Ռադիո Մարիամ
#
LIVE

Sermons

The sermons of the clergy are nourishing food to overcome our daily difficulties and to appreciate our graces.

Programs

  • Սուրբ Խաչի երևման տոնը
    Սուրբ Խաչի երևման տոնը
    26 Apr, 2024

    «Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում  նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»,- ասել է Սբ. Հովհան ՈսկեբերանըՍուրբ խաչի երևման տոնով մենք պատրաստվում ենք երկու մեծ տոների՝ Համբարձման և Պենտեկոստեի։ Լսենք Հայր Խաչիկ Գույումճյանի շատ հետաքրքիր ու ուսուցողական  խորհրդածությունը։ 

    READ MORE
  • Մեծ Պահքի խորհուրդը
    Մեծ Պահքի խորհուրդը
    22 Feb, 2024

    Քրիստոս անապատ գնաց, որպեսզի պատրաստվի՝ լավագույնս կատարելու իր առաքելությունը։  Նա նաև օրինակ դարձավ մեզ համար, թե ինչպես կարող ենք հաղթել փորձություններին և որպես քրիստոնյա պատրաստվել՝ մեր առաքելությունը կատարելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը պարտականությունը ունի՝ իր կյանքում կատարելու Աստծո կամքը։ Մեզանից յուրաքանչյուրը կոչված է Առաքյալ լինելու։ Իսկ դրա համար պետք է պատրաստվել հոգով ու մարմնով։ Մեծ Պահքը պատրաստության շրջան է։ Լսենք Հայր Սեպուհ Կարապետյանին։ 

    READ MORE
  • Միակը, ով ծնվեց առանց մեղքի
    Միակը, ով ծնվեց առանց մեղքի
    08 Jan, 2024

    Եկեղեցին դավանում է, որ թեև Կույս Մարիամը հղացվեց Հովակիմից և Աննայից բնական ճանապարհով, բայց իր մոր որովայնում հղացման պահից զերծ պահվեց սկզբնական մեղքից, որը մեզնից յուրաքանչյուրը ժառանգում է Ադամից և Եվայից: Մեր պարագայում այդ մեղքը մաքրվում է մկրտությամբ, իսկ Մարիամի պարագայում՝ աստվածային հատուկ միջամտությամբ, որպես մենաշնորհ։ Անարատ Հղության խորհուրդը ի՞նչ է սովորոցնում մեզ այսօր։ Լսենք Հայր Ներսես Սակայանին։ 

    READ MORE
  • Աստվածամայրը սպասում է մեզ
    Աստվածամայրը սպասում է մեզ
    04 Dec, 2023

    Փրկչագործության առաջին վայրկյանից սկսած՝ Աստվածամայրը դարձավ բոլորիս մայրը։ Մենք ունենք երկնային մայր, ով երբեք մեզ չի լքել ու չի լքելու։ Եկեք անկեղծ ու սիրառատ աղոթքով դիմենք նրա բարեխոսությանը մեր ընտանիքների, մեր ազգի համար։ Նա մեր ձեռքը բռնած՝ կտանի դեպի Քրիստոս։ Դիմենք նրան, չվախենանք, և մեր մայրը երբեք չի մերժի մեզ։ Լսենք Հայր Մաշտոցի խորհրդածությունը։ 

    READ MORE
  • Երանի նրանց, որ սրտով մաքուր են
    Երանի նրանց, որ սրտով մաքուր են
    10 Nov, 2023

    Քրիստոսը Լեռան Քարոզը սկսեց ինը երանիներով, որոնցից մեկը  սրտով մաքուր լինելն է։ Սա ինքատիպ կոչ է սրբության, որին հասնել կարող ենք յուրաքանչյուրս։ Լինել կատարյալ, ինչպես մեր Երկնավոր Հայրն է կատարյալ․ սա հնարավոր է անգամ մեր օրերում։  Ինչպե՞ս։ Հայ Սեպուհ Կարապետյանն առաձնացնում է երեք կետեր, որոնք թերևես կարող ենք դառնալ առաջին քայլերը սրբության հասնելու  համար։ 

    READ MORE
  • Պայծառակերպության խորհուրդը
    Պայծառակերպության խորհուրդը
    13 Jul, 2023

    Պայծառակերպության տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ սիրել Աստծուն, հետևել նրա պատվիրաններին։ Տոնի խորհուրդին անդրադառնում է Տ․ Հովսեփ Գալստյանը։ 

    READ MORE
  • Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը
    Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը
    26 Jun, 2023

    Ս. Գրիգոր Լուսավորչի մահից տարիներ անց  Գառնիկ անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է սրբի մարմինըՎերջինս հայոց հայրապետի նշխարները փոխադրում և ամփոփում է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: Գրիգոր Լուսավորչի Աջը բերվում է Հայաստան և պահվում Ս. Էջմիածնում: Թեմային է անդրադառնում Տեր Հովսեփ Գալստյանը: 

    READ MORE
  • Դատավորի կիրակի
    Դատավորի կիրակի
    17 Mar, 2023
    Մեծ Պահքի հինգերորդ կիրակիի խորհուրդը մեկնաբանում է Հայր Մեսրոպ Թոփալյանը։ 
    READ MORE
  • Տնտեսի կիրակի
    Տնտեսի կիրակի
    08 Mar, 2023

    Մեծ Պահքի չորրորդ  կիրակիի խորհուրդը մեկնաբանում է Հայր Մեսրոպ Թոփալյանը։ 

    READ MORE
  • Անառակի կիրակի
    Անառակի կիրակի
    03 Mar, 2023

    Մեծ Պահքի երրորդ  կիրակիի խորհուրդը մեկնաբանում է Հայր Մեսրոպ Թոփալյանը։ 

    READ MORE
  • Արտաքսման կիրակի
    Արտաքսման կիրակի
    01 Mar, 2023

    Մեծ Պահքի երկրորդ   կիրակիի խորհուրդը մեկնաբանում է Հայր Մեսրոպ Թոփալյանը։

    READ MORE
  • Ինչպե՞ս ներկայացնել Մեծ Պահքը 21-րդ դարի հավատացյալին
    Ինչպե՞ս ներկայացնել Մեծ Պահքը 21-րդ դարի հավատացյալին
    28 Feb, 2023
    Լսենք Հայր Մեսրոպ Թոփալյանի մեկնաբանությունը։ 
    READ MORE

Gospel of the Day:

31 October 2025
No pray for this day

Frequently asked questions

Եթե Աստված է ստեղծել բոլոր ազգերին, ապա ինչո՞ւ էր հանուն իսրայելացիների կռվում մյուսների դեմ՝ ամաղեկացիների, փղշտացիների և մյուսների։
Asking Արամ Մակարյան
10.28.2025
Երբ Պետրոսը հարցնում է Հիսուսին, թե ահա,իրենք թողել են ամեն ինչ ու եկել են նրա հետևից, իրենց ի՞նչ է սպասվում, Հիսուս ասում է, որ իր մյուս գալստյան ժամանակ 12 առաքյալները նստելու են 12 աթոռների վրա և դատելու են Իսրայելի 12 ցեղերին։ Այս հատվածի մասով երկու
Asking Զարուհի Գաբրիելյան
10.28.2025
Երբ Հիսուս ասում է՝ մարդ պիտի ուրանա իր անձը, սա ի՞նչ է նշանակում՝ որ մեր մասին ոչ մի հոգ չտանե՞նք։
Asking Վիգեն Մաթևոսյան
10.23.2025
Ինձ համար անհասկանալի է Հուդայի մատնությունը։ Հիսուսին բոլորն էին ճանաչում, մի՞թե կարիք կար ցույց տալ, թե ներկաներից որ մեկն էր Հիսուսը։
Asking Իրինա Սարոյան
10.23.2025
Եթե Դրախտը գտնվում էր Տիգրիս, Եփրատ և մյուս երկու գետերի մեջտեղում, այսինքն՝ երկրի վրա, այդ դեպքում ի՞նչ ենք հասկանում, ասելով, որ մահից հետո մարդու հոգին գնում է դրախտ կամ դժոխք։ Որտե՞ղ է դրախտը։
Asking Էմմա Հալաջյան
10.13.2025
Ինչպե՞ս ենք ասում, թե Մարիամը միշտ կույս էր, երբ տարբեր ավետարաններում խոսվում է Հիսուսի եղբայրներ Հովսեսի, Սիմոնի, Հուդայի և Հակոբոսի ու քույրերի մասին։
Asking Մարիամ Ավագյան
10.13.2025
Հոգևորականները հաճախ հորդորում են հնազանդ լինել։ Բայց որքան ես եմ հասկանում, նրանք ակնկալում են հնազանդություն նաև իրենց հանդեպ։ Իսկ մի՞թե դա ճիշտ է։ Հոգևորականն էլ ինձ նման մարդ է, ես ինչո՞ւ պիտի հնազանդվեմ նրա կամքին, երբ երբեմն զգում եմ, որ նա իմ հնազա
Asking Գարիկ Դոլուխանյան
10.09.2025
Նոր կտակարանում Հիսուս քննադատում է փարիսեցիներին, որոնք խստորեն պահում էին օրենքը։ Եթե դա վատ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր Մովսեսի միջոցով նրանց տրվել օրենքը։
Asking Սոսե Այվազյան
09.23.2025
Իմ ընկալմամբ, երբ մեկի մասին ասում են «Աստծուն հաճելի գործեր է անում», դրանով, կարծես, ասել են ուզում, թե կան մարդիկ էլ, որոնք, իրենց գործերով, կարող են Աստծուն տհաճություն պատճառել։ Բայց, կարծում եմ, Աստված նման զգացումներից վեր է, և մարդն ու իր կատարած
Asking Սահակ Համբարյան
09.23.2025
Վերջերս Ռադիո Մարիամի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Կարլո Ակուտիսի սրբադասման մասին հոդված, որի տակ շատերն իրենց զարմանքն էին հայտնում։ Այստեղ երկու հարց ունեմ․ ինչո՞ւ են սովորաբար հին դարերի սրբադասված մարդկանց ընդունում, իսկ նոր ժամանակներում՝ դժվարո
Asking Գայանե Մազմանյան
09.23.2025
View all