Family and education
The family is the society in the model horse, on the integrity of which the security of the whole great human society depends.
Programs
- READ MOREԼիբանանի հայավանը14 Feb, 2023
Մուսա լեռան հերոսամարտի շնորհիվ փրկված հայերը հաստատվեցին Լիբանանում,ամայի ու ճահճոտ մի դաշտավայրում, որն այսօր Լիբանանի ամենածաղկուն համայնքներից է։ Բացառապես մուսալեռցիներով բնակեցված այս ավանը փոքրիկ Հայաստան է, որտեղ պահպանվում են բոլոր ավանդույթները, այդ թվում և Մուսա լեռան բարբառը։ Այնճարի համ ու հոտի, մշակույթի ու բարբառի մասին զրուցում ենք Եսայի Հավաթյանի հետ։
- READ MOREԱղավաղելով մայրենին՝ կորցնում ենք մեր տեսակը20 Jan, 2023
Ցանկացած լեզու իր ժողովրդի ճակատագիրն ու պատմությունն ունի, այն մշակույթի, ոգու և ազգի պահպանման գրավականն է։
- READ MOREԿիլիկիայի ասեղնագործության առանձնահատկությունները30 Dec, 2022
Ե՞րբ և ինչպե՞ս է ծագել ասեղնագործությունը առհասարակ: Դրա նշանակությունը հնագույն շրջանում: Ասեղնագործական նախշերի ծագումը և դրանց առնչությունը արվեստի այլ ճյուղերում հանդիպող նախշերի հետ: Կրոնական և աշխարհիկ բնույթի ասեղնագործական աշխատանքերը: Հայկական և այլ աշխատանքների տարբերությունները: Ասեղնագործությունը Կիլիկիայում և նրա առանձնահատկությունները: Ի՞նչ նշանակություն ուներ միջնադարում այս արվեստը Կիլիկիայի և բուն Հայաստանի ժողովրդական կենցաղում: Կիլիկիայի ասեղնագործության հիմնական դպրոցները: Ինչպիսի՞ նմուշներ են պահպանվել և որտե՞ղ են ցուցադրվում: Հիմնական խնդիրը այս ասպարեզում. արժեք ստեղծելը այլ բան է, պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը՝ այլ:
Զրույց գեղանկարիչ և ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի հետ: - READ MOREՊոլսահայերի խնդիրները․ մեգապոլիսը վերացնում է ազգային դիմագիծը08 Dec, 2022
Խառնամուսնություն, ծնելիության նվազում, արտագաղթ․ Պոլսահայ համայնքի հիմնախնդիրները սրանք են, որոնց պատճառով էլ համայնքը նոսրանում է, հայկական դպրոցները՝ կամաց-կամաց փակվում։ Մեգապոլիսի հոգեբանության և հայ գաղթօջախի ապագայի մասին զրուցում ենք Ստամբուլի Սրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու ժողովրդապետ Հայր Վարդան Ղազանչյանի հետ։
- READ MOREԼեզուն ազգի գոյամիջոց07 Dec, 2022
Ինչպե՞ս կարող է լեզուն լինել զենք՝ թշնամու դեմ: Բառը և նրա արմատը՝ հայերենում, և նրա դրսևորումները այլ լեզուներում: Անհրաժե՞շտ է արդյոք նոր բառարանների կազմումն ու հրատարակումը:
Զրույց գերմանաբնակ բառարմատագետ Ասքանազ Կարախանյանի հետ: - READ MOREՀայկական Կարիտասի համագաղափարակիցները՝ հանուն ներառական կրթության19 Jul, 2022
Միջոցառումներ՝ ուղղված հատուկ կարիքներով անձանց իրավունքների պաշտպանությանը. ֆլեշմոբեր, ֆորում թատրոն և այլն: Վերաբերմունքի դրսևորումները տարեցների և երիտասարդների շրջանում. ո՞րն է տարբերության պատճառը: Ինչպիսի՞ արձագանքներ են եղել:
Զրույց Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիցներ Էդուարդ Խաչատրյանի, Գոհար Գրիգորյանի, Նյուրա Մուրադյանի, Մերի Ղազարյանի, Աքսենյա Հարությունյանի և Նարինե Ապոյանի հետ: - READ MOREՀանուն կյանքի18 Jul, 2022
Ամեն երեխա ապրելու իրավունք ունի։ Աբորտը մարդասպանություն է։ Եկեղեցին պայքարում է հղիության արհեստական ընդհատման դեմ՝ ուսուցանելով, կրթելով ու աղոթքով։ Զրույց Հայր Պետրոս Եսայանի հետ։
- READ MOREՀայկական Կարիտասի համագաղափարակիցները՝ հանուն ներառական կրթության15 Jul, 2022
Միջոցառումներ՝ ուղղված հատուկ կարիքներով անձանց իրավունքների պաշտպանությանը. ֆլեշմոբեր, ֆորում թատրոն և այլն: Վերաբերմունքի դրսևորումները տարեցների և երիտասարդների շրջանում. ո՞րն է տարբերության պատճառը: Ինչպիսի՞ արձագանքներ են եղել:
Զրույց Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիցներ Իոլանտա Խաչատրյանի, Սուսաննա Բարսեղյանի, Նունուֆար Առաքելյանի և Քնարիկ Համբարձումյանի հետ: - READ MOREՀաշմանդամություն ունենալը չպետք է արգելք հանդիսանա կրթությանը27 Jun, 2022
«Հայկական Կարիտասի» «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը: Որքանո՞վ էր մեծ ծրագրի անհրաժեշտությունը: Ի՞նչ կետերից է կազմված այն: Ո՞ւմ հետ են աշխատանքներ տարվում և արդյո՞ք կա շարունակականության կարիք: Հասարակության վերաբերմունքը հատուկ կարիքով մարդկանց նկատմամբ:
Զրույց ծրագրի ղեկավար Սիրանուշ Մինասյանի հետ: - READ MOREԱմուսնաընտանեկան իրավունք․ Որքանո՞վ են պաշտպանված կնոջ իրավունքները27 Jun, 2022
Ռադիո Մարիամի տաղավարում «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Անաիդա Սիմոնյանի հետ զրուցել ենք ամուսնաընտանեկան իրավունքից՝ անդրադառնալով կնոջ և ամուսնու թե՛ պարտականություններին, թե՛ իրավունքներին։
- READ MOREԱբորտ. պատճառներ, հետևանքներ22 Jun, 2022
Հղիության արհեստական ընդհատման հետևանքներն անդառնալի են: Չծնված կյանք, ֆիզիոլոգիական ու հոգեբանական խնդիրներ չմայրացած կնոջ մոտ: Ինչու՞ են կանայք դիմում այս քայլին, ինչու՞ են հանձն առնում Աստծո գործն ու իրենք որոշում՝ երեխան ապրելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Հղիությունն ընդհատած կանանց մոտ միշտ առաջանում են հոգեբանական խնդիրներ ու մեղքի զգացում, որն ուղեկցում է մինչև կյանքի վերջ: Այս հարցերի մասին ենք զրուցում «ՄԵՓԼ ԼԻՖՍ» Հայ-կանադական բժշկական կլինիկայի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Լարիանա Նազարյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Բադալյանի հետ:
- READ MORE«Կառուցենք տներ, ո՛չ պատերազմին»01 Jun, 2022
Ո՞րմարզերում են առավելապես բնակվում 44-օրյա պատերազմի հետևանքով տունը կորցրած և Հայաստանի հանրապետություն տեղափոխված արցախցի ընտանիքները: Ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերում Հայկական Կարիտասը այդ ընտանիքներին և ի՞նչ սկզբունքով է կատարվում նրանց ընտրությունը՝ «Կառուցենք տներ, ոչ պատերազմին» ծրագրում ընդգրկելու համար: Քանի՞ ընտանիք է արդեն օգտվել, և հե՞շտ է արդյոք նրանց հայտնաբերումը:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Կառուցենք տներ, ո՛չ պատերազմին» ծրագրի ղեկավար Դավիթ Մոսոյանի հետ: