Ռադիո Մարիամ
#
LIVE

Family and education

The family is the society in the model horse, on the integrity of which the security of the whole great human society depends.

Programs

  • «Ոչ թե սպասել հարմար պահին, այլ ստեղծել հարմար պահը՝ անհրաժեշտ փոփոխության համար»
    «Ոչ թե սպասել հարմար պահին, այլ ստեղծել հարմար պահը՝ անհրաժեշտ փոփոխության համար»
    27 Oct, 2023

    Ներառական և համապատասխան կրթության ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները։ Անհրաժեշտ են ոչ միայն գիտելիք, այլև ցանկություն և փորձառության հիման վրա ձևավորված հմտություն։ Հատուկ կարիքներ ունեցող և չունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները։
     Լուծված խնդիրները և առաջիկայում նախատեսվող անելիքները։
     Այս և աայլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտաս բարեսիրական հասարաակական կազմակերպության Գյումրիի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսյանի և «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի սոցիալական աշխատող Ազատուհի Ֆարաջյանի հետ։

    READ MORE
  • Որակյալ կրթությունը բոլորի համար է
    Որակյալ կրթությունը բոլորի համար է
    05 Jun, 2023

     Ներառական կրթության ինչպիսի՞ ծրագիր էր իրականացվել նախորդ տարիներում և ո՞ր կրթօջախներում․ նախանշված նպատակներ և ձեռքբերումներ։ Ո՞ւմ հետ են անցկացվել աշխատանքները։ Ներառական կյանքը՝ որպես ներառական հասարակական կյանքի հիմք։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար Սիրանույշ Մինասյանի հետ։

    READ MORE
  • Ո՞րն է զորավար Անդրանիկի ամբողջական կերպարը
    Ո՞րն է զորավար Անդրանիկի ամբողջական կերպարը
    29 May, 2023

    Հանրությանը քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ ինչպիսի՞ մանրամասներ, քողարկված դրվագներ կան զորավար Անդրանիկի կյանքի և գործունեության մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով թողնվել են ստվերում։ Ինչպե՞ս է զորավարի կերպարի մեջ այդ բացը լրացնում «Անդրանիկը և Հայաստանի հանրապետության ծնունդը» ֆիլմը։ Վերջինիս ստեղծման շարժառիթը և ընթացքը։ Որո՞նք են Անդրանիկին հաղթական զորավար և համաժողովրդական առաջնորդ դարձնող անձնային հատկանիշները։

     Զրուցում ենք ֆիլմի հեղինակ Դավիթ Ստեփանյանի հետ։

    READ MORE
  •  Ի՞նչ դեր ունեն հավատն ու հոգևոր արժեքները մարդու կյանքում
    Ի՞նչ դեր ունեն հավատն ու հոգևոր արժեքները մարդու կյանքում
    23 May, 2023

    Այսօր մեզ շրջապատող աշխարհը շատ արագ է փոփոխվում։ Ինչպե՞ս կրթել երեխային, որպեսզի երեխան չհեռանա ազգային և հոգևոր արժեքներից, բայց և կարողանա գտնել իր տեղը ու հաղթահարել դժվարությունները։ Լուսինեն կիսվում է իր փորձով։ 

    READ MORE
  • Իրանահայ համայնքն այսօր և վաղը
    Իրանահայ համայնքն այսօր և վաղը
    19 May, 2023
    Իրանահայ համայնքը նոսրանում է: Հայկական դպրոցներն ու մշակութային կենտրոնները՝ փակվում կամ միավորվում: Ի՞նչ մտահոգություններ ունի այսօր իրանահայը, ինչու՞ է հեռանում ծննդավայրից: Այս և այլ հարցերի մասին զրուցում ենք Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանի հետ: 
    Թողարկման առաջին հատվածում պատմական փոքրիկ անդրադարձ ենք կատարում իրանահայ համայնքին: 
    READ MORE
  • Հայկական դպրոցի դերը  ԱՄՆ-ում
    Հայկական դպրոցի դերը ԱՄՆ-ում
    05 Apr, 2023

    ՄՄՆ ապրելը շատերի համար երազանք է։ Այն  հնարավորությունների երկիր, որն օգնում է առաջ սլանալ։ Սակայն գլոբալիզացիայի այս մեծ խառնարանում շատ հեշտ է կորցնել տեսակը, լեզուն ու մշակույթը։ Եկեղեցի և դպրոց․ ահա այս երկու կռվաններն են, որ մեզ դարեր շարունակ հայ են պահում տարբեր ափերում։ Սակայն ասյօր ոչ հայկական դպրոցներ նախընտրող ծնողների թիվն ավելացել է, ինչը մեծ վտանգ է ամերիկահայ գաղութի համար։ Զրույց ԱՄՆ Ռադնոր քաղաքի հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Թամարա Փանոսյանի հետ։ 

    READ MORE
  • Փոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում
    Փոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում
    23 Mar, 2023

    Գյումրին տնակներից ազատելու ծրագիրը: Ինչպիսի՞ ամենօրյա խնդիրներ ունեն տնակներում ապրողները, և սոցիալական այդպիսի պայմաններում երկար տարիներ ապրելն ինչպիսի մտածելակերպ է ձևավորում մեր համաքաղաքացիների շրջանում: Որքանո՞վ է կարևոր կրթության կազմակերպումը՝ այդ ընտանիքների երեխաների համար:
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք DX group-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Յուզբաշյանի և #YU4Future (Դու՝ հանուն ապագայի) ծրագրի համակարգող Տիրուն Մարգարյանի հետ:

    READ MORE
  • Լիբանանի հայավանը
    Լիբանանի հայավանը
    14 Feb, 2023

    Մուսա լեռան հերոսամարտի շնորհիվ փրկված հայերը հաստատվեցին Լիբանանում,ամայի ու ճահճոտ մի դաշտավայրում, որն այսօր Լիբանանի ամենածաղկուն համայնքներից է։ Բացառապես մուսալեռցիներով բնակեցված այս ավանը փոքրիկ Հայաստան է, որտեղ պահպանվում են բոլոր ավանդույթները, այդ թվում և Մուսա լեռան բարբառը։ Այնճարի համ ու հոտի, մշակույթի ու բարբառի մասին զրուցում ենք Եսայի Հավաթյանի հետ։  

    READ MORE
  • Աղավաղելով մայրենին՝ կորցնում ենք մեր տեսակը
    Աղավաղելով մայրենին՝ կորցնում ենք մեր տեսակը
    20 Jan, 2023

    Ցանկացած լեզու իր ժողովրդի ճակատագիրն ու պատմությունն ունի, այն մշակույթի, ոգու և ազգի պահպանման գրավականն է։ 

    READ MORE
  • Կիլիկիայի ասեղնագործության առանձնահատկությունները
    Կիլիկիայի ասեղնագործության առանձնահատկությունները
    30 Dec, 2022

     Ե՞րբ և ինչպե՞ս է ծագել ասեղնագործությունը առհասարակ: Դրա նշանակությունը հնագույն շրջանում: Ասեղնագործական նախշերի ծագումը և դրանց առնչությունը արվեստի այլ ճյուղերում հանդիպող նախշերի հետ: Կրոնական և աշխարհիկ բնույթի ասեղնագործական աշխատանքերը: Հայկական և այլ աշխատանքների տարբերությունները: Ասեղնագործությունը Կիլիկիայում և նրա առանձնահատկությունները: Ի՞նչ նշանակություն ուներ միջնադարում այս արվեստը Կիլիկիայի և բուն Հայաստանի ժողովրդական կենցաղում: Կիլիկիայի ասեղնագործության հիմնական դպրոցները: Ինչպիսի՞ նմուշներ են պահպանվել և որտե՞ղ են ցուցադրվում: Հիմնական խնդիրը այս ասպարեզում. արժեք ստեղծելը այլ բան է, պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը՝ այլ:
     Զրույց գեղանկարիչ և ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի հետ:

    READ MORE
  • Պոլսահայերի խնդիրները․ մեգապոլիսը վերացնում է ազգային դիմագիծը
    Պոլսահայերի խնդիրները․ մեգապոլիսը վերացնում է ազգային դիմագիծը
    08 Dec, 2022

    Խառնամուսնություն, ծնելիության նվազում, արտագաղթ․ Պոլսահայ համայնքի հիմնախնդիրները սրանք են, որոնց պատճառով էլ համայնքը նոսրանում է, հայկական դպրոցները՝ կամաց-կամաց փակվում։ Մեգապոլիսի հոգեբանության և հայ գաղթօջախի ապագայի մասին զրուցում ենք Ստամբուլի Սրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու ժողովրդապետ Հայր Վարդան Ղազանչյանի հետ։ 

    READ MORE
  • Լեզուն ազգի գոյամիջոց
    Լեզուն ազգի գոյամիջոց
    07 Dec, 2022

    Ինչպե՞ս կարող է լեզուն լինել զենք՝ թշնամու դեմ: Բառը և նրա արմատը՝ հայերենում, և նրա դրսևորումները այլ լեզուներում: Անհրաժե՞շտ է արդյոք նոր բառարանների կազմումն ու հրատարակումը:
     Զրույց գերմանաբնակ բառարմատագետ Ասքանազ Կարախանյանի հետ:

    READ MORE

Gospel of the Day:

18 March 2024
No pray for this day

Frequently asked questions

https://www.vaticannews.va/hy/world/news/2024-02/hy-serie-di-traduzioni-kalousd-gulbenkyan.html
Asking Լիգիա
02.15.2024
Xndrum em dzer hamarn
Asking
07.21.2023
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դի
Asking Anna
02.18.2023
Խնդրում եմ մեկնաբանել Մարգարիտներ մի շաղ տուր խոզերի առաջ կամ սրբությունը մի տուր շներին պատվիրանը։Կանխավ շնորհակալ եմ։
Asking Ռուզաննա
07.09.2020
Astvac stexcelov Atamin ev Evain asec ajeceq ev bazmacek sakaen nranc achqer@ pak ein u mieaen satanai xapeutyamp er vor nranc achqer@ bacvecin ev terevnerov pakvecin HarcInchpes ein nrank bazmanalu
Asking Davit
07.05.2020
uzum em imanal mexqe pak varaguyrneri araj psakadrutyun katarel@
Asking Anna
02.22.2020
Irakanum harc chem uzum tal, uxxaki uzum em shnorhakalutyun haytnel cer nor eterneri hamar bavakanin
Asking Anahit Vardanyan
02.19.2020
Im radio sirum em dzez es amen or hetevum em cer eternerin. shnorhakal em vor kaq duq duq poxum eq im or@ chem vaxena ev kasem nayev im kyanqneq poxel cer xorurdnerov cer axotqov. ASTVAC CER HET CER GORCERIN MEC HAJOXUTYUN TA
Asking Մերի
02.13.2020
inchpisin e exel dzer ancac uxin, ev ardyoq ka djvar haxtahareli pordzutyunner?
Asking Վարդուհի
02.13.2020
inch xorhurd ktak sksnaq ergichnerin
Asking Anna
02.13.2020
View all