Ռադիո Մարիամ
#
LIVE
Սամարացի կինը

Սամարացի կինը

1 Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը 2 (թէպէտեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), 3 թողեց Հրէաստան երկիրը եւ վերստին եկաւ Գալիլիա: 4 Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: 5 Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: 6 Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր:
7 Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8 «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): 9 Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): 10 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»: 11 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր: 12 Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»:
13 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: 14 Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: 15 Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: 16 Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: 17 Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, 18 որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: 19 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես: 20 Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: 21 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը: 22 Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է: 23 Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ՚երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում: 24 Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»:

Gospel of the Day:

31 October 2025
No pray for this day

Frequently asked questions

Եթե Աստված է ստեղծել բոլոր ազգերին, ապա ինչո՞ւ էր հանուն իսրայելացիների կռվում մյուսների դեմ՝ ամաղեկացիների, փղշտացիների և մյուսների։
Asking Արամ Մակարյան
10.28.2025
Երբ Պետրոսը հարցնում է Հիսուսին, թե ահա,իրենք թողել են ամեն ինչ ու եկել են նրա հետևից, իրենց ի՞նչ է սպասվում, Հիսուս ասում է, որ իր մյուս գալստյան ժամանակ 12 առաքյալները նստելու են 12 աթոռների վրա և դատելու են Իսրայելի 12 ցեղերին։ Այս հատվածի մասով երկու
Asking Զարուհի Գաբրիելյան
10.28.2025
Երբ Հիսուս ասում է՝ մարդ պիտի ուրանա իր անձը, սա ի՞նչ է նշանակում՝ որ մեր մասին ոչ մի հոգ չտանե՞նք։
Asking Վիգեն Մաթևոսյան
10.23.2025
Ինձ համար անհասկանալի է Հուդայի մատնությունը։ Հիսուսին բոլորն էին ճանաչում, մի՞թե կարիք կար ցույց տալ, թե ներկաներից որ մեկն էր Հիսուսը։
Asking Իրինա Սարոյան
10.23.2025
Եթե Դրախտը գտնվում էր Տիգրիս, Եփրատ և մյուս երկու գետերի մեջտեղում, այսինքն՝ երկրի վրա, այդ դեպքում ի՞նչ ենք հասկանում, ասելով, որ մահից հետո մարդու հոգին գնում է դրախտ կամ դժոխք։ Որտե՞ղ է դրախտը։
Asking Էմմա Հալաջյան
10.13.2025
Ինչպե՞ս ենք ասում, թե Մարիամը միշտ կույս էր, երբ տարբեր ավետարաններում խոսվում է Հիսուսի եղբայրներ Հովսեսի, Սիմոնի, Հուդայի և Հակոբոսի ու քույրերի մասին։
Asking Մարիամ Ավագյան
10.13.2025
Հոգևորականները հաճախ հորդորում են հնազանդ լինել։ Բայց որքան ես եմ հասկանում, նրանք ակնկալում են հնազանդություն նաև իրենց հանդեպ։ Իսկ մի՞թե դա ճիշտ է։ Հոգևորականն էլ ինձ նման մարդ է, ես ինչո՞ւ պիտի հնազանդվեմ նրա կամքին, երբ երբեմն զգում եմ, որ նա իմ հնազա
Asking Գարիկ Դոլուխանյան
10.09.2025
Նոր կտակարանում Հիսուս քննադատում է փարիսեցիներին, որոնք խստորեն պահում էին օրենքը։ Եթե դա վատ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր Մովսեսի միջոցով նրանց տրվել օրենքը։
Asking Սոսե Այվազյան
09.23.2025
Իմ ընկալմամբ, երբ մեկի մասին ասում են «Աստծուն հաճելի գործեր է անում», դրանով, կարծես, ասել են ուզում, թե կան մարդիկ էլ, որոնք, իրենց գործերով, կարող են Աստծուն տհաճություն պատճառել։ Բայց, կարծում եմ, Աստված նման զգացումներից վեր է, և մարդն ու իր կատարած
Asking Սահակ Համբարյան
09.23.2025
Վերջերս Ռադիո Մարիամի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Կարլո Ակուտիսի սրբադասման մասին հոդված, որի տակ շատերն իրենց զարմանքն էին հայտնում։ Այստեղ երկու հարց ունեմ․ ինչո՞ւ են սովորաբար հին դարերի սրբադասված մարդկանց ընդունում, իսկ նոր ժամանակներում՝ դժվարո
Asking Գայանե Մազմանյան
09.23.2025
View all