Լինենք առողջ
Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունը` առանց ճկունության: Առողջությունը պահպաննելն ավելի հեշտ է, քան հիվանդությունը բուժելը: Իսկ թե ինչպես պահպանել առողջությունը, խորհուրդ են տալիս լավագույն մասագետները:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՃարպակալումը՝ համաճարակ. ի՞նչ են հորդորում բժիշկները06 Մայ, 2022
ԱՀԿ-ի տվյալներով ճարպակալմամբ տառապում է երկրագնդի մեծահասակ բնակչության 30%-ը: Վերջին տասնամյակում այդպիսի հիվանդների թիվն աշխարհում կրկնապատկվել է: Առավել հաճախ ճարպակալումը առկա է 50 տարեկանից մեծերի, հատկապես` կանանց շրջանում: Բոլոր երկրներում դիտվում է ճարպակալմամբ տառապող ոչ միայն մեծահասակների, այլև, որ շատ ակնառու է, երեխաների թվի ավելացում: ԱՀԿ-ն ճարպակալումը ճանաչել է XXI դարի համաճարակ: Համաճարակաբանների կանխատեսումներով, մինչև 2025թ. ճարպակալմամբ տառապելու են տղամարդկանց 40, կանանց՝ 50%-ը: Ամեն տարի ամբողջ աշխարհում մոտ 3 միլիոն մարդ է մահանում ավելորդ քաշի կամ ճարպակալման հետևանքով:
- ԱՎԵԼԻՆՊարկինսոնի հիվանդություն. ովքե՞ր են հիվանդանում20 Ապր, 2022
Շարժումների դանդաղում, մկանային լարվածություն, քայլվածքը` մանրաքայլ: Նկատվում է սկզբում ձեռքերի, ապա` գլխի և ոտքերի դող, որը մեծ մասմաբ սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է, իսկ քնած ժամանակ` անհետանում է: Փորկապությունը, միզարձակման հետ կապված խնդիրները, թքահոսությունն ու անքնությունը եւս բնորոշ են այս հիվանդությանը, այն կարող է հանգեցնել նաեւ թուլամտության:
- ԱՎԵԼԻՆԲրոնխիալ ասթմա. ինչի՞ց զգուշանալ06 Ապր, 2022
Բրոնխիալ ասթմա կամ բրոնխային հեղձուկ. հիվանդություն, որն ավելի շատ բնորոշ է ալերգիկ մարդկանց: Գեր եւ ճարպակալում ունեցող մարդիկ էլ կարող են հայտնվել այս հիվանդության թիրախում: Ժառանգական նախատրամադրվածությունը եւս պատճառներից մեկը կարող է հանդիսանալ:
- ԱՎԵԼԻՆԱառողջարար սննդակարգ. խորհուրդներ սննդաբանից29 Մար, 2022Ինչպե՞ս ճիշտ սնվել 21-րդ դարում, երբ բոլորը խելահեղ վազքի մեջ են, երբ առաջարկվում է արագ սննդի, անառողջ մթերքների հարուստ տեսականի:Առողջարար սննդակարգ ունենալը պարտադիր է ու հնարավոր: Խորհուրդներ է տալիս Իտալիայի սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:
- ԱՎԵԼԻՆԻնչպե՞ս է քնի խանգարումն ազդում առողջության վրա25 Մար, 2022
Հին հռոմեացիներն ասում էին. «Չկա այնպիսի վայելք, ինչպիսին քունն է, եւ չկա այնպիսի պատիժ, ինչպիսին քունը կորցնելն է»: Երիտասարդ սերունդը, սակայն, շատ դեպքերում մեծ նշանակություն չի տալիս քնին: Ժամանակակից կյանքը երբեմն խլում է նույնիսկ քնի ժամանակը:
- ԱՎԵԼԻՆԻնչպե՞ս առողջ պահել սիրտը16 Մար, 2022
Գարնանը սրվում են մի շարք քրոնիկական հիվանդություններ, այդ թվում սիրտ-անոթային: Սա նշանակում է, որ այս սեզոնին պետք է առավել զգոն լինել, ժամանակին օգտագործել բժշկի նշանակած դեղերը, հետեւել առողջ ապրելակերպին
- ԱՎԵԼԻՆՀարթաթաթություն․ ե՞րբ դիմել բժշկի11 Մար, 2022
Ցավ ոտքերի թաթերում, հոգնածության զգացողություն, դեֆորմացիաներ. ախտանիշներ, որոնք կարող են հուշել հարթաթաթության մասին:
- ԱՎԵԼԻՆ«Պլանտա Սանա»-ն Գյումրիում02 Մար, 2022
Ոտնաթաթի խնդիրների ախտորոշում եւ բուժում. ի՞նչ է նշանակում ոտնաթաթի ճիշտ խնամք, ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել ոչ ճիշտ կտրված եղունգները, որո՞նք են եղունգների սնկային հիվանդության պատճառները, կրունկներում առաջացած ճաքերը ինչի՞ հետեւանք կարող են լինել, նոր-նոր քայլել սկսող երեխային կոշիկ ընտրելիս ի՞նչ պետք է հաշվի առնեն ծնողները: Այս ու մի շարք այլ հարցերի պատասխանում է «Պլանտա Սանա» բժշկական կենտրոնի հիմնադիր, օրթոպեդ – վնասվածքաբան Լեւոն Գրիգորյանը:
- ԱՎԵԼԻՆՀերպեսի տեսակները. ո՞ր դեպքերում է այն վտանգավոր16 Փտր, 2022
Հերպեսը համարվում է ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկը: Երկրագնդի բնակչության 90 տոկոսը վարակված է այս վիրուսով: Այն ի հայտ է գալիս՝ երբ առաջանում են նպաստավոր հանգամանքներ:
- ԱՎԵԼԻՆՎիրուսային վարակների ի՞նչ բարդություններով են հոսպիտալացվում երեխաները29 Դեկ, 2021
Շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը: Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված. բոլոր մահճակալները զբաղված են:
- ԱՎԵԼԻՆՔովիդի դեմ պատվաստման ցուցանիշը Շմ-ում դեռեւս ցածր է10 Դեկ, 2021
Կորոնավիրուսային հիվանդության չորրորդ ալիքն անկում է ապրում: Օրական գրանցվող նոր դեպքերի թիվն հասնում է 20-25-ի, պատվաստվել է մարզի բնակչության մոտ 32 տոկոսը: Մասնագետները ցուցանիշը բարձր չեն համարում, բայց հույս ունեն մինչեւ դեկտեմբերի վերջ այն հասցնել 50 տոկոսի : «Եթե կարողանանք մինչեւ փետրվար ամիսը 70 տոկոս պատվաստվածության ցուցանիշ ապահովել, ապա հնարավոր է հիվանդության տարածման մակարդակը կտրուկ իջնի»,-ասում է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն, համաճարակաբան Արմինե Անդրյանը:
- ԱՎԵԼԻՆԻնչպե՞ս կանխարգելել դեմոդեկոզը17 Նմբ, 2021
Դեմոդեկոզը մաշկային հիվանդություն է, որն առաջանում է դեմոդեքս տզի ազդեցությամբ: Նրանց գոյության հիմնական պայմանը բավարար քանակությամբ ճարպն է: Դեմոդեքսի տեղակայման նախընտրելի հատվածներն են կոպերի և ճակատի մաշկը, հոնքերի վերևի հատվածը, քթի, բերանի շուրջը եւ այլն: