվշտացնեմ, այլ սիրեմ իմ ամբողջ հոգով. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Չորրորդ կայան

Հիսուս հանդիպում է Իր սիրելի մորը


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, այն րոպեին, երբ Սուրբ Աստվածածինը քեզ տեսավ մահապարտի այդ վիճակում, Դու դառնագին տառապանք ու կսկիծ ապրեցիր: Վերջին անգամ էր, որ գրկեցիք իրար: Ինչե՜ր ունէիք ասելու … սակայն անգութ դահիճները ձեզ վայրագորեն բաժանեցին՝ սաստկացնելով ձեր վիշտն ու կսկիծը: Ո՜վ Սուրբ Աստվածածին, տեսնում եմ, թե ինչպիսի՜ հերոսությամբ Քո միածին Որդուն զոհաբերում ես մեր փրկության համար: Բողոք ու գանգատ չկա քո շուրթերին: Որչա՜փ երախտապարտ ենք քեզ, ո՛վ Հիսուսի եւ մեր Մա՛յրը, որ մեր սիրո համար համակերպվում ես Հիսուսի չարչարանքների ու մահվան հետ: Հայցի՛ր Աստծուց, որ մեր տևական ապաշխարութեամբ` կարողանանք գնահատել մեզ համար թափված այդ Սուրբ Արյունը, որ քո ազնիվ սրտից հոսել է Հիսուսի նվիրական սրտի մեջ. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 

 


  

Հինգերորդ կայան

Սիմոն Կյուրենացին օգնում է Հիսուսին


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, դահիճներդ տեսնում են, որ դու բոլորովին ուժասպառ ես եղել տառապանքից ու ցավից. հրեաները վախենում են, որ դու մահանաս ճանապարհին, և չհաջողվի քեզ խաչ հանելու իրենց ծրագիրը: Ուստի, ստիպում են Սիմոն Կյուրենացուն, որ օգնի քեզ եւ որոշ ժամանակ տանի քո ծանր խաչափայտը: Ո՜վ պաշտելի Հիսուս, Սիմոն Կյուրենացու նման և նրա հետ թող ես էլ մասամբ օգնեմ Քեզ՝ ծանր բեռդ կրելու, որպեսզի մխիթարվի Քո բարի սիրտը: Մի՛ թող, որ փախչեմ Սուրբ Խաչի ծանրությունից, այլ օգնի´ր, զօրացրո´ւ ինձ, որ ընդառաջեմ քո սուրբ կամքին, գրկեմ քո Սուրբ Խաչը եւ սրտանց գոչեմ. «Ողջո՜յն, Սուրբ Խա՜չ` արդարների եւ մեղավորների հույս, ապավեն ու փրկություն»: Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Վեցերորդ կայան

Վերոնիկան սրբում է Հիսուսի դեմքը


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, արյունն ու քրտինքն առատորեն հոսում են քո ճակատից ու թափվում աչքերիդ մէջ: Երեսդ ծածկված է փոշով, այլափոխվել և անճանաչելի ես դարձել: Ահա մի արիասիրտ կին ճեղքում է քեզ շրջապատող ամբոխը, մոտենում է քեզ և անբիծ թաշկինակով սրբում քո աստվածային երեսը: Այդ անվեհեր կինը, քո բոլոր թշմանիների առաջ, խոստովանում և հաստատում է, որ Դու ես միակ Տերն ու Փրկիչը:
Ո՜վ պաշտելի Հիսուս, ես էլ եմ ցանկանում այդ կնոջ նման անվախ լինել ու արիաբար պաշտպանել քեզ, չամաչել հայտարարել, որ Դո՛ւ ես իմ Աստվածն ու Տերը, որպեսզի դատաստանի օրը Դու չամաչես ինձ քո աշակերտն ու հետևորդն ընդունելուց: Դրոշմի՛ր իմ սրտի մէջ Քո աստվածային պատկերը, ինչպես դրոշմեցիր այդ արիասիրտ կնոջ՝ Վերոնիկայի թաշկինակի վրա, և թող Քո պաշտելի դեմքն անջնջելի մնա իմ սրտում. Ամեն:

 

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Յոթերորդ կայան

Հիսուս ընկնում է երկրորդ անգամ


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, դարձյալ ընկար խաչի ծանրության տակ, և անողորմ դահիճներդ, քեզ հրելով ու քաշքշելով, ավելացրին ցավերդ:
Այնքան հաճախակի ենք մենք մեղանչում և այնքան ծանր է մեր հանցանքների կշիռը, որ չես դիմանում այդ ահավոր ծանրությանը և ընկնում ես:
Ո՜վ պաշտելի Հիսուս, այս ամենից հետո դու ցավով նշմարում ես, որ շատերն արհամարհում են քո սերը, և շատ քչերն են օգտվում քո չարչարանքներից, հակառակ քո սիրո բուռն արտահայտությանն ու մեծահոգությանը, և  մեղանչում են Քո դեմ: Ավա՜ղ, ես էլ նրաց թվում եմ, ես էլ անարգել եմ քեզ իմ ծանր հանցանքներով եւ կրկնապատկել Քո անհուն տառապանքը. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Ութերորդ կայան

Հիսուս մխիթարում է Երուսաղեմի կանանց


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, քո անցած տաժանելի ճանապարհին Դու հանդիպում ես այն կանանց, ովքեր ծառայում էին Քեզ՝ Քո քարոզության տարիներին, և հիմա նկատում ես, որ նրանք արտասվում են՝ Քո տառապանքները տեսնելով: Մի պահ կանգ ես առնում և ասում նրանց. «Իմ վրա մի՛ լացեք, այլ լացե՛ք ձեր և ձեր զավակների վրա»:
Եվ Դու ճշմարիտ ես, Տե՛ր, քանզի մարդկանց գործած հանցանքներն են եղել Քո դառը չարչարանքների դրդապատճառը: Տե´ր, գիտակցութիյուն տուր ինձ՝ ըմբռնելու անթիվ հանցանքներիս ծանրությունը, որ սրտանց ցավեմ դրանց համար: Մի ողորմելի մեղվոր եմ, Տե՛ր, սակայն հույս ունեմ, որ Քո զոացուցիչ օգնությամբ պիտի կարողանամ հրաժարվել մեղքերից, եւ, շարունակ վերհիշելով քո չարչարանքները` պիտի աշխատեմ հատուցել ապաշխարությամբ. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Իններորդ կայան

Հիսուս ընկնում է երրորդ անգամ


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, հասել ես Գողգոթայի ստորոտը և կրկին ընկրկում ես խաչի ծանրության տակ: Պաշտելի դեմքդ փոշեծածկ է, վերքերիցդ առատորեն արյուն է հոսում, ուժասպառ ես, սակայն հալածիչներդ վայրագ կատաղությամբ քեզ վեր են բարձրացնում, որպեսզի անհապաղ քեզ խաչին գամեն:
Ո՜վ անսահմանորեն պաշտելի Հիսուս, անհամար ու ծանր են մեր մեղքերը, հատկապէս զզվելի են նրանք, որոնք գայթակղության պատճառ են դարձել, և անմեղները, ի տես մեր տված վատ օրինակների, մեղանչել են Քո դեմ: Ո՜վ բարեգութ Տեր, ես էլ եմ գայթակղության մեղքը գործել, ների՛ր հանցավորիս, ուժ և կարողություն տուր, որ վերստին այդ ահավոր հանցանքի մեջ չընկնեմ, այլ իմ բարի օրինակներով ուրիշներին էլ հրավիրեմ Քեզ ծառայելու. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Տասներորդ կայան

Հիսուսին մերկացնում են


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, կարծես, Քո կրած բազում չարչարանքները բավական չէին, հիմա ուզում են Քեզ մերկացնել: Դու, Տե՛ր, հզոր թագավոր, ամենակալ Աստված, թույլ ես տալիս, որ Քեզանից խլեն անգամ Քո պատմուճանը, և ոչինչ ունենաս այս աշխարհի վրա. համաձայնում ես, որ մերկացնեն Քո կուսական սուրբ մարմինը, Դու, որ խորին համեստության եւ պարկեշտության աղբյուն ես:
Ո՜վ պաշտելի Հիսուս, փոխանակ հետեւելու Քո տված սուրբ օրինակներին, ես անմտորեն հետեւել եմ հոռի և անպարկեշտ հաճույքներին և արատավորել իմ մկրտության սպիտակափայլ պատմուճանը: Ների՛ր ինձ, ո՛վ բարի և ներողամիտ Հիսուս. խոստանում եմ այսուհետեւ ուղղել իմ վարքը, և սնուցել իմ հոգին Քո սուրբ խորհուրդներով: Պահի՛ր ու պաշտպանի՛ր ինձ. Տեր, իմ որոշման մէջ. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Տասնմեկերորդ  կայան

Հիսուսին գամում են խաչին


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:

– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, նոր ենք ըմբռնում, թե որքա՜ն թանկ են եղել քեզ համար մեր հոգիները. անհուն տառապանքներից ու նվաստացումներից հետո հիմա էլ թույլ ես տալիս, որ Քեզ գամեն խաչին: Քո ձեռքերից և ոտքերից արյունը ցայտում և օծում է խաչափայտը: Այդ արյան հեղմամբ է, որ փրկում ես մեզ բոլորիս:
Ո՜վ պաշտելի Հիսուս, անհունորէն շնորհակալ եմ Քեզ, որ ինձ սիրել ես այդչափ, և իմ սիրո համար մատնվել դառնակսկիծ մահվան:
Քո մեծ ու անշահախնդիր սերը շփոթեցնում և ամաչեցնում է ինձ՝ անտարբեր ապերախտիս: Այդ բոլորից հետո ինչպե՞ս կարելի է Քեզ չսիրել: Ո՜վ իմ բարեգութ Փրկիչ, Քեզ եմ տալիս իմ սրտի ամբողջ սերը, Քեզ եմ նվիրում իմ կյանքը, իմ բովանդակ էությունը. ակեղծ պահի՛ր, պաշտպանի՛ր ինձ՝ որպես Քո անձեռնմխելի սեփականություն. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 

 


 

Տասներկուերորդ կայան

Հիսուս մահանում է խաչի վրա


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, ահա՛ խաչի վրա ես և երկու ավազակների միջև: Դու բազկատարած աղոթում ես մարդկության համար և երկնավոր Հորիցդ խնդրում ես, որ ների նրանց, որոնք արհամարհում, նախատում և ծաղրում են Քո աստվածությունն ու ամենակարողությունը: Ահռելի տառապանքների մեջ՝ Դու ծարավի ես սիրո և հանգստության: Ջուր ես ուզում, որպեսզի մի պահ ուժերդ վերագտնելով՝ գերագույն ճիգով դեպի Քեզ ձգես բոլոր հոգիներին: Եվ մարդկանց սիրով բոցավառված հոգիդ ավանդում ես Քո աստվածային Հոր ձեռքերի մեջ:
Դու այդ անարգ մահը հանձն առար ո՛չ միայն իմ, այլև իմ սիրելիների, բարեկամների, ծանոթների, վերջապես՝ ամբողջ մարդկության համար, բոլոր դարերի եւ բոլոր ժամանակների մարդկության համար: Սրտանց ու հոգով միանում եմ սրբերին և հրեշտակներին, Քեզ արժանավորապես երկրպագելու եւ փառաբանելու՝ անհուն երախտագիտությամբ. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

Տասներեքերորդ կայան

Հիսուսին իջեցնում են խաչից


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, ահա Քեզ խաչից ցած են բերում և հանձնում են Քո սիրելի Մորը՝ Սուրբ Աստվածածնին:
Այդ վայրկեանին որքան սրեր խոցեցին քո մայրական ազնիվ սիրտը, ո՜վ Ս. Կույս: Արդեն վիշտ ու տառապանք էր Քո ամբողջ կյանքը: Դու քայլ առ քայլ հետևեցիր քո Որդուն՝ իր տառապանքի ճանապարհին, եւ ապրեցիր նրա կրած բոլոր ցավերը: Ո՜վ տառապանքների Մայր, հիշի՛ր Որդուդ վերջին պատգամը, երբ նա հանձնարարեց, որ լինես մեր բոլորի Մայրը, մտահոգվես և մեր փրկությամբ: Ո՜վ Սուրբ Մայր, կատարի՛ր Որդուդ վերջին պատգամը, եղի՛ր մեր մայրը, աղոթի՛ր մեզ համար, որ արժանի լինենք քո որդիներ կոչվելուն, եւ մի օր Երկնքում քեզ հետ միասին պաշտենք մեր փրկության համար խաչի վրա զոհված քո աննման Հիսուսին. Ամեն:

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 

 


 

Տասնչորսերորդ կայան

Հիսուսին գերեզման են դնում


–Երկրպագում ենք Քեզ, Հիսուս, եւ ցանկանում Քեզ սիրել:
– Որովհետեւ Քո Սուրբ Խաչով աշխարհն ես փրկել։

 

Ո՜վ աստվածային Փրկիչ, Քո բարեկամները փութկոտ գուրգուրանքով Քեզ զետեղում են Սուրբ Գերեզմանի մեջ: Ա՜հ, որքա՜ն հուսահատ են նրանք: Իրենց հույսն ու վստահությունը էին Քո ամենակարողության վրա և ահա Քեզ իջեցնում են գերեզմանի մռայլ ու մութ խորշի մեջ և գլխահակ ու տրտում գնում են իրենց տները: Ո՜վ պաշտելի Հիսուս, դու Քո ազատ կամքով ցանկացար մեռնել ու թաղվել, կյանքի բոլոր դառնություններն ապրել, մահանալ և հաղթել մահվանը: Այդպիսով կամեցար մեզ սովորեցնել, որ չսարսափենք մահից, չհուսահատվենք ու հավատանք, որ մենք էլ մի օր մարմնով հարություն պիտի առնենք Քեզ նման: Լույս պարգևիր մեզ, ո՜վ բարի Հիսուս, որ բոլոր տառապանքների և անգամ մեր մահվան րոպեին հարության հույսով տոգորվենք և խորապես վստահ լինենք, որ կա հավիտենական երջանկություն. Ամեն:

 

– Հայր մեր

– Փառք Հօր

– Ո՜վ խոցյալ սիրտ Հիսուսի, ողորմի՛ր մեզ եւ ննջեցյալների հոգիներին։

 


 

 


Օրվա Ավետարան

5 December 2024
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Բարև ձեզ, դուք հաղորդումների արխիվ չունեք? կայքում: ասենք ուզում ենք գտնել 2016-ից սկսած որևէ հաղորդում ինչ տարբերակ ունեք:
Հարցնում է՝ Արտակ Հարությունյան
11.13.2024
Ողջույն, ես Էվելինա Բլյուսին եմ, և ես կցանկանայի խնդրել, որ իմ անունից աղոթեք իմ անունով, որպեսզի Աստված օգնի ինձ իսկ թոքերիս կեսը վիրահատվել է, ես շատ եմ էպիլեպտիկ նոպաներ ունեցել, փսխել եմ, և տրամաբանական մտածողության հետ կապված խնդիրներ ունեմ: Ես հաշվել չգիտեմ։
Հարցնում է՝ Evelina
08.11.2024
Inch anel erb asum em patasxan tveq tvyal ararqi hamar
Հարցնում է՝ Poghosyan
05.10.2024
Թելեվիժնի. ֆերեքանսը փոխվել է. արդեօք։ մենք ձեզ. շատ սիրում և ամբողջ օրը լսում ենք։ հիմա միայն մոբայլով ենք լսում։Շնորհակալ ենք ։
Հարցնում է՝ Լիգիա
02.15.2024
Ռադիո Մարիայի սիրելի ընկերներ, շնորհակալություն ձեր աղոթքների համար: Սեպտեմբերին ես աղոթում եմ Միգելի առողջության համար, Ժոզեֆինայի աշխատանքի համար, Գեմայի, Խոսեի, Մարգարիտայի, Մանուելի, Մարիսայի, Պեդրոյի, Սվետայի, Պիլարի, Ֆելիքսի, Մաքսիի, Էստելայի, Խոսե Միգելի, Խավիերի, Սիլվիայի, Անտոնիոյի և նրանց ընտանիքների համար: Օրհնություններ. Էնրիկե, Վալենսիայից (Իսպանիա).
Հարցնում է՝ enrique de miguel
08.29.2023
Xndrum em dzer hamarn
Հարցնում է՝ Harutyun
07.21.2023
Shat hivand em.,. Khndroum em ognek vor aghotkov aghotem
Հարցնում է՝ Liana Jalalyan
04.03.2023
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դիմում է առանց անունս տալու,ձեռք բարձրացնելուց հետո չեմ կարողանում ներել էլ...հոգնել եմ հուսալուց որ կփոխվի,ինչպես վարվեմ։???
Հարցնում է՝ Anna
02.18.2023
ինչ է ճշմարտությունը, ինչպես զատել ճշմարիտը կեղծիքից
Հարցնում է՝ Ռաֆիկ Բ.
11.09.2022
Շնորհակալ եմ օրվա աղոթք բաժնի համար
Հարցնում է՝ Anna
09.22.2020
Դիտել բոլորը