Մեր մոլորակը
Նա, ով օգտագործում է բնությունն իր նպատակների համար, օգտագործում է նաև մարդկանց: Մենք պետք է հոգ տանենք ոչ միայն միմյանց, այլև մեր ընդհանուր տան՝ երկրի և յուրաքանչյուր արարածի մասին: Կյանքի բոլոր ձևերը միմյանց հետ փոխկապակցված են, մեր առողջությունը կախված է էկոհամակարգերի առողջությունից: Եթե մենք այն չարաշահենք, ապա կհիվանդանան թե՛ նրանք, թե՛ մենք ինքներս:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆ«Մեր երկրում այն ամենը, ինչը ոչ մեկինն է, բոլորինս է». Էդուարդ Հայրումյան30 Օգս, 2023
Ռադիո Մարիամի տաղավարում այս անգամ հյուրընկալել ենք Էդուարդ Հայրումյանին՝ ում հետ զրուցել ենք քաղաքի աղբահանության, էկոլոգիական ու բնապահպանական մի շարք լոկալ խնդիրների, ինչպես նաև՝ ծառահատության ու դրա վնասակար ազդեցությունների մասին:
- ԱՎԵԼԻՆԻ՞նչ է պետք իմանալ բույսերի խնամքի մասին․ Զրույց քաղաքային այգեգործ Լուսինե Տոնոյանի հետ16 Մայ, 2023
Քաղաքային այգեգործ Լուսինե Տոնոյանի հետ զրուցել ենք բույսերի խնամքի, պարարտանյութերի, դրանց տեսակների և այգեգործության մասին։ Երբևէ հետաքրքրե՞լ է՝ ինչպես ճիշտ խնամել մեր սիրելի բույսերին, որպեսզի նրանք միշտ ունենան թարմ ու գեղեցիկ տեսք՝ ապահովելով մեզ համար անհրաժեշտ թթվածինը։ Լուսինեն կիսվում է օգտակար խորհուրդներով։
- ԱՎԵԼԻՆՓախչող հողեր կամ սողանքներ․ Պատճառներն ու հետևանքները27 Մար, 2023
Եվ այսպես, փախչող հողեր կամ սողանքներ։ Այսօր շատերս, եթե անգամ ականատես չենք եղել սողանքների սեփական աչքերով, ապա համացանցն այդ հնարավորությունն անշուշտ տվել է։ Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտի գիտաշխատող, երկրաբան, միկրոբիոլոգ Հայկ Հովակիմյանի հետ զրուցել ենք սողանքների և վտանգավոր գոտում գտնվելու դեպքում՝ հնարավոր պաշտպանական միջոցների մասին
- ԱՎԵԼԻՆԷկո գրիչներից բույս աճեցնելով՝ երեխան հոգատար է դառնում նաև բնության նկատմամբ15 Փտր, 2023
մեն տարի 1.6 միլիոնից ավել գրիչ է նետվում աղբ։ Այսօր շատերը նախապատվությունը տալիս են վերամշակված թղթից պատրաստվող էկո գրիչներին։ Քանի որ վերջիններս նվազեցնում են պլաստիկի քանակը բնության մեջ և թղթին տալիս են 2-րդ կյանք՝ վերամշակման միջոցով։ «Էկո փեն»-ի հիմնադիր Արտակ Էլբակյանի հետ զրուցել ենք էկո գրիչների կարևորության և էկոկրթության բարելավման մասին։
- ԱՎԵԼԻՆՎերամշակումը՝ թափոններից ազատվելու լավագույն միջոց05 Դեկ, 2022
Թափոնների հիմնախնդիրն առկա է բոլոր երկրներում, բայց յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է մոտենում դրա լուծմանը։ Ռադիո Մարիամի տաղավարում «Էկո աղբ» բնապահպանական հկ-ի ծրագրային համակարգող Արգիշտի Դարբինյանի հետ զրուցել ենք շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության, թափոնների կառավարման և վերամշակման կարևորության մասին։
- ԱՎԵԼԻՆԿապարի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի համար28 Նմբ, 2022
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանի հետ զրուցել ենք մարդու օրգանիզմում կապարի առկայության դեպքում ի հայտ եկող ազդեցությունների, վտանգների ու հետևանքների մասին։ Կապարով հարուստ ներկանյութերը վտանգավոր են հատկապես երեխաների և նրանց նոր ձևավորվող օրգան-համակարգի համար։
- ԱՎԵԼԻՆԿլիմայական փոփոխություններ, հետևանքներ․ Ի՞նչ է պետք իմանալ25 Նմբ, 2022
Կլիմայական փոփոխությունների մասին, անշուշտ, տարածված շատ միֆեր ու չափազանցություններ կան, որոնց կողքին իրական ու ծանրակշիռ տեսակետները ու, երբեմն էլ, փաստերը այնքան էլ մեծ ուշադրության ու արձագանքի չեն արժանանում։ Նկատե՞լ եք, որ տարեցտարի ամռան ամիսներն ավելի ու ավելի տաք են լինում, արևն ավելի շատ է այրում։ Սա կլիմայական փոփոխություններից ամենամեծ վտանգ պարունակող երևույթն է։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի ուսանող Վահան Ալեքսանյանի հետ:
- ԱՎԵԼԻՆՀարմարվողականություն կլիմայի փոփոխությանը09 Նմբ, 2022
Կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն է թողնում նաև գյուղատնտնեսության վրա։ Հենց այս պատճառով են նաև կարևոր կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցները, որի մասին էլ զրուցել ենք «ԲԻՈՍՈՖԻԱ» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանի հետ։
- ԱՎԵԼԻՆԽեցեգործություն. զարգացո՞ղ, թե՞ մոռացվող արվեստ15 Մար, 2022
Գյումրվա կլկլանը՝ կավից: Խեցեգործ Վաղարշակ Ասատրյանն ասում է՝ առայժմ միայն ինքն է, որ կավից մուշուրբա է պատրաստում: Կավից ինչ ասես, կարող ես ստանալ, բայց ստիպված ես սահմանափակվել պահանջարկով: Զբոսաշրջիկներին ավելի շատ կավե ամանեղենն է հետաքրքրում: Գյումրվա բարբառով մտքեր՝ բաժակների, ափսեների, շուտով նաեւ՝ մագնիսների վրա: