Դու կարո՛ղ ես
Ինչո՞վ են տարբերվում հաջողակ ու անհաջողակ մարդիկ, և ի՞նչ անել՝ վերջին անհաջողակից մեծ հաջողակ դառնալու համար:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՆոր բացահայտումները զբոսաշրջիկների համար է՛լ ավելի գրավիչ են դարձնում Միհր վոյաժին01 Nov, 2022
Արդյո՞ք Հայաստանում կան այնպիսի հետաքրքիր ու արժեքավոր հուշակոթողներ, որոնք մինչև այժմ անհայտ են մնացել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին: Ինչպե՞ս են «Միհր վոյաժ» տուրիստական ընկերությունում բացահայտում դրանք: Ինչո՞ւ է կարևոր մշտապես նոր երթուղիներ առաջարկելը զբոսաշրջիկներին: Դեռևս ինչպիսի՞ խնդիրներ կան Հայաստանում, որոնք անհրաժեշտ է լուծել:
Զորւյց «Միհր Վոյաժ» տուրիստական ընկերության հիմնադիրներ Կարինե Փանոսյանի և Անի Ապիտոնյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Բիզնեսմենի մտածելակերպը մյուսներից տարբերվում է ազատությամբ»24 Oct, 2022
Արկածային զբոսաշրջությունը Հայաստանի հյուսիսային մարզերում: Ի՞նչը դարձավ այն հիմնադրելու պատճառը: Խնդիրներն ու դժվարությունները՝ նոր ձեռքբերումների հնարավորություն:
Ինչպե՞ս կարելի է զուգահեռ զարգացնել նաև մեղրի բրենդ, և ինչպիսի՞ կապ կարող էր լինել զբոսաշրջության և մեղրի միջև: Որքանո՞վ նպաստեց սեփական գաղափարի ու կարողությունների հանդեպ հավատը գործի՝ հաջողությամբ իրականացնելուն, երբ նույնիսկ հարազատները չէին հավատում:
Ինչպե՞ս վերաբերվել սեփական բացասական մտքերին, երբ դրանք խանգարում են բիզնես սկսել:
Զրույց «Call of mountains» արկածային զբոսաշրջության ակումբի և մեղրի «HoneYan» բրենդի հիմնադիր Արման Ղուկասյանի հետ: - ԱՎԵԼԻՆPR-ի կարևորությունը բիզնեսում21 Oct, 2022
Ի՞նչ է PR -ը (Public relations) և ինչպե՞ս է այն նպաստում բիզնեսի զարգացմանը: Որքա՞ն զարգացած է այն Հայաստանում և արդյո՞ք պատշաճ տեղ է հատկացվում նրան մեզանում: Որո՞նք են բիզնեսում ամենահաճախը հանդիպող թերացումները և ինչպե՞ս են վնասում դրանք բիզնեսին: Ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամային իրավիճակը. PR-ի դերը այդ գործում: Եվ ինչպե՞ս կանխել ճգնաժամը նրա միջոցով:
Զրույց Հանրային հաղորդակցության (PR) մասնագետ, բիզնեսի կառավարիչ Լիզա Գասպարյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Մի՛ հուսահատվիր, այլ լուծումներ գտիր»25 Jul, 2022
Ինչպիսի՞ պատկերներով արտադրանք է ներկայացնում հանրությանը «Յատուկ» փազլների բրենդը: Բացի բիզնես գաղափարից ինչպիսի՞ այլ նպատակ ունի այն: Ի՞նչ դժվարություններ կային մտահղացման և այն իրականացնելու ճանապարհին: Բրենդը և նրա չինական գործընկեր կազմակերպությունը: Ձախողումներ. արդյո՞ք դրանցից հնարավոր է խուսափել որևէ գործունեություն ծավալելիս: Ինչպե՞ս հաղթահարել դրանք: Ի՞նչ է վախը և ինչպե՞ս հաղթահարել այն:
Մտավախություններ, որոնք հանդիպում են բիզնես սկսելիս, և դրանց վերլուծությունը:
Զրուցում ենք հայկական «Յատուկ» փազլների բրենդի հիմնադիր Ստեփան Կակոսյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Անիպեմզա» ամսագիրը և դրանում արծարծվող թեմաները21 Jul, 2022
«Անիպեմզա» ամսագիրը և նրանում արծարծվող թեմաները: Անիպեմզա գյուղի նիստուկացը, զբոսաշրջության զարգացումը և խնդիրները: Դժվարություններ՝ ամսագրի կայացման գործում: Ինչպե՞ս հաղթահարել դժվարությունները: Ինքնակրթությունը՝ դրա ճանապարհին: Սեփական գործողությունները սահմանափակող մտքերը և դրանց հաղթահարումը՝ որևէ ասպարեզում արդյունքի ու հաջողության հասնելու համար:
Զրույց «Անիպեմզա» ամսագրի թղթակից Ժենյա Մուրադյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Միշտ պատկերացրու, թե դու որտեղ կարող ես լինել»19 Jul, 2022
Ինչո՞ւ պետք է տիրապետել վաճառքի արվեստին: Ի՞նչ են վաճառում այն մարդիկ, որոնք խուսափում են վաճառելուց: Աշխատանքը կատարելիս միտքը սևեռել դրա դիմաց ստանալիք եկամտի՞, թե՞ աշխատանքը լավագույնս կատարելու վրա: Շա՞տ աշխատել, թե՞ ճիշտ աշխատել:
Զրուցում ենք «ՄարՄար» տուրիստական ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Դժվարությունները ոչ թե թևաթափ լինելու, այլ հաղթահարելու համար են»11 Jul, 2022
Ինչպիսի՞ դժվարություններ են ծառանում հաշմանդամություն ունեցող մարդու առջև: Իսկ ինչպե՞ս են դրանք ազդում մարդու կարողությունների ու հնարավորությունների վրա: Հնարավո՞ր է արդյոք նման կարգավիճակով տարբեր ոլորտներում գրանցել այնպիսի արդյունքներ, որոնց մի մասն անհնարին կթվար նույնիսկ հաշմանդամություն չունեցողներից շատերին: Իսկ ինչպիսի՞ հատկանիշներ է պետք զարգացնել մեր մեջ՝ հաջողության հասնելու համար:
Զրույց հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» բարեգործական կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Արմենուհի Նիկողոսյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Քեզ դուրս բեր կոմֆորտ զոնայից»10 Jun, 2022
«Բիզնեսը շատ ռիսկային է, ավելի լավ է՝ ոչինչ չանես, քան նման ռիսկի դիմես»: «Ունեմ բազմաթիվ լավ գաղափարներ, բայց փող չունեմ իրականացնելու համար»: «Ես ժամանակ չունեմ զրոյից բիզնես սկսելու համար»: «Փողը չարիք է, և պետք չէ շատ փող ունենալ»:
Բիզնեսի հնարավորություններից հրաժարվելու և ստացած առաջարկները մերժելու համար շատերն այս և նման այլ պատճառաբանություններ են բերում: Իսկ ինչպե՞ս են մտածում բիզնեսմենները: Պատճառաբանություններին պատասխանում է «ՄարՄար» տուրիստական ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը: - ԱՎԵԼԻՆ«Հայաստանը նպաստավոր երկիր է բիզնեսի հիմնադրման ու զարգացման համար»02 Jun, 2022
«Զարթուցիչ» և «Պրակտիկ» նախագծերի նպատակի ու գործունեության մասին: Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացներին: Ինչո՞ւ է հնարավոր բիզնես հիմնել և զարգացնել Հայաստանում: Նոր բան ձեռնարկելիս մեր մտքում գլուխ բարձրացնող վախերը, և վերաբերմունքը դրանց հանդեպ: Շրջապատի մարդկանց կարծիքները և քո նպատակները: Ե՞րբ է պետք համառություն դրսևորել: Հաջողություն և սխալներ:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բիզնես խորհրդատու Գրիգոր Առաքելյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Նույնիսկ հրաշալի գաղափարը ոչինչ է առանց գործի»15 Apr, 2022
Սահմանամերձ բնակավայրերում ապրող հայրենակիցներին օգնելու մղումը և դեղատունը՝ անիվների վրա: Ի՞նչը շարժառիթ դարձավ «Դեղատար» ՀԿ-ի ստեղծման համար: Ինչպիսի՞ նպատակներ ու առաքելություն է որոշել իրականացնել կազմակերպությունը: Մեծ նպատակ և որոշակի բարդության խնդիրներ. ո՞ր դեպքում կհաղթի նպատակը: Համառությունը՝ որպես անհաջողություններն ու ձախողումները հաղթահարելու հիմնական ճանապարհ:
Զրուցում ենք «Դեղատար» ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն, բժիշկ-դեղագետ Սոֆյա Մնջոյանի հետ: - ԱՎԵԼԻՆ«Պիտի վախենաս քո նպատակի մեծությունից»07 Apr, 2022
Ե՞րբ և ինչպե՞ս հիմնվեց «Հաթերք ֆուդ» ընկերությունը: Որքանո՞վ է կարևոր ծնողների ողջունելն ու խրախուսելը զավակների նոր գաղափարները և բիզնես ծրագրերը: Ինչպե՞ս մեղվապահ պապի գործունեությունը դարձավ հիմք՝ թոռան բիզնեսի համար:
Ինչպիսի՞ վերաբերմունք դրսևորել կողքից հնչող կարծիքների հանդեպ, երբ հստակ գիտես, թե ինչ ես անում, և ուր են հասցնելու քո քայլերը բիզնեսում: «Մեծ» նպատակները, որոնք համառ գործունեության արդյունքում նախատեսածից շուտ իրականացան. Սահմանեք առավել մեծ նպատակներ:Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանի հետ:
- ԱՎԵԼԻՆ«Բիզնեսում վախն անցնում է վախենալով գործելուց հետո»16 Mar, 2022
Ինչպե՞ս ընդհանուր եզրեր ստեղծել արվեստի և բիզնեսի միջև: Կայացման ինչպիսի՞ փուլում է գտնվում «Վառեմ-մարեմ» արվեստանոցը, ինչպիսի՞ խմբակներ են գործում նրանում: Բացի մասնագիտական հմտություններից այլ հատկանիշների ձևավորում երեխաների մոտ: Հնարավորություններ մարդու առջև. Ընտրության երկու տարբերակ: Գործունեությունը նաև զբոսաշրջության ոլորտում. ինչպիսի տարբերություններ կան հայաստանցի և օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությունների միջև Գյումրիում:
Հարցերի և առնչվող թեմաների շուրջ զրուցում ենք «Վառեմ-մարեմ» արվեստանոցի անձնակազմից Լիանա Ներսիսյանի և Միքայել Վարդպարոնյանի հետ: