Ռադիո Մարիամ
#
LIVE

peaceful family

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

Programs

  • Մարմինը երբեք չի ստում
    Մարմինը երբեք չի ստում
    30 Dec, 2021
    Մեր մարմինը հիշում է այն ամենը, ինչ մենք մոռացել ենք: Մարմինը հիշում է անգամ ներարգանդային կյանքը: Իսկ այդ ամենը ազդում է մարդու հոգեբանության, առողջության վրա: 
    READ MORE
  • Գտնել կյանքի կեսին
    Գտնել կյանքի կեսին
    29 Dec, 2021
    Շատ դժվար է գտնել այն մարդուն, ում հետ կարող ես կյանքդ կիսել: Ոչ թե պարզապես ապրել համատեղ, այլ կիսել կյանքն ու նայել նույն ուղղությամբ: 
    READ MORE
  • Եսասիրությունը երջանկություն չի բերում
    Եսասիրությունը երջանկություն չի բերում
    28 Dec, 2021
    Հնարավո՞ր է արդյոք փոխել հարաբերություններն ընտանիքում՝ ծնողների ու զավակների, ամուսինների միջև: Ի՞նչն է լավագույնը մեզ համար, լավագույնը ընտանիքի, ազգի, երկրի համար: 
    READ MORE
  • Մարդկությունը մեկ ընտանիք է
    Մարդկությունը մեկ ընտանիք է
    27 Dec, 2021

    Համբերություն, ներողամտություն, հարգանք, սեր, գուրգուրանք. սրանք ենք առաջնայինն ամեն ընտանիքում: Նախ՝ ծնողների ու զավակների միջև, ապա  ազգականների,  բարեկամների միջև: Այս շրջանակը հետո մեծանում է՝ դառնալով ազգ, երկիր, ի վերջո, մարդկություն: Չէ՞ որ մենք Աստծո մեծ ընտանիքն ենք, ամբողջ մարդկությունը մեկ ընտանիք է: 

    READ MORE
  • Ոսկե օրենքը
    Ոսկե օրենքը
    24 Dec, 2021

    Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց:   Սա նշանակում է, որ առաջին քայլը պետք է մենք անենք՝ առանց սպասելու դիմացինի պատասխանին: Միայն այսպես կարող ենք աշխարհը ու մարդկային հարաբերությունները փոխելի դեպի լավը:

     
    READ MORE
  • Ամուսնության նպատակը
    Ամուսնության նպատակը
    23 Dec, 2021
    Կինն ու ամուսինը միմյանց կեսն են, և միայն միասին կարող են լինել ամբողջություն, մեկ միասնական մարմին: Իսկ այդ միասնության պտուղը պետք է լինի զավակը: Ամուսնությունը պետք է պտղաբեր լինի: 
     
    READ MORE
  • Աղոթող Ընտանիք
    Աղոթող Ընտանիք
    22 Dec, 2021

    Միասին աղոթող ընտանիքը կդիմակայի բոլոր փորձություններին, ամուսինները կներեն ու կհասկանան միմյանց: Աղոթքն օրհնություն է ընտանիքում և բազմաթիվ շնորհների աղբյուր: 

    READ MORE
  • Պտղաբեր միություն
    Պտղաբեր միություն
    21 Dec, 2021
    Մարդու առաքելությունն ու կոչումն է ստեղծել ընտանիք: Միություն, որը պետք է լինի պտղաբեր: Մեզանից ամեն մեկը կանչված է՝ լինելու հայր և մայր: 
    READ MORE
  • Ընտանեկան կյանքը զոհողություն է պահանջում
    Ընտանեկան կյանքը զոհողություն է պահանջում
    20 Dec, 2021
    Ավելի մեծ ուրախություն կա տալու մեջ, քան՝ ստանալու: Ընտանեկան կյանքում զույգերից յուրաքանչյուրը պետք է իր լավագույնը տա կողակցին՝ առանց պահանջելու: Միայն այսպես կարելի է ստեղծել երջանիկ ընտանիք, որտեղ կմեծանան առողջ երեխաներ՝ դառնալով առողջ հասարակության հիմքը: 
    READ MORE
  • Փախուստ տնից
    Փախուստ տնից
    17 Dec, 2021
    Սկսած դեռահասության շրջանից աղջիկներն ըմբոստանում են ու դժգոհում իրենց հանդեպ վերաբերմունքից՝ լինի տանը կամ դրսում:  Հենց այս տարիքից էլ սկսում են երազել «Սպիտակ ձիավորի» մասին, ով պիտի գնահատի իրենց, հասկանան իրենց իրական արժեքը: Սակայն ամուսնությունից կարճ ժամանակ անց նրանք հասկանում են, որ իրենց կողակիցն ամենևին էլ «Սպիտակ ձիավորը» չէ: 
    READ MORE
  • Ընտանիքը՝ հասարակության կորիզ
    Ընտանիքը՝ հասարակության կորիզ
    16 Dec, 2021
    Ամեն ընտանիք ունի կոչում և առաքելություն՝ Աստծո կողմից տրված: Եթե մեր ընտանիքները հասկանան դա ու գործադրեն, կկարողանան փոխել հասարակական կյանքն ամբողջությամբ: Իսկ որո՞նք են  լավ ընտանիք ունենալու բաղադրիչները: 
    READ MORE
  •  Աղոթքի կարևորությունն ընտանիքում
    Աղոթքի կարևորությունն ընտանիքում
    13 Dec, 2021

    Եթե ընտանիքում միասին աղոթում են, ապա այդ ընատիքը կունենա հաջողություն և խաղաղություն:

    READ MORE

Gospel of the Day:

18 July 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Asking Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Asking Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Asking Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Asking Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Asking Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Asking Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Asking Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Asking Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Asking Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Asking Մանիկ Գևորգյան
06.17.2025
View all