Հոգևոր զրույց
Եկեղեցու վարդապետությունը ցույց է տալիս ճանապարհը դեպի գեղեցիկ ու երջանիկ կյանք: Այս բաժնում տեղ գտած քարոզներում ու զրույցներում կգտնես Հույսը, անգամ, երբ թվում է, թե շուրջդ խավար է:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՊսակի խորհուրդը24 Հլս, 2023
Ի՞նչ է նշանակում լինել Տեր և Հնազանդ։ Ցավոք, այսօր շատերը չեն հասկանում այս բառերի նշանակությունն ու էությունը, ու ընդհանրապես, պսակի արարողությունը դարձել է միայն ամուսնական խրախճանքի մի մասը։ Եթե զույգերը ճիշտ հասկանան պսակի խորհուրդը, ընտանիքի նշանակությունը, այսքան ամուսնալուծություններ ու խնդիրներ թերևս չլինեն։ Զրույց Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ։
- ԱՎԵԼԻՆՄկրտության խորհուրդը: Ի՞նչ է լինում չմկրտված մարդու հետ մահից հետո14 Հնս, 2023Ո՞ր տարիքում պետք է մկրտել երեխային, ի՞նչ չափարոշիչնեչով պետք է ընտրել կնքահորը: Սրանք ամենահետաքրքրող հարցերն են յուրաքաչյուր ծնողի համար, երբ իր փոքրիկին ցանկանում է մկրտել: Իսկ ինչու՞ պետք է մկրտել, կամ ինչպե՞ս պատրաստվել մկրտությանը, այս հարցերում կաղում ենք բոլորս՝ ավելի շատ մտածելով ճոխ սեղանների ու հարուստ կնքահոր մասին:Մկրտության խորհրդի և մեր սխալ մոտեցումների մասին զրուցում ենք Գևորգ Սարկավագ Ղուշչյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԿա՞ ուժ աղոթքի մեջ06 Հնս, 2023
Ասում ենք, որ աղոթքն ուժ ունի: Բայց հաճախ էլ դժգոհում, որ մեր աղոթքներն անպատասխան են մնում: Ինչպե՞ս պետք է աղոթել, որ այդ ուժը գործի, կամ ինչու՞ ու ե՞րբ են մեր աղոթքները մնում անպատասխան: Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԱշխարհամատրան կիրակի23 Ապր, 2023
Այս կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը: Լսենք Հայ Հովսեփ Քելեկյանի մեկնությունը։
- ԱՎԵԼԻՆԱվագ շաբաթվա խորհուրդը03 Ապր, 2023
Ավագ շաբաթը տարվա ամենակարևոր ժամանակաշրջանն է, ինչ համար էլ կոչվում է Ավագ: Յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդն ու նախապատրաստությունը Սուրբ Հարության տոնին: Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԱվագ շաբաթ26 Մար, 2023
Հայր Ներսես Սակայանը անդրադառնում է Ղազարոսի հարությանը և Ավագ շաբաթվա խորհրդին։
- ԱՎԵԼԻՆԽաչի ճանապարհը20 Փտր, 2023
Մեծ Պահքի շրջանում՝ ամեն ուրբաթ, բոլոր եկեղեցիներում հիշում են Հիսուսի խաչի ճանապարհի 14 կայանները և աղոթում ամեն կայանի առաջ։ Որո՞նք են այդ կայանները, ու՞մ հանդիպեց Հիսուս ամեն կայանում, և ի՞նչ խորհուրդ ունի այդ հանդիպումն այսօր մեզ համար։ Մեկնաբանում է Հայր Ռաֆֆի Սակայանը։
- ԱՎԵԼԻՆՎարդանանց պատերազմը09 Փտր, 2023
Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց պարեզամը մեր հավատքի և ազգի պահպանության համար։ Մեկնաբանում է Հայր Ռաֆֆի Սակայանը։
- ԱՎԵԼԻՆՏեառնընդառաջ31 Հնվ, 2023
Տոնի հոգևոր խորհրդին և ազգային ավանդույթներին է անդրադառնում Հայր Ներսես Սակայանը։
- ԱՎԵԼԻՆԱռանց վարանելու ասա՝ Այո՛04 Նմբ, 2022
Աստված բոլոր ժամանակներում կանչում է մեզ։ Նա ամեն մեկիս համար ծրագիր ունի, որն իրականացնելու համար էլ տալիս է ուժ, զորություն ու մինչև վերջ ուղեկցում է մեզ։ Սակայն մենք կամ չենք լսում նրա կանչը, կամ վախենում ենք ասել՝ այո։ Աստվածամայրը բոլոր ժամանակներում մեզ օրինակ է՝ առանց վարանելու, առանց մտածելու ասելու՝ այո։ Այս "Այո"-ն կբացի բոլոր դռները և ուժ կտա առաջ գնալու համար։ Զրույց Հայր Մեսրոպ Թոփալյանի հետ։
- ԱՎԵԼԻՆՆահատակվել՝ հանուն...13 Հնս, 2022
Հունիսի 11-ին մենք հիշատակում ենք 1915 թվականի Ցեղասպանության զոհ դարձած Երանելի Իգնատիոս Մալոյանին: Նրան կյանքին, գործունեությանն ու նահատակությանն անդրադառնում է Հայր Գևորգ Արքեպիսկոպոս Խազումյանը: