Ռադիո Մարիամ
#
LIVE

Armenia and Francophonie

Armenians and French have walked side by side in many episodes of history, developing economic, cultural and military cooperation. Such relations contributed to the spread of French among Armenians.

Programs

  • Սկզբում՝ հոբբի, հետո՝ աշխատանք. ֆրանսերենի ուսուցիչը՝ զբոսավար
    Սկզբում՝ հոբբի, հետո՝ աշխատանք. ֆրանսերենի ուսուցիչը՝ զբոսավար
    21 Jun, 2023

            Քսան տարի դպրոցում ֆրանսերեն դասավանդելուց հետո Արուսյակ Բարսեղյանը որոշեց ձեռք բերել երկրորդ մասնագիտություն:  Զբոսավարի աշխատանքը միշտ էլ սրտին մոտ է եղել: Ընկերական խմբերին երբեմն ուղեկցել է Հայաստանի գեղատեսիլ վայրերը բացահայտելու, բայց որ մի օր այն որպես աշխատանք էր կատարելու, երբեւէ չէր մտածել: «Ժամանակը, - ասում է,- չէր բավարարում երկրորդ կրթություն ստանալու ու  զբոսավարությամբ զբաղվելու համար»: Անցած տարի, սակայն, վճռեց, առիթը բաց չթողնել և օգտվել ընձեռված հնարավորությունից՝ մասնակցելու Կազա հիմնադրամի կողմից անցկացված զբոսավարների վերապատրաստման դասընթացին:  

        Երբեք ուշ չէ նոր բան սկսելու համար: Կյանքը, ասում է, ավելի բազմազան է դարձել, առօրյան՝ հագեցած: Շիրակի մարզի պատմամշակությանի արժեքները օտարազգի զբոսաշրջիկների համար է բացահայտում, ֆրանսերենի գաղտնիքները՝ աշակերտների:

     Հարցազրույց ֆրանսերենի ուսուցչուհի, ֆրանսախոս զբոսավար Արուսյակ Բարսեղյանի հետ:

    READ MORE
  • Փոփոխվող հանգամանքներ, զարգացման մնայուն նպատակ․  Գյումրու թիվ 10 դպրոցի ֆենոմենը
    Փոփոխվող հանգամանքներ, զարգացման մնայուն նպատակ․ Գյումրու թիվ 10 դպրոցի ֆենոմենը
    09 Jun, 2023

    Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1936 թ.-ին: 1962-ից Հայաստանի ազգային կրթության նախարարության հրահանգով վերաձեւավորվել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի: Դպրոցը, որպես ֆրանսիական թեքումով ուսումնական հաստատություն, միշտ մեծ համբավ է ունեցել:

    -Դպրոցի վերելքի տարիները: Ի ՞նչը նպաստեց դպրոցի մեծ համբավ ունենալուն:

    -Ֆրանսերեն սովերելու, լեզվի նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացնելու ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ պայմաններ է ստեղծել դպրոցն այսօր  աշակերտների համար:

    -Ֆրանսերենի խորացված ուսուցումը ի՞նչ է ենթադրում, ի՞նչ մեթոդաբանությամբ են սովորում լեզուն աշակերտները:

    Էլի դպրոցներ կան, որտեղ ֆրանսերենն է որպես օտար լեզու դասավանդվում, ֆրանսերենը խորացված է ուսումնասիրվում, ո՞րն է թիվ 10 դպրոցի առանձնահատկությունը:

    -Նոր թափ հաղորդելու, ֆրանսերենը կարեւոր, նախընտրելի դարձնելու ուղղությամբ ի՞նչ պետք է արվի, ի՞նչ ծրագրեր են անհրաժեշտ  իրականացնել:

    -Ի՞նչ միջոցառումներ է իրականացնելու դպրոցը ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:

    -Ընդհանրապես ֆրանսերենով անցկացվող միջոցառումներն ի՞նչ ազդեցություն են թողնում կրթական գործունեության վրա, եւ առհասարակ ի՞նչ տրամադրություններ է առաջացնում:

    Հարցազրույց Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանի հետ:

    READ MORE
  • Ինչո՞վ նշանավորվեցին ֆրանկոֆոնիայի օրերը Գյումրիում
    Ինչո՞վ նշանավորվեցին ֆրանկոֆոնիայի օրերը Գյումրիում
    25 May, 2023

    Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը  նշվում է 1970 թվականից՝  ըստ Նիամեյում ստորագրած համաձայնագրի: 

       2012 թվականից  Հայաստանը  ֆրանկոֆոն երկրների  միջազգային կազմակերպության լիիրավ անդամ  է, ի թիվս հինգ տասնայկից ավելի անդամ երկրների, որտեղ ամեն տարի մարտին մոտ մեկ ամիս անցկացվում են մշակութային միջոցառումներ:

        Այս տարվա Ֆրակոֆոնիայի օրերի ծրագիրը նվիրված էր մշակութային բազմազանությանը՝ ընդգրկելով կինոն, թատրոնը, ժամանակակից արվեստը, երաժշտությունը և այլն:

        Հարցազրույց «Կազա» մարդասիրական հիմնադրամի ֆրանկոֆոնիայի ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանի հետ:

    READ MORE
  • Ֆրանսախոս զբոսաշրջիկներին Հայաստանը կներկայացվի մայրենիով
    Ֆրանսախոս զբոսաշրջիկներին Հայաստանը կներկայացվի մայրենիով
    14 Mar, 2023

    2014 թվականից ի վեր «ԿԱԶԱ հիմնադրամը կազմակերպում է զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթաց՝ նպաստելով ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։  Զբոսավարը պետք է մշտապես թարմացնի իր գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի միշտ կարողանա հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ։ Հետևաբար Կազան անհրաժեշտ է համարում պարբերաբար անցկացնել զբոսավարների վերապատրաստման դասընթացներ՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար։ Անցած տարի դասընթաց է անցկացվել ֆրանկոֆոնների համար, այնպես որ մենք մարզում ունենք նաեւ ֆրանսալեզու զբոսավարներ:

    READ MORE
  • Ֆրանսիական շունչը դպրոցի պատերից ներս ու դուրս
    Ֆրանսիական շունչը դպրոցի պատերից ներս ու դուրս
    15 Feb, 2023

    Ֆրանսերե ՞ն, թե՞ գերմաներեն: Ընտրությունը  միանշանակ էր՝  ֆրանսերեն:  Գյումրու թիվ 45 միջն. դպրոցում  արդեն 6 տարի ֆրանսերենն  ուսուցանվում է որպես երրորդ օտար լեզու:  Կարճ ժամանակում աշակերտները սիրեցին սիրո լեզուն և սկսեցին դպրոցից տուն տանել ֆրանսիական շունչը:

     

    Ինչո՞ւ դպրոցի ընտրությունը կանգ առավ ֆրանսերենի վրա:

    Ի՞նչ մեթոդաբանությամբ է դասավանդվում առարկան:

    Ի՞նչ հետաքրքրություն են դրսևորում երեխաները լեզվի նկատմամբ :

    Ի՞նչ կապ կա լեզվի հանդեպ սիրո և ուսուցչի դերի միջև:

    READ MORE
  • Քայլեր ուղղված ֆրանկոֆոնիայի զարգացմանը
    Քայլեր ուղղված ֆրանկոֆոնիայի զարգացմանը
    29 Dec, 2022

     Ստեղծված լինելով ֆրանսալեզու շվեյցարացիների կողմից՝ «ԿԱԶԱ»-ն կարևոր տեղ է հատկացնում ֆրանսերենին և ֆրանկոֆոնիային։

       Ֆրանսերենի խմբակ, լեզվի ոչ ֆորմալ  ուսուցում,  ընթերցանության ակումբ,  ֆրանսերեն ֆիլմերի քննարկում: Տարիներ շարունակ Կազա հիմնադրամն իրականցնում է  ֆրանսախոսության զարգացմանը միտված  բազմաթիվ  ծրագրեր՝ խթանելով լեզվի ուսուցումն ու կիրառումը:  

        Ինչպե՞ս ստեղծվեց «Կազա» հիմնադրամը, ինչքանո՞վ ու ինչո՞վ օգնեցին գյումրեցի ֆրանսախոս ուսանողները հիմնադիրներին, ինչքանո՞վ է հիմնադրամը նպաստում ֆրանսերենի տարածմանը:

      Հարցազրույց «Կազա» հիմնադրամի զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Ունուպօղլյանի հետ: 

    READ MORE
  • Ֆրանկոֆոն լինելու գրավչությունը
    Ֆրանկոֆոն լինելու գրավչությունը
    13 Dec, 2022

    Դեռ մանկուց  ֆրանկոֆոն Աննա Ունուպօղլյանին գրավել է մանկավարժի աշխատանքը: Թեեւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի դառնալու մեծ ցանկություն ուներ, բայց ստացվեց այնպես, որ ֆրանսերենն ընտրեց: «9-րդ դասարանում, - ասում է, - շատ էի տարվել երազանքների երկիր Ֆրանսիայով, ներշնչվել ֆրանսերեն  երգերով, ազնավուրյան արվեստով: Հետո ինչքան սկսեցի ուսումնասիրել լեզուն, այնքան գրավիչ ու սիրելի դարձավ: Հայերենից հետո, իհարկե», - շտապում  է ավելացնել Աննան :  

    READ MORE
  • Հայերն ու Հայաստանը ֆրանսիացի կամավորի աչքերով
    Հայերն ու Հայաստանը ֆրանսիացի կամավորի աչքերով
    05 Dec, 2022

        Ֆրանսիացի Լյուսիլ Քոլարը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է: Աշխատում է «Կազա» հիմնադրամում  եւ «Խաղաղության էկրաններ» ֆրանսիական կազմակերպությունում՝ որպես կամավոր:

        Ասում է՝ մեծ հաճույք ու բավականություն է ստանում՝ շփվելով հայ երեխաների հետ, որոնց իր մայրենի լեզուն է սովորեցնում: Ինչ միացել է «Կազա»-ի խմբին, այցելում է Շիրակի մարզի այն դպրոցներ, որտեղ  օտար լեզուն ֆրանսերենն է :

     Թատերական ներկայացում, խաղ, երգ-երաժշտություն: «Ոչ ֆորմալ կրթությունը մեծ ազատություն է տալիս երեխաներին՝ ուսուցման պրոցեսը դարձնելով գրավիչ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցանողի համար», - ասում է Լյուսիլը՝ ավելացնելով, - ֆրանսերենը երեխաները մեծ սիրով են սովորում: Լեզվի ուսուցման հիմնաքարը ուսուցիչն է դնում: Ես, որպես լեզվակիր, մոտիվացնում եմ նրանց:

      Լյուսիլն հիմա հայերեն է սովորում, ասում է՝ պաշտում է հայերենը: Ֆրանսերենը սիրո լեզու է, հայերենը՝ հոգ տանելու: Վստահ է՝ մինչեւ Ֆրանսիա վերադառնալը հայերենը լավ սովորած կլինի:

        Լեզվի իմացությունից բացի, Լյուսիլը կարեւորում է մշակութային հաղորդակցությունը  ֆրանկոֆոն երկրների միջեւ: «Ֆրանսիայի եւ Հայստանի մշակությները տարբեր են, բայց ընդհանուր գծեր էլ կան, - ասում է նա, - իսկ տարբեր մշակույթների հետ շփվելը նպաստում է մարդու ինքնաճանաչմանը:

    Ինչո՞ւ կամավորական աշխատանքի համար Լյուսիլն Հայաստանն ընտրեց: Ինչպե՞ս ընդունեց Հայաստանը ֆրանսիացի կամավորին: Ի՞նչ պատասխանատվություն ու պարտականություն է մայրենի լեզվի ուսուցումը օտարներին:
     Զրույց ֆրանսիացի կամավոր Լյուսիլ Քոլարի հետ:

    READ MORE

Gospel of the Day:

18 March 2024
No pray for this day

Frequently asked questions

https://www.vaticannews.va/hy/world/news/2024-02/hy-serie-di-traduzioni-kalousd-gulbenkyan.html
Asking Լիգիա
02.15.2024
Xndrum em dzer hamarn
Asking
07.21.2023
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դի
Asking Anna
02.18.2023
Խնդրում եմ մեկնաբանել Մարգարիտներ մի շաղ տուր խոզերի առաջ կամ սրբությունը մի տուր շներին պատվիրանը։Կանխավ շնորհակալ եմ։
Asking Ռուզաննա
07.09.2020
Astvac stexcelov Atamin ev Evain asec ajeceq ev bazmacek sakaen nranc achqer@ pak ein u mieaen satanai xapeutyamp er vor nranc achqer@ bacvecin ev terevnerov pakvecin HarcInchpes ein nrank bazmanalu
Asking Davit
07.05.2020
uzum em imanal mexqe pak varaguyrneri araj psakadrutyun katarel@
Asking Anna
02.22.2020
Irakanum harc chem uzum tal, uxxaki uzum em shnorhakalutyun haytnel cer nor eterneri hamar bavakanin
Asking Anahit Vardanyan
02.19.2020
Im radio sirum em dzez es amen or hetevum em cer eternerin. shnorhakal em vor kaq duq duq poxum eq im or@ chem vaxena ev kasem nayev im kyanqneq poxel cer xorurdnerov cer axotqov. ASTVAC CER HET CER GORCERIN MEC HAJOXUTYUN TA
Asking Մերի
02.13.2020
inchpisin e exel dzer ancac uxin, ev ardyoq ka djvar haxtahareli pordzutyunner?
Asking Վարդուհի
02.13.2020
inch xorhurd ktak sksnaq ergichnerin
Asking Anna
02.13.2020
View all