Դպրանոց
Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել
աշխարհը փոխելու համար։
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆ«Ուսուցիչը պետք է թևեր տա աշակերտին»03 Հլս, 2024
Ի՞նչ պեստք է փոխել ժամանակակից դպրոցում և մանկավարժական մոտեցումների մեջ։ 21-րդ դարի պահանջները կրթության նկատմամբ։ Գիտելիքի և կրթության տարբերությունը։ Վերաբերմունքը սեփական և ուրիշների սխալի հանդեպ․ ինչպե՞ս պետք է երեխային սովորեցնել ընդունել դրանք։ Ընդունելի՞ է արդյոք կոպտությունը դասարանում՝ երեխաների չափազանց աշխուժությունը զսպելու համար։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՆերառական կրթության դժվարությունները և ավագ դպրոցի արդյունավետությունը07 Հնս, 2022
Ներառական կրթությունը խանգարու՞մ, թե՞ օգնում է կրթության գործընթացին. որո՞նք են ավագ դպրոցի բացթողումներն ու դրական կողմերը: Հարցերի պատասխանները պարզում և քմմարկում ենք ավագ դպրոցի աշակերտուհու հետ
- ԱՎԵԼԻՆՄանկավարժները արտասահմանյան դպրոցներում01 Մար, 2022
Մանկավարժները արտասահմանյան դպրոցներում. ամերիկյան դպրոցի անցուդարձից՝ այնտեղ ապրող Վարդանի շուրթերով
- ԱՎԵԼԻՆՄարիա Մոնտեսորին և մոնտեսորցիները03 Փտր, 2022
Մարիա Մոնտեսորին կրթական համակարգին նոր և տարբերվող շունչ հաղորդեց: Աշակերտը, որ մտնում է նրա երազած և ստեղծած դպրոցը, դուրս է գալիս ստեղծարար և կառուցողական մտածելակերպով և մեծ ներուժով: Ահա, թե ինչից ենք խոսում մեր այս հաղորդման ընթացքում: Իսկ Մայամիից մեզ միացած Րաֆին խելացի դատողություններով պատմում է մոնտեսորյան ներկա կյանքի, իր այնտեղի ձեռքբերումների, ինչպես նաև իր պատկերացրած դպրոցի մասին:
- ԱՎԵԼԻՆՇրջուն ուսուցումը և հայտնի մանկավարժները02 Փտր, 2022
Ի՞նչ է շրջված ուսուցումը, ինչպե՞ս է այն ազդում ուսուցման որակի վրա. ովքե՞ր են այն ուսուցիչները, որոնք ներդրել են ուսուցման այս ձևը: Այս հարցերի պատասխաններն ենք ներկայացնում հաղորդման ընթացքում: Իսկ «Դպրանոցի» 2-րդ մասում հայտնի մանկավարժներն են՝ իրենց նորույթներով և ուսուցման օրինակելի մեթոդներով:
- ԱՎԵԼԻՆԱմերիկյան նոր դպրոցի զարգացման պատմությունը, Մեծ Բրիտանիայի «մեծ» գրադարանը և դպրոցականի երազած դպրոցը30 Սեպ, 2021
Այս հաղորդման ընթացքում ունկնդրելու ենք ամերիկյան նոր դպրոցի հիմնադիրների սկզբունքային փոփոխությունների մասին: Ապա տեղափոխվելու ենք Մեծ Բրիտանիա և շրջելու նրա ազգային գրադարանով: Իսկ վերջում մեր դպրոցական հյուրը կպատմի, թե որն է դպրոցականի իդեալ-դպրոցը:
- ԱՎԵԼԻՆՍորբոնի համալսարանը և դասվար լինելու արվեստը24 Սեպ, 2021
Ինչպե՞ս և երբվանի՞ց Սորբոնի համալսարանը դարձավ Եվրոպայի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություն, ուսանողական կյանքը ինչպիպի՞ն է այս համալասարանի պատերից ներս. ահա, թե ինչ հարցերի ենք պատասխանել «Դպրանոցի» առաջին հատվածում, ապա մեր հյուրի հետ քննարկել ենք այն խնդիրները և պահանջները, որոնց կարող են հանդիպել ապագա մանկավարժները տարրական դասարաններում: