Երաժշտություն և գրականություն
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: Հ. Թումանյան
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՊրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է անդադրում աշխատել28 Հոկ, 2024
Այսօր երաժշտական դպրոցներում և ԲՈՒՀ-երում դուդուկին տիրապետելու ձգտողները մեծ թիվ են կազմում։ Որքանո՞վ է դա ուրախալի, եթե երիտասարդության շրջանում սկսել է պակասել հետաքրքրությունը ժողովրդական ուրիշ շատ նվագարաններ հանդեպ։ Ի՞նչ է տալիս անդադար պարապելը երաժշտին, և ինչո՞ւ է կատարող երաժշտի համար կարևոր հաճախակի ելույթ ունենալը հանդիսատեսի առջև։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ժողովրդական նվագարանների ամբիոնի պատասխանատու, դոցենտ Կարապետ Շաբոյանի հետ։ - ԱՎԵԼԻՆԲոլոր աշակերտները կարիք ունեն ներառական կրթության26 Սեպ, 2024
Ներառական կրթության ներդրումը որքանո՞վ է փոխել մեր հասարակության ընկալումները։ Այս ասպարեզում ավելի շատ հոգեբանակա՞ն, թե՞ ֆիզիկական խոչընդոտներն են մեծ։ Արդյո՞ք ներառականությանը գաղափարն անհրաժեշտ է միայն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի գործընկեր թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Համազասպ Խոցանյանի հետ։ - ԱՎԵԼԻՆՀայկական մշակույթի քարոզումն աշխարհում պետք է կանոնակարգված լինի23 Սեպ, 2024
Հայկական դուդուկի տարածումը և քարոզումը Ռուսաստանի Դաշնությունում։ Հայկական մեղեդիները՝ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ և օտարազգի հանդիսատեսի առջև։ Դուդուկի համադրությունը տավիղի, երգեհոնի, ինչպես նաև ռուսական ազգային նվագարանների համույթի հետ։ Ադրբեջականական խոչընդոտները և դրանց հաղթահարումը։
Անցնող մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին զրուցում ենք Մոսկվայի դուդուկի դպրոցի, Նեմիրովիչ-Դանչենկոյի և Ստանիսլավսկու անվան պետական օպերային թատրոնի հրավիրված մենակատար և Մոսկվայի կաթողիկե եկեղեցու մենակատար Հովհաննես Ղազարյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Տաղանդն առանց տքնաջան աշխատանքի արդյունք չի տա»01 Հլս, 2024
Ինչպիսի՞ դրական փոփոխություն կա Գյումրիի երաժշտական կյանքում՝ վերջին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում։ Ինչպե՞ս է նպաստում դասական երաժշտությունը՝ հասարակության ավելի զարգացվածությանն ու լայնախոհությանը։ Ինչպիսի՞ հնարավորությունների պակաս ունեն կոնսերվատորիայի ուսանողները Գյումրիում։
Այս և իր ստեղծագործական գործունեության մասին մեզ հետ զրույցում պատմում է դաշնակահար, ՀՀ նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Պետրոսյանը։ - ԱՎԵԼԻՆԱզգային երգը նպաստում է մեր ինքնաճանաչությանը12 Հնս, 2024
Ուսումը և աշխատանքը միաժամանակ։ Ներկայիս գործունեությունը։ Ներկայիս ուսանողությունը, նրա արժանիքները, հնարավորությունները և խնդիրները։ Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու զարգացման վրա։ Կոմիտասյան հայտնի և անհայտ երգերի անթոլոգիան։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք օպերային երգչուհի, սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Ազարյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Բազում առաքինությունների մայր» Անահիտ դիցուհու արձանի մասերը կցուցադրվեն Հայաստանում21 Մայ, 2024
Անահիտ դիցուհին և նրա պաշտամունքը՝ հին Հայաստանում։ Սատաղում գտնված նրա արձանի մասերը և դրանց՝ Բրիտանական թանգարանում հայտնվելու հանգամանքները։
Արձանի կտորները սեպտեմբերից մեկ տարի շարունակ ցուցադրվելու են Երևանում։ Այս լուրը աղմկալի քննարկումների տեղիք տվեց մեր հասարակության մեջ, քանի որ, հակառակ լուրն ուրախությամբ ընդունողների, շատ էին նաև նրանք, ովքեր կարծում էին, որ քրիստոնյա Հայաստանում պետք չէ ցուցադրել հեթանոս աստվածուհու արձանի կտորները, որոնք կարող են անպարկեշտության ու գայթակղությունների պատճառ դառնալ։
Արդյո՞ք դա այդպես է, և ինչո՞ւ կա նման կարծիք։
Թեմայի շուրջ զրուցում ենք պատմաբան Լիլիթ Ասոյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Ազգային երգի կողքին խամրում են ժամանակակից երգերը»04 Ապր, 2024
Ethno colors նախագիծը, նրա նպատակները և գործունեությունը։ Հանրության լայն շրջաններին անծանոթ ազգային երգերը։ Ինչո՞ւ է կարևոր ազգային երգերի հիման վրա տեսահոլովակների նկարահանումը։ Ինչպիսի՞ աշխատանք է տարվում՝ բարբառների ճիշտ հնչողության համար՝ երգերի մեջ։ Ազգային երգն ու պարը և մեր ինքնությունը։ Ինչպիսի՞ն է հայ մարդը, որի դիմանկարը ամբողջանում է բազմաթիվ ազգային երգերի մեջ տեղ գտած դիմագծերի համադրմամբ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Ethno colors խմբի երգչուհի Սուսաննա Նաջարյանի հետ։ - ԱՎԵԼԻՆԻր ուսուցչի հետքերով՝ աշխարհի մեծ բեմերից մինչև ողբերգական ավարտ․ Արմենակ Շահմուրադյան05 Փտր, 2024
Մշեցի արհեստավոր Սարգսի ընտանիքը։ Ծնողները նկատում են Արմենակի երաժշտական հակումները։ Նախնական ուսումը Մուշում։ Ուսման շարունակությունը Էջմիածնում՝ Կարա-Մուրզայի, ապա Կոմիտասի դասարանում։ Հեռացումը Թիֆլիսի Ներսիսյան դպրոց և ուսման շարունակությունը Մակար Եկմալյանի դասարանում։ «Թրքահայերի» հալածանքը ցարական իշխանության կողմից, և Արմենակի աքսորը։ Բանտից ազատումը և մեկնումը Փարիզ։ Ուսում, մասնակցություն հայ համայնքի մշակութային կյանքին, մեծ բեմեր։ Համերգային շրջագայությունները տարբեր երկրներում։ Հայոց ցեղասպանության տարիները։ Վերադարձ սիրելի ուսուցչի՝ Փարիզի հոգեբուժարանում փակված Կոմիտասի մոտ և նրա դրությունից ապրած հոգեկան մեծ խռովքը։
- ԱՎԵԼԻՆ«Գրողի մը նպատակը պիտի ընթերցողի հոգին ազնուացնելն ըլլայ»23 Հնվ, 2024
Մանկությունը Հորդանանում և ուսումը։ Սերը առ հայոց լեզու և գրական հակումները։ Մասնագիտացմամբ՝ ճարտարագետ, բայց կոչմամբ՝ բանաստեղծ․ ժողովածուների և պիեսների տպագրությունը տարբեր երկրներում։ Ստեղծագործությունների թեման և ասելիքը։
Զրուցում ենք ճարտարագետ և բանաստեղծ Թադէոս Եսայեանի հետ ։ - ԱՎԵԼԻՆ«Խմբում ընդամենը մի քանի հոգի էր ուդ նվագում»․ Մարի Աբրահամյան17 Հնվ, 2024
Հայկական միջավայրում ուդը հայտնի ու տարածված է եղել դեռևս հին ժամանակներից, սակայն այսօր այս երաժշտական գործիքին քչերն են տիրապետում։
- ԱՎԵԼԻՆԳյումրին ունի նորաստեղծ կամերային երգչախումբ․ «Մի սար»12 Դեկ, 2023
Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնվել «Մի սար» կամերային երգչաախումբը։ Որո՞նք են նրա նպատակները և առաջիկայում իրականացնելիք ծրագրերը։ Կունենա՞ արդյոք այն կից նվագաախումբ։ Գյումրեցի երգիչները և Եգիպտոսում բեմադրվող օպերան։ Ինչպիսի՞ դժվարություններ ու խնդիրներ ունի նորաստեղծ երգչախումբը։
Զրուցում ենք Գյումրիի «Մի սար» կամերային երգչախմբի հիմնադիր Արևիկ Թանաշեանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Հենց սկզբից էլ ձգտում ենք մեծ բեմերի»04 Դեկ, 2023
Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնվել Գյումրիի «Շիրազ» ֆոլկ բենդը։ Ի՞նչ նպատակներ են դրել իրենց առջև համույթի երաժիշտները։ Ինչո՞ւ են կարևորվում ազգային նվագարանները և ազգային երգերը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Շիրազ» ֆոլկ բենդի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վազգեն Սարգսյանի հետ։