Ռադիո Մարիամ
#
LIVE

Դառնալ կամավոր



Աշխարհի 85 երկրում գործող Ռադիո Մարիա ցանցը հաղորդումներ է պատրաստում 65 լեզվով: Իհարկե այս մեծածավալ աշխատանքը իրականացնվում է հազարավոր կամավորների օգնությամբ: Կամավորական աշխատանքը Ռադիո Մարիամի հիմնական բնութագրերից մեկն է, ինչի շնորհիվ աշխատում և իր առաքելությունը շարունակում է Աստվածամոր ռադիոն: Դու նույնպես կարող ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ՝ կամավորագրվելով այս աստվածահաճո գործին:

 

 


Ո՞վ է կամավորը

Դառնալ Ռադիո Մարիամի կամավոր նշանակում է տրամադրել սեփական ժամանակը, կարողությունները, գիտելիքներն ու եռանդը՝ հանուն ազգային և քրիստոնեկան արժեքների պահպանման և տարածման:

  

 


 

 Տարիքային սահմանափակում չկա: Նաև կարող ես դառնալ կամավոր՝ անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում: Եթերից կարող ես պատմել քո երկրի հայկական համայնքի մասին: Իսկ եթե ունես մասնագիտական կրթություն, կարող ես քո գիտելիքները փոխանցել ունկնդիրներին, նաև քո երկրում պատմել մեր ռադիոյի մասին ու նպաստել լսարանի ընդլայնմանը:

 

 


Ի՞նչ կարող ես անել որպես կամավոր


  1. Պատրաստել հեղինակային հաղորդումներ:
  2. Եթերից ընթերցել տարբեր հոդվածներ ու գրքեր:
  3. Մասնագիտական գիտելիքներդ փոխանցել ունկնդիրներին:
  4. Կարդալ ռադիոդասախոսություններ:
  5. Մասնակցել աղոթքի եթերներին:
  6. Մասնակցել հաղորդումների հնչունային ձևավորմանը և մոնտաժային աշխատանքներին:
  7. Նպաստել ռադիոյի հանրայնացմանը՝ տեղեկություններ տարածել ռադիոյի գործունեության մասին համացանցով, ուսումնական հաստատություններում, աշխատավայրում, մասնակցել ռադիոյի թռուցիկների բաժանմանը:
  8. Համակարգել կամավորների աշխատանքը:

 

Ռադիո Մարիամի աշխատակազմը կնախապատրաստի կամավորներին՝ սովորեցնելով մոնտաժային ծրագրեր, եթերի կառավարման հմտություններ, կանցկացնի խոսքի հղկման, մշակման դասընթացներ, կսովորեցնի աշխատել ուղիղ եթերում:

 


Ինչպե՞ս դառնալ կամավոր

Ռադիո Մարիամին կամավորագրվելու համար պարզապես լրացրու այս հայտը:



Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը