Դու կարո՛ղ ես
Ինչո՞վ են տարբերվում հաջողակ ու անհաջողակ մարդիկ, և ի՞նչ անել՝ վերջին անհաջողակից մեծ հաջողակ դառնալու համար:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆ«Մի սպասեք՝ երկիրը լավ լինի, որ նոր դուք լավ լինեք. այդ մենք բոլո՛րս պիտի լավ լինենք, որ երկիրը լավ լինի»24 Նմբ, 2023
Ինչպես կարող արդեն քիչ թե շատ կայացած բիզնեսը հիմք դառնալ մեկ այլ բիզնեսի համար։ Եվ ինչո՞ւ պետք չէ ամուր կառչել մեկ ոլորտից։ Նոր հարթույթյուններ դուրս գալով նոր համագործակցության դռներ են բացվում քո առաջ։
Զրուցում ենք «Վարդենի» ընկերության համահիմնադիր Ցոլակ Չադրյանի հետ։ - ԱՎԵԼԻՆԹե՛ անհատի, թե՛ ազգի առաջընթացի համար կարևոր ինքնուրույնությունը16 Նմբ, 2023
Հնարավո՞ր է արդյոք փոխել մասնագիտությունը և աշխատողի կարգավիճակից անցնել բիզնեսի ղեկավարի կարգավիճակի։ Ի՞նչ է անհրաժեշտ նոր ոլորտ մուտք գործելու համար։ Եթերային յուղերի արտադրությունը, դրանց օգտագործումը՝ կոսմետիկ արտադրության մեջ և սեփական ջանքերով շուկայի ձևավորումը։ Վարդի յուղի արտադրության վերականգնումը Հայաստանում։ Մտածելակերպի ու կենսակերպի փոփոխության անհրաժեշտությունը։ Բիզնեսի զարգացումը և ապագայի ծրագրերը։
Զրուցում ենք «Նաիրյան» ընկերության հիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Քայլ մի կատարիր, քանի դեռ մտքումդ չես հաղթահարել անհաջողության վախդ»19 Հոկ, 2023
Ինչպե՞ս են ստեղծվում Մաղլոջյան զարդերը։ Կարո՞ղ է սիրելի զբաղմունքը դառնալ սեփական բիզնես։ Ի՞նչը կարող է օգնել սկսնակին։ Դժվարությունները գոյություն ունեն հաղթահարելու համար, որոնք մարդուն դարձնում են ավելի հմուտ՝ մասնագիտության մեջ։
Զրուցում ենք Մաղլոջյան զարդերի (Maghlojyan Jewelry) հեղինակ Տիգրան Մաղլոջյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Պատասխանատվության ստանձնումը լուրջ հաջողության հիմքն է»22 Սեպ, 2023
Հայկական դուդուկը` ՌԴ մեծ բեմերում։ Ինչպե՞ս են քարոզվում հայկական նվագարաններն ու երաժշտությունը ռուսական քաղաքներում։ Հայկական դուդուկը՝ Մուսորգսկսու օպերայում։ Որո՞նք են ցանկացած մասնագիտության տեր մարդուն հաաջողությունների հասցնող հատկանիշները։ Ինչպիսի՞ վախեր կարող են գլուխ բարձրացնել սկսնակ երաժշտի հոգում՝ բեմ բարձրանալուց առաջ, ինչպե՞ս հաղթահարել այն և ի՞նչ կտա դա նրան։ Այս և նման այլ կարևոր հարցերի շուրջ զրուցում ենք Մոսկվայի դուդուկի դպրոցի ղեկավարչ և Ստանիսլաավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի մենակատար Հովհաննես Ղազարյանի հետ։
- ԱՎԵԼԻՆԵրեխաների մեջ պետք է վերացնել սխալվելու վախը24 Հլս, 2023
Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում հանրությանը Գյումրիում գործող «Արվեստ ստեղծող ձեռքեր» կրթամշակութային կենտրոնը և ինչո՞վ է այն գրավում հատկապես նորապսակ զույգերին։ Ինչո՞վ է աչքի ընկնում կենտրոնում գործող ամառային ճամբարը։ Ի՞նչ են սովորեցնում այնտեղ երեխաներին սխալվելու, ուրիշների կարծիքի մասին։ Ի՞նչ զուգահեռներ կան անհատական և ազգային խնդիրների միջև։ Այս և նման այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցում ենք «Արվեստ ստեղծող ձեռքեր» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Օֆելյա Կուրազյանի հետ։
- ԱՎԵԼԻՆԴժվարությունը նոր հնարավորության դուռն է29 Հնս, 2023
Ինչպիսի՞ ծառայություններ են մատուցում հանրությանը «Ստեղծագործ մշակութային տուրեր» (Creative culture tour) ընկերությունը և «Ստեղծագործ անկյուն սերվիս դպրոցը» (Creative corner service school)։ Անցած ճանապարհ և հաղթահարված դժվարություններ։ Ինչպե՞ս պետք է վարվել ներքին վախերի հետ՝ ցանկալի արդյունք ունենա լու համար։ Որքանո՞վ պետք է հիմնվել ուրիշների կարծիքների վրա՝ որևէ նոր քայլ կատարելիս, և հատկապես ո՞ւմ կարծիքի։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Ստեղծագործ անկյուն սերվիս դպրոց» ընկերության համահիմնադիրներ Կառլեն Իսահակյանի և Լուսինե Ավագյանի հետ: - ԱՎԵԼԻՆՌիսկի դիմելով գուցե պարտվես․ բայց ռիսկի չդիմելով երբեք չես հաղթի21 Հնս, 2023
Պետք է ուսումնասիրել այն դաշտը, որտեղ պատրաստվում ես բիզնես սկսել։ Արդյո՞ք պարտադիր պայման է խոշոր դրամագլուխ ունենալ՝ որևէ բիզնես սկսելու համար։ Ինչո՞ւ է կարևոր լավ համբավ ստեղծելը՝ քո հիմնած բրենդի շուրջ։ Խուսափե՞լ մեծ պատասխանատվություն ստանձնելուց, թե՞ ոչ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Եղոյան» ֆոտոստուդիայի հիմնադիր տնօրեն Նորայր Եղոյանի հետ: - ԱՎԵԼԻՆԲիզնեսում, թե կյանքում՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում03 Մայ, 2023
Ինչո՞ւ է կարևոր հստակ նպատակի սահմանումը։ Ո՞րն է հաջողությունը։ Հավատի դերը մարդու գործունեության մեջ։ Մենք և մեր վախերը, որոնք, տարբեր բացասական մտքերի տեսքով, կաշկանդում են մեր քայլերը և պատնեշ դնում մեր և մեր նպատակի միջև։
Ինչպե՞ս, ի՞նչ դժվարությունների հաղթահարման գնով է կայացել «Արաքս» հյուրանոցային համալիրը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Արաքս» հյուրանոցային համալիրի տնօրեն Վարդան Սրտաշյանի հետ: - ԱՎԵԼԻՆՓոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում20 Ապր, 2023
Բիզնեսմենի իրական կերպարը և նրա ընկալումը հասարակության շրջանում։ Դժվարությունները, որոնցից այն կողմ գտնվում է հաջողությունն ու ցանկալի արդյունքը։ Մեր ներքին վախերը և դրանց հաղթահարումը․ ի՞նչ կտա դա մեզ։ Միտքը և դրա կառավարումը․ ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Մարդկանց այն խումբը, որոնք միշտ ուրիշներից կամ պետությունից ակնկալում են օգնություն։ Ե՞րբ և որքա՞ն պետք է օգնել։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Տիրամայր» արհեստի դպրոցի մանկավարժ և ռեստորանային բիզնեսի խորհրդատու Գագիկ Սերոբյանի հետ: - ԱՎԵԼԻՆՀաջողության ճամփան զրկանքների միջով է անցնում15 Մար, 2023
Սոցիալական դժվարություններից պոկվելու և բարեկեցության հասնելու համար մեծ ցանկություն և նպատակ սահմանել է պետք: Ինչպե՞ս է դա առաջ մղում մարդուն: Ինչո՞ւ պետք է մտածել, թե քո բիզնեսով ինչպես ես օգնելու մարդկանց: Որքանո՞վ է կարևոր ստեղծագործ մտքով վերաբերվելը անելիքին:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բիզնեսմեն, ռեստորատոր Գառնիկ Վարդերեսյանի հետ:
- ԱՎԵԼԻՆ«Պարտությունը ևս մեկ քայլ է դեպի հաղթանակ»31 Հնվ, 2023
Ինչպե՞ս կերտել կյանքի հաջողված պատմություն՝ ունենալով հաշմանդամության: Դժվարությունները որքանո՞վ պիտի նշանակություն ունենան, եթե ուզում ես հասնել նպատակիդ: Հնարավոր անհաջողության վախը և դրա հաղթահարումը:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց» ՀԿ-ին կից «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի տեղեկատվության տրամադրման ուղղորդման համակարգող Հասմիկ Մխիթարյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Ամենուր խնդիրները լուծվում են նույն սկզբունքով»15 Դեկ, 2022
Հայ հրուշակագործի հաջողությունները Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Ինչպե՞ս են սլովակներն ընդունում նորույթը՝ գործունեության մեջ, շուկայում և առհասարակ: Ինչո՞ւ է կարևոր նորարարությունը և ինչպե՞ս սպառողին հաճախակի առաջարկել նորույթ: Ինքնակրթվել և երբեք չդոփել տեղում, այնուհետև նոր քաղած գիտեիքը կիրառել գործնականում. սա է բիզնեսի զարգացման հիմնական սկզբունքը: Գրկաբաց ընդունել փոփոխությունները, քանի որ աշխարհն ինքն է ամեն վայրկյանի փոխվում:
Այս և բիզնեսում հաջողության մասին այլ հարցերի շուրջ զրուցում ենք Anna cake studio ընկերության հիմնադիր Աննա Ամիրխանյանի հետ: