Ռադիո Մարիամ
#
LIVE

You can

 What is the difference between successful and unsuccessful people?

Programs

  • «Պատասխանատվության ստանձնումը լուրջ հաջողության հիմքն է»
    «Պատասխանատվության ստանձնումը լուրջ հաջողության հիմքն է»
    22 Sep, 2023

     Հայկական դուդուկը` ՌԴ մեծ բեմերում։ Ինչպե՞ս են քարոզվում հայկական նվագարաններն ու երաժշտությունը ռուսական քաղաքներում։ Հայկական դուդուկը՝ Մուսորգսկսու օպերայում։ Որո՞նք են ցանկացած մասնագիտության տեր մարդուն հաաջողությունների հասցնող հատկանիշները։ Ինչպիսի՞ վախեր կարող են գլուխ բարձրացնել սկսնակ երաժշտի հոգում՝ բեմ բարձրանալուց առաջ, ինչպե՞ս հաղթահարել այն և ի՞նչ կտա դա նրան։ Այս և նման այլ կարևոր հարցերի շուրջ զրուցում ենք Մոսկվայի դուդուկի դպրոցի ղեկավարչ և Ստանիսլաավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի մենակատար Հովհաննես Ղազարյանի հետ։

    READ MORE
  • Երեխաների մեջ պետք է վերացնել սխալվելու վախը
    Երեխաների մեջ պետք է վերացնել սխալվելու վախը
    24 Jul, 2023

    Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում հանրությանը Գյումրիում գործող «Արվեստ ստեղծող ձեռքեր» կրթամշակութային կենտրոնը և ինչո՞վ է այն գրավում հատկապես նորապսակ զույգերին։ Ինչո՞վ է աչքի ընկնում կենտրոնում գործող ամառային ճամբարը։ Ի՞նչ են սովորեցնում այնտեղ երեխաներին սխալվելու, ուրիշների կարծիքի մասին։ Ի՞նչ զուգահեռներ կան անհատական և ազգային խնդիրների միջև։ Այս և նման այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցում ենք «Արվեստ ստեղծող ձեռքեր» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Օֆելյա Կուրազյանի հետ։

    READ MORE
  • Դժվարությունը նոր հնարավորության դուռն է
    Դժվարությունը նոր հնարավորության դուռն է
    29 Jun, 2023

    Ինչպիսի՞ ծառայություններ են մատուցում հանրությանը «Ստեղծագործ մշակութային տուրեր» (Creative culture tour) ընկերությունը և «Ստեղծագործ անկյուն սերվիս դպրոցը» (Creative corner service school)։ Անցած ճանապարհ և հաղթահարված դժվարություններ։ Ինչպե՞ս պետք է վարվել ներքին վախերի հետ՝ ցանկալի արդյունք ունենա լու համար։ Որքանո՞վ պետք է հիմնվել ուրիշների կարծիքների վրա՝ որևէ նոր քայլ կատարելիս, և հատկապես ո՞ւմ կարծիքի։
    Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Ստեղծագործ անկյուն սերվիս դպրոց» ընկերության համահիմնադիրներ  Կառլեն Իսահակյանի և Լուսինե Ավագյանի հետ:

    READ MORE
  • Ռիսկի դիմելով գուցե պարտվես․ բայց ռիսկի չդիմելով երբեք չես հաղթի
    Ռիսկի դիմելով գուցե պարտվես․ բայց ռիսկի չդիմելով երբեք չես հաղթի
    21 Jun, 2023

     Պետք է ուսումնասիրել այն դաշտը, որտեղ պատրաստվում ես բիզնես սկսել։ Արդյո՞ք պարտադիր պայման է խոշոր դրամագլուխ ունենալ՝ որևէ բիզնես սկսելու համար։ Ինչո՞ւ է կարևոր լավ համբավ ստեղծելը՝ քո հիմնած բրենդի շուրջ։ Խուսափե՞լ մեծ պատասխանատվություն ստանձնելուց, թե՞ ոչ։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Եղոյան» ֆոտոստուդիայի հիմնադիր տնօրեն Նորայր Եղոյանի հետ:

    READ MORE
  • Բիզնեսում, թե կյանքում՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում
    Բիզնեսում, թե կյանքում՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում
    03 May, 2023

    Ինչո՞ւ է կարևոր հստակ նպատակի սահմանումը։ Ո՞րն է հաջողությունը։ Հավատի դերը մարդու գործունեության մեջ։ Մենք և մեր վախերը, որոնք, տարբեր բացասական մտքերի տեսքով, կաշկանդում են մեր քայլերը և պատնեշ դնում մեր և մեր նպատակի միջև։
     Ինչպե՞ս, ի՞նչ դժվարությունների հաղթահարման գնով է կայացել «Արաքս» հյուրանոցային համալիրը։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Արաքս» հյուրանոցային համալիրի տնօրեն Վարդան Սրտաշյանի հետ:

    READ MORE
  • Փոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում
    Փոփոխության կարիք՝ հասարակության մտածելակերպում
    20 Apr, 2023

     Բիզնեսմենի իրական կերպարը և նրա ընկալումը հասարակության շրջանում։ Դժվարությունները, որոնցից այն կողմ գտնվում է հաջողությունն ու ցանկալի արդյունքը։ Մեր ներքին վախերը և դրանց հաղթահարումը․ ի՞նչ կտա դա մեզ։ Միտքը և դրա կառավարումը․ ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Մարդկանց այն խումբը, որոնք միշտ ուրիշներից կամ պետությունից ակնկալում են օգնություն։ Ե՞րբ և որքա՞ն պետք է օգնել։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Տիրամայր» արհեստի դպրոցի մանկավարժ և ռեստորանային բիզնեսի խորհրդատու Գագիկ Սերոբյանի հետ:

    READ MORE
  • Հաջողության ճամփան զրկանքների միջով է անցնում
    Հաջողության ճամփան զրկանքների միջով է անցնում
    15 Mar, 2023

    Սոցիալական դժվարություններից պոկվելու և բարեկեցության հասնելու համար մեծ ցանկություն և նպատակ սահմանել է պետք: Ինչպե՞ս է դա առաջ մղում մարդուն: Ինչո՞ւ պետք է մտածել, թե քո բիզնեսով ինչպես ես օգնելու մարդկանց: Որքանո՞վ է կարևոր ստեղծագործ մտքով վերաբերվելը անելիքին:

    Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բիզնեսմեն, ռեստորատոր Գառնիկ Վարդերեսյանի հետ:

    READ MORE
  • «Պարտությունը ևս մեկ քայլ է դեպի հաղթանակ»
    «Պարտությունը ևս մեկ քայլ է դեպի հաղթանակ»
    31 Jan, 2023

    Ինչպե՞ս կերտել կյանքի հաջողված պատմություն՝ ունենալով հաշմանդամության: Դժվարությունները որքանո՞վ պիտի նշանակություն ունենան, եթե ուզում ես հասնել նպատակիդ: Հնարավոր անհաջողության վախը և դրա հաղթահարումը:
      Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց» ՀԿ-ին կից «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի տեղեկատվության տրամադրման ուղղորդման համակարգող Հասմիկ Մխիթարյանի հետ:

     
    READ MORE
  • «Ամենուր խնդիրները լուծվում են նույն սկզբունքով»
    «Ամենուր խնդիրները լուծվում են նույն սկզբունքով»
    15 Dec, 2022

     Հայ հրուշակագործի հաջողությունները Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Ինչպե՞ս են սլովակներն ընդունում նորույթը՝ գործունեության մեջ, շուկայում և առհասարակ: Ինչո՞ւ է կարևոր նորարարությունը և ինչպե՞ս սպառողին հաճախակի առաջարկել նորույթ: Ինքնակրթվել և երբեք չդոփել տեղում, այնուհետև նոր քաղած գիտեիքը կիրառել գործնականում. սա է բիզնեսի զարգացման հիմնական սկզբունքը: Գրկաբաց ընդունել փոփոխությունները, քանի որ աշխարհն ինքն է ամեն վայրկյանի փոխվում:
      Այս և բիզնեսում հաջողության մասին այլ հարցերի շուրջ զրուցում ենք Anna cake studio ընկերության հիմնադիր Աննա Ամիրխանյանի հետ:

    READ MORE
  • «Դժվարությունը այն հիմքն է, որի վրա կառուցվում է հաջողությունը»
    «Դժվարությունը այն հիմքն է, որի վրա կառուցվում է հաջողությունը»
    13 Dec, 2022

    Ինչպե՞ս եղավ անցումը հայոց լեզվից մեղուների լեզվին: Առաջին գցված քայլերն ու հետագա զարգացման ընթացքը: Ի՞նչ է լինում, երբ չե՛ս հարմարվում անհաջողության հետ, և ինչո՞ւ պետք է ամեն գնով հաղթահարել վախը՝ մի նոր գործունեություն սկսելիս: Դպրոցի ազդեցությունը սխալվելուց վախի ձևավորման գործում. ի՞նչը պետք է փոխել դպրոցում՝ աշակերտի սխալների հանդեպ վերաբերմունքի մեջ: Ինչպե՞ս վերաբերվել կողքից հնչող կարծիքներին՝ քո բիզնես գործունեության վերաբերյալ:
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք BeeLife ընկերության հիմնադիր Գայանե Սիմոնյանի հետ:

    READ MORE
  • «Դու պիտի արժանանաս հաջողությանդ ու եկամտիդ»
    «Դու պիտի արժանանաս հաջողությանդ ու եկամտիդ»
    07 Dec, 2022

    Digital Universe X ընկերության գործունեությունը և իրականացված ու պլանավորած ծրագրերը: Որո՞նք են այն հատկանիշները, որ օգնում են հաջողությամբ իրականացնել նպատակները: Ի՞նչ անել, երբ անդադար ձախողման եք հանդիպում: Խնդիրները շրջանցե՞լ, թե՞ լուծել:
    Զրույց Digital Universe X ընկերության հիմնադիր Դավիթ Յուզբաշյանի հետ:

    READ MORE
  • «Ո՛չ թե հույսը դնել ուրիշի վրա, այլ նախաձեռնող լինել՝ սեփական խնդիրները լուծելու հարցում»
    «Ո՛չ թե հույսը դնել ուրիշի վրա, այլ նախաձեռնող լինել՝ սեփական խնդիրները լուծելու հարցում»
    22 Nov, 2022

     «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի նպատակներն ու գործունեությունը: Հանրապետության հատկապես ո՞ր համայնքներում է այն իրագործում իր ծրագրերը, որոնց օգնությամբ ստեղծագործական ու արտադրող ներուժ ունեցող քաղաքացիները գործազուրկի կարգավիճակը հաղթահարում են և մտնում շուկա: Մտածելակերպ. այն, ինչը նախևառաջ պետք է փոխվի մեր հասարակության մեջ:
     Առավել մանրամասն՝ հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի հետ մեր զրույցում:

    READ MORE

Gospel of the Day:

30 November 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
View all