Ռադիո Մարիամ
#
LIVE

peaceful family

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

Programs

  • Ընտանիքն ամենօրյա աշխատանք է
    Ընտանիքն ամենօրյա աշխատանք է
    21 Oct, 2021

    Խաղաղ ընտանիք ունենալու համար ամուսինները պետք է իրար հասկական ու իրար օգնեն ամեն հարցում: Այս պարագայում շատ կարևոր է զիջելն ու ներելը, ճիշտ բառեր օգտագործելը: Կարևոր է նաև երրրոդ անձի մասնակցությունը: Ո՞վ է այդ անձը:

    READ MORE
  • Ընտանիքի մշակույթ
    Ընտանիքի մշակույթ
    20 Oct, 2021

    Ամեն ընտանիք ունի իր մշակույթը. ինչպես է կազմակերպում կենցաղը, ինչպես է լուծում խնդիրները, նշում տոները և այլն:  Եվ երբ կինը մտնում է նոր ընտանիք, առնչվում է նոր մշակույթի հետ, ինչը կարող է կոնֆլիկտների ու խնդիրների պատճառ դառնալ: 

    READ MORE
  • Սուրբ Հոգու պարգևները և մեր ընտանիքը
    Սուրբ Հոգու պարգևները և մեր ընտանիքը
    19 Oct, 2021
    Եթե ցանկանում ենք խաղաղության մեջ ապրել, պետք է ունենանք Սուրբ Հոգու պարգևները՝  քաղցրություն, բարություն, ժուժկալություն, սեր, խնդություն, համբերություն, խաղաղություն, հավատարմություն, հեզություն: 
    Շատ կարևոր է, որ ծնողներն իրենց հարաբերություններում այս բոլոր պարգևներն ունենան. օգտագործեն միայն բարի խոսքեր, ցուցաբերեն սեր և ներողամտություն: Երեխայի համար սա լավագույն օրինակն է:
    READ MORE
  • Ընտանիքը կորիզն է հասարակության
    Ընտանիքը կորիզն է հասարակության
    15 Oct, 2021

    Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ արժեքներ փոխվեցին, բայց ընտանիքը շարունակեց մնալ ամենակարևոր կորիզը: Եթե մենք այսօր ուզում ենք փայլուն ապագա կառուցել մեր երկրի համար, պետք է սկսենք ընտանիքից: Հզորացնենք մեր ընտանիքները և ստեղծենք ընտանեկան գրագետ հարաբերություններ

    READ MORE
  • Սիրել և հարգել:  Ո՞րն է տարբերությունը
    Սիրել և հարգել: Ո՞րն է տարբերությունը
    14 Oct, 2021

    Տղամարդը ցանկանում է, որ կինը հարգի իրեն: Այդ հարգանքով կինը կարող է շատ բաներ սովորեցնել ամուսնուն կամ փոխել նրա մեջ: Շատ կարևոր է, որ կինը վերլուծի ու հասկանա, թե ինչի համար է հարգում իր ամուսնուն: Կինն էլ իր հերթին ցանկանում է սիրված լինել: Ամուսնու հոգատարության ու ուշադրության կարիքն ունի: Այսպես կարելի է ստեղծել խաղաղ ու ամուր ընտանիք: Սակայն խանգարում է  հպարտությունը:

    READ MORE
  • Ամուսնության էությունը
    Ամուսնության էությունը
    13 Oct, 2021

    Աստված ցանկանում է, որ ամուսինները լինեն մեկ մարմին: Մարդը ստեղծված է այն հնարավորությամբ և պայմանով, որ կարողանա ինքն իրեն ամբողջությամբ նվիրել ուրիշին: Տղամարդն իրեն պետք է նվիրի կնոջը, կինը իրեն պետք է նվիրի ամուսնուն: Ամբողջ էությամբ: Եվ այս նվիրումը հավերժական է: Սա է Աստծո ծրագիրը: 

    READ MORE
  • Ո՞րն է լավագույնը մեր զավակի համար
    Ո՞րն է լավագույնը մեր զավակի համար
    12 Oct, 2021

    Ծնողը միշտ էլ ցանկանում է լավագույնը տալ իր զավակին: Ծնողի ցանկությամբ կամ ստիպելով զավակը ընտրում է մասնագիտություն, աշխատանք, կողակից, սակայն արդյո՞ք սա զավակի կյանքն է, թե՞ ծնողի կյանքի շարունակությունը: Ծնողը պետք է ուղղություն ցույց տա, բայց ընտրությունը պետք է անի զավակը, ինքը պետք է հասկանա, թե որն է լավագույն իր համար: 

    READ MORE
  • Սովորել կիսելու մշակույթը
    Սովորել կիսելու մշակույթը
    11 Oct, 2021

    Ամեն ծնող ինքն է որոշում, թե ինչն է լավագույնն իր երեխայի համար: Ծնողներ կան, ովքեր նյութապես ապահովված են և կատարում են երեխայի բոլոր ցանկությունները: Նրանց կողքին կան ծնողներ, ովքեր հնարավորություն չունեն անգամ խաղալիք գնելու: Սակայն այս ծնողները նույնպես երազում են լավագույնը տալ իրենց զավակներին: Շատ կարևոր է, որ նյութական խնդիրներ չունեցող ծնողները սովորեցնեն իրենց երեխաներին կիսելու մշակույթը:

    READ MORE
  • Ծնողը՝ օրինակ զավակի համար
    Ծնողը՝ օրինակ զավակի համար
    08 Oct, 2021

    Յուրաքաչյուր կին և տղամարդ, երբ ընտանիք են կազմում, իրենց հայրական ընտանիքից բերում են բազմաթիվ սովորություններ, որոնք երբեմն չեն համապատասխանում: Իսկ երբ զույգերի մեջ բախում է առաջանում, իրավիճակն ավելի բարդանում է: Երեխաներն այդ ամենը զգում են, ապրում եմ, թեկուզ ենթագիտակցորեն, և հետագայում իրենք են նույնը շարունակում: Որպեսզի երեխաները տարբեր լինեն, ծնողները պետք է շատ աշխատեն: 

    READ MORE
  • Ալկոհոլի ազդեցությունն ընտանիքի վրա
    Ալկոհոլի ազդեցությունն ընտանիքի վրա
    07 Oct, 2021

    Երեխան կրկնում է այն, ինչ տեսնում է: Նա կարծում է, որ խմելով ու ծխելով՝ մեծանում է: Այստեղ կարևոր է ծնողների դերը: Երեխային պետք է բացատրել ու ցույց տալ խմիչքի բացասական ազդեցությունը:

    READ MORE
  • Լինել ողորմած
    Լինել ողորմած
    06 Oct, 2021

    Ներելը շատ կարևոր  գործիք է սրտի խախաղություն գտնելու համար: Մենք չենք կարող ուրախ ապրել, եթե չենք ազատվել զայրույթից, բռնությունից ու վրեժից: Ինչպե՞ս ազատվել, ինչպե՞ս ներել: 

    READ MORE
  • Անցյալը փոխել չենք կարող
    Անցյալը փոխել չենք կարող
    05 Oct, 2021

    Մեր կյանքը, որն ապրել ենք ու դարձել է անցյալ, նման է չորացած ցեմենտի: Փոխել չենք կարող: Առջևում թաց ցեմենտն է՝ ապագան: Մենք կարող ենք աշխատել և ուղղություն տալ գալիքին: Ապագան ինչ-որ առումով մեր ձեռքերում է, իսկ անցյալն արդեն վերադարձնել հնարավոր չէ: Բայց անցյալը կարևոր հիմք է ներկայի ու ապագայի համար:

    READ MORE

Gospel of the Day:

30 November 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
View all