Ռադիո Մարիամ
#
LIVE

Լինենք առողջ

Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունը` առանց  ճկունության: Առողջությունը պահպաննելն ավելի հեշտ է, քան հիվանդությունը բուժելը: Իսկ թե ինչպես պահպանել առողջությունը,  խորհուրդ են տալիս լավագույն մասագետները:

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • Իմ լավագույն բժիշկը՝ քաղցկեղի բուժման ճանապարհին
    Իմ լավագույն բժիշկը՝ քաղցկեղի բուժման ճանապարհին
    09 Մար, 2023

    Այն պահին, երբ մարդն իմանում է իր մոտ առկա քաղցկեղի մասին, կյանքը բաժանվում է երկու մասի․ դրանից առաջ և հետո։ Անընդհատ շարունակվող տագնապն ու սթրեսը կարծես մթագնում են գիտակցությունը, և թվում է՝ ամեն ինչ կորած է։ Սակայն հիվանդությունը հաղթահարելու համար կա մի ֆենոմենալ գաղտնիք, որն օգնեց Լուսինեին կանգնեցնել բացառիկ արագությամբ զարգացող չարորակ քաղցկեղը։ Ո՞րն է այդ ուժը․ Լուսինեն կիսվում է իր պատմությամբ։

    ԱՎԵԼԻՆ
  • Երակների վարիկոզ լայնացում. կանխարգելում, խնամք, բուժում
    Երակների վարիկոզ լայնացում. կանխարգելում, խնամք, բուժում
    15 Հլս, 2022

        Ոտքերում՝  ծանրության եւ հոգնածության զգացողություն, այտուցներ, այրոց, քոր, կապտուկների առաջացում. սրանք երակների վարիկոզ լայնացման առաջնային ախտանշաններն են, որոնք անտեսելու պարագայում հետագա բարդությունները դառնում են անխուսափելի: 

       Վարիկոզ հիվանդությունը ոչ վիրաբուժական միջոցներով հնարավոր չէ լիարժեք բուժել:  Վիրահատական միջամտության ընթացքում հեռացվում է երակի լայնացած հատվածը, որի ֆունկցիան իր վրա են վերցնում հարակից անոթները: Վարիկոզ երակի հեռացմամբ խնդիրը սակայն մեկընդմիշտ չի լուծվում և կարող է կրկին արտահայտվել:

       Խնդիրը հատկապես ի հայտ է գալիս հղիության եւ ծննդաբերության ընթացքում: Ժառանգականության գործոնը,  ավելորդ քաշն ու նստակյաց ապրելակերպը եւս մեծացնում են հիվանդության առաջացման ռիսկը:

        Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:

        Հարցազրույց Գյումրի ԲԿ անոթային վիրաբույժ Սերգեյ Մովսիսյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • Արեւի  ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա
    Արեւի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա
    05 Հլս, 2022

         Մաշկը համարվում է օրգանիզմի կարեւորագույն օրգաններից մեկը, ընդ որում՝ ամենամեծը: Այն կշռում է 5-5.5 կգ, մակերեսը 2-2.5քմ է:   

    ԱՎԵԼԻՆ
  • Երկաթի պակաս. պատճառներն ու հետեւանքները
    Երկաթի պակաս. պատճառներն ու հետեւանքները
    24 Հնս, 2022

           Երկաթը համարվում է մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անփոխարինելի տարր, որի խիստ ցածր քանակը կարող է բերել սակավարյունության: Երկաթը մեծ դեր է խաղում մարդու օրգանիզմում  մասնակցելով նյութափոխանակության կարգավորմանը, թթվածնի տեղափոխմանը, հյուսվածքային շնչառությանը,  ազդում է իմունաբանական կայունության վրա:

    ԱՎԵԼԻՆ
  • Կամքի և ցանկության պայքար. ինչպե՞ս ազատվել ծխախոտային կախվածությունից
    Կամքի և ցանկության պայքար. ինչպե՞ս ազատվել ծխախոտային կախվածությունից
    31 Մայ, 2022

    Ամեն տարի մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է Առանց ծխախոտի միջազգային օրը: Այս օրը հիշեցնում են առողջության ռիսկերի մասին՝ կապված ծխախոտի օգտագործման հետ, և քարոզում հրաժարվել վնասակար այդ սովորությունից:  Ներկայումս ամբողջ աշխարհում ծխախոտից մահանում է մեծահասակ 10 մարդուց մեկը: Ամեն տարի ծխախոտային համաճարակից մահացողների թիվը հասնում է 6 միլիոնի, որի 10 տոկոսը՝ ծխախոստի ծխի երկրորդական ազդեցությունից։ Համապատասխան գործողությունների բացակայության դեպքում՝ 2030 թ. այս թիվը կարող է հասնել մինչև 8 մլն-ի: Միշտ ու անընդհատ խոսվում է ծխախոտի հասցրած վնասների մասին, իրականացվում են հակածխախոտային տարբեր միջոցառումներ, օրենսդրական փոփոխություններ են արվում կառավարության կողմից նույն նպատակին միտված, բժիշկները անընդհատ խոսում են այս մասին, բայց վիճակագրությունը, կարծես, չի փոխվում, ծխողները շարունակում են ծխել, չծխողներն էլ սկսում են ծխել:

    ԱՎԵԼԻՆ
  • Ի՞նչ պետք է իմանալ վահանաձեւ գեղձի մասին
    Ի՞նչ պետք է իմանալ վահանաձեւ գեղձի մասին
    24 Մայ, 2022
    ԱՎԵԼԻՆ
  • Ճարպակալումը՝ համաճարակ. ի՞նչ են հորդորում բժիշկները
    Ճարպակալումը՝ համաճարակ. ի՞նչ են հորդորում բժիշկները
    06 Մայ, 2022

    ԱՀԿ-ի տվյալներով ճարպակալմամբ տառապում է երկրագնդի մեծահասակ բնակչության 30%-ը: Վերջին տասնամյակում այդպիսի հիվանդների թիվն աշխարհում կրկնապատկվել է: Առավել հաճախ ճարպակալումը առկա է 50 տարեկանից մեծերի, հատկապես` կանանց շրջանում:  Բոլոր երկրներում դիտվում է ճարպակալմամբ տառապող ոչ միայն մեծահասակների, այլև, որ շատ ակնառու է, երեխաների թվի  ավելացում: ԱՀԿ-ն ճարպակալումը ճանաչել է XXI դարի համաճարակ: Համաճարակաբանների կանխատեսումներով, մինչև 2025թ. ճարպակալմամբ տառապելու են տղամարդկանց 40, կանանց՝ 50%-ը: Ամեն տարի ամբողջ աշխարհում մոտ 3 միլիոն մարդ է մահանում ավելորդ քաշի կամ ճարպակալման հետևանքով:

    ԱՎԵԼԻՆ
  • Պարկինսոնի հիվանդություն. ովքե՞ր են հիվանդանում
    Պարկինսոնի հիվանդություն. ովքե՞ր են հիվանդանում
    20 Ապր, 2022

    Շարժումների դանդաղում, մկանային լարվածություն, քայլվածքը` մանրաքայլ:  Նկատվում է սկզբում ձեռքերի, ապա` գլխի և ոտքերի դող, որը մեծ մասմաբ սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է, իսկ քնած ժամանակ` անհետանում է:  Փորկապությունը, միզարձակման հետ կապված խնդիրները, թքահոսությունն ու անքնությունը եւս բնորոշ են այս հիվանդությանը, այն կարող է հանգեցնել նաեւ թուլամտության:

    ԱՎԵԼԻՆ
  • Բրոնխիալ ասթմա. ինչի՞ց զգուշանալ
    Բրոնխիալ ասթմա. ինչի՞ց զգուշանալ
    06 Ապր, 2022

    Բրոնխիալ ասթմա կամ բրոնխային հեղձուկ. հիվանդություն, որն ավելի շատ բնորոշ է ալերգիկ մարդկանց:  Գեր եւ ճարպակալում ունեցող մարդիկ էլ կարող են հայտնվել այս հիվանդության թիրախում:  Ժառանգական նախատրամադրվածությունը եւս պատճառներից մեկը կարող է հանդիսանալ: 

    ԱՎԵԼԻՆ
  • Աառողջարար սննդակարգ. խորհուրդներ սննդաբանից
    Աառողջարար սննդակարգ. խորհուրդներ սննդաբանից
    29 Մար, 2022
    Ինչպե՞ս ճիշտ սնվել 21-րդ դարում, երբ բոլորը խելահեղ վազքի մեջ են, երբ առաջարկվում է արագ սննդի, անառողջ մթերքների հարուստ տեսականի: 
    Առողջարար սննդակարգ ունենալը պարտադիր է ու հնարավոր: Խորհուրդներ է տալիս Իտալիայի սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: 
    ԱՎԵԼԻՆ
  • Ինչպե՞ս է քնի խանգարումն ազդում առողջության վրա
    Ինչպե՞ս է քնի խանգարումն ազդում առողջության վրա
    25 Մար, 2022

    Հին հռոմեացիներն ասում էին. «Չկա այնպիսի վայելք, ինչպիսին քունն է, եւ չկա այնպիսի պատիժ, ինչպիսին քունը կորցնելն է»: Երիտասարդ սերունդը, սակայն, շատ դեպքերում մեծ նշանակություն չի տալիս քնին:  Ժամանակակից կյանքը  երբեմն խլում է նույնիսկ քնի ժամանակը:

    ԱՎԵԼԻՆ
  • Ինչպե՞ս առողջ պահել սիրտը
    Ինչպե՞ս առողջ պահել սիրտը
    16 Մար, 2022

    Գարնանը սրվում  են մի շարք քրոնիկական հիվանդություններ, այդ թվում սիրտ-անոթային:  Սա նշանակում է, որ այս սեզոնին պետք է առավել զգոն լինել, ժամանակին օգտագործել բժշկի նշանակած դեղերը, հետեւել առողջ ապրելակերպին

    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

8 Հոկտեմբերի 2024
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ողջույն, ես Էվելինա Բլյուսին եմ, և ես կցանկանայի խնդրել, որ իմ անունից աղոթեք իմ անունով, որպեսզի Աստված օգնի ինձ իսկ թոքերիս կեսը վիրահատվել է, ես շատ եմ էպիլեպտիկ նոպաներ ունեցել, փսխել եմ, և տրամաբանական մտածողության հետ կապված խնդիրներ ունեմ: Ես հաշվել չգիտեմ։
Հարցնում է՝ Evelina
08.11.2024
Inch anel erb asum em patasxan tveq tvyal ararqi hamar
Հարցնում է՝ Poghosyan
05.10.2024
Թելեվիժնի. ֆերեքանսը փոխվել է. արդեօք։ մենք ձեզ. շատ սիրում և ամբողջ օրը լսում ենք։ հիմա միայն մոբայլով ենք լսում։Շնորհակալ ենք ։
Հարցնում է՝ Լիգիա
02.15.2024
Ռադիո Մարիայի սիրելի ընկերներ, շնորհակալություն ձեր աղոթքների համար: Սեպտեմբերին ես աղոթում եմ Միգելի առողջության համար, Ժոզեֆինայի աշխատանքի համար, Գեմայի, Խոսեի, Մարգարիտայի, Մանուելի, Մարիսայի, Պեդրոյի, Սվետայի, Պիլարի, Ֆելիքսի, Մաքսիի, Էստելայի, Խոսե Միգելի, Խավիերի, Սիլվիայի, Անտոնիոյի և նրանց ընտանիքների համար: Օրհնություններ. Էնրիկե, Վալենսիայից (Իսպանիա).
Հարցնում է՝ enrique de miguel
08.29.2023
Xndrum em dzer hamarn
Հարցնում է՝ Harutyun
07.21.2023
Shat hivand em.,. Khndroum em ognek vor aghotkov aghotem
Հարցնում է՝ Liana Jalalyan
04.03.2023
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դիմում է առանց անունս տալու,ձեռք բարձրացնելուց հետո չեմ կարողանում ներել էլ...հոգնել եմ հուսալուց որ կփոխվի,ինչպես վարվեմ։???
Հարցնում է՝ Anna
02.18.2023
ինչ է ճշմարտությունը, ինչպես զատել ճշմարիտը կեղծիքից
Հարցնում է՝ Ռաֆիկ Բ.
11.09.2022
Շնորհակալ եմ օրվա աղոթք բաժնի համար
Հարցնում է՝ Anna
09.22.2020
ardyoq cisht e vor evohovan qristonya che?
Հարցնում է՝ Alina
08.22.2020
Դիտել բոլորը