Հոգեբանություն
Հոգեբանները խոսում են արդիական խնդիրների մասին, պատասխանում ունկնդիրների հարցերին, խորհուրդներ տալիս:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՆախադպրոցական տարիք. ի՞նչ շրջան է սա երեխայի կյանքում04 Մայ, 2022
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում անցնում է տարիքային զարգացման փուլերով եւ այդ փուլերից յուրաքնչյուրը, ըստ հոգեվերլուծաբան Էրիկ Էրիկսոնի, դիտվում է որպես ճգնաժամային: Ամեն մեկը պետք է բախվի դրան՝ հաջորդ փուլ անցնելու համար: Այդ փուլերից մեկն էլ նախադպրոցական տարիքն է:
- ԱՎԵԼԻՆԻնչպե՞ս հաղթահարել վիշտը և կորուստը27 Ապր, 2022
«Վշտից խուսափել կարող է միայն նա, ով խուսափում է սիրուց: Խնդիրը վշտից ինչ-որ բան սովորելն ու սիրո համար խոցելի մնալն է»,-ասել է Ջ. Բրանտները:
Ինչպե՞ս դիմանակ կորստին կամ հաղթահարել վիշտը. սրանք հարցեր են, որոնց բախվում ենք անխտիր բոլորս: Ոմանք կարողանում են ինքնուրույն հաղթահարել, ոմանց անհրաժեշտ է մասնագետի օգնություն: Ի՞նչ անել: Զրուցել ենք հոգեբան Լուսինե Աղաբեկյանի հետ: - ԱՎԵԼԻՆՄոտիվացիայի ուժը14 Ապր, 2022
«Մի՛ արդարացեք, պատասխանատվություն կրեք ձեր խոսքերի, մտքերի, մասնագիտության համար»։ Սա հոգեբան Դիանա Սարգսյանի նշանաբանն է։ Ռադիո Մարիամի տաղավարում հոգեբանի հետ զրուցել ենք մոտիվացիայի կարևորության, դրա անհետացման պատճառների մասին: Հոգեբանը նաև գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է մոտիվացվել ցանկացած իրավիճակում:
- ԱՎԵԼԻՆՔննադատություն. ինչպե՞ս վերաբերվել դրանց13 Ապր, 2022
Հոգեբանության մեջ կա այսպիսի օգտակար սկզբունք․ եթե չես կարողանում փոխել իրավիճակը, փոխիր քո պատկերացումները տվյալ իրավիճակի մասին։ Իսկ ինչպե՞ս այս մեթոդն աշխատեցնել, ինչպե՞ս վերաբերվել քննադատություններին: Զրույց հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԻնչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վախերը12 Ապր, 2022
Ի՞նչը կարող է երեխաների համար վախի պատճառ հանդիսանալ, որո՞նք են վախի առաջացմանը նպաստող գործոնները, ե՞րբ է սրվում եւ խոր արտահայտումներ ունենում վախը, ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, ինչպե՞ս պետք է ծնողն արձագանքի երեխայի վախերին եւ ինչպե՞ս օգնել հաղթահարել դրանք:
Հարցազրույց հոգեբան Կարինե Հարությունյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԻնպե՞ս գտնել սեփական ուժեղ ու թույլ կողմերը. մասնագիտական կողմնորոշում05 Ապր, 2022
Մասնագիտության ընտրությունը որոշ դեպքերում կամ մեծ մասամբ ծնողի կամքի թելադրմամբ դեռահասին մատուցվող առաջարկն է։ Մասնագիտության ընտրության հարցում գրեթե միշտ գլխավոր անձը՝ դեռահասը, ստվերում է։ Դարբին կամ խոհարար դառնալու նրա երազանքը երկրորդվում է ծնողի՝ իրավաբան, բժիշկ ու բանկի կառավարիչ զավակ ունենալու ձգտմամբ։ Այս հարաբերություններում որքանո՞վ է տուժում դեռահասի հոգեբանությունը, մասնագիտական ոչ ճիշտ կողմնորոշումը ի՞նչ ազդեցություն է ունենում անձի, անհատի ապագայի, կարիերիայի վրա: Ի՞նչ խորհուրդ է տալիս հոգեբանը՝ ինչպե՞ս ճիշտ պլանավորել կարիերան, ի՞նչ հարց պետք է տաս ինքդ քեզ՝ հավաստի պատասխանը ստանալու համար:
Հարցազրույց «Նոր լույս» Հկ գործադիր տնօրեն, հոգեթերապեւտ Շողեր Միքայելյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԹունավոր հարաբերություններ. ինչպե՞ս խուսափել դրանից28 Մար, 2022
Շփումները, միջանձնային հարաբերությունները կամ իրադարձությունները, որոնք մեզ չեն ուրախացնում, չեն լիցքավորում դրական էներգիայով, կարելի է համարել «թունավոր»։ Իսկ թե ինչպես է ստացվում, որ հայտնվում ենք տոքսիկ հարաբերություններում, ինչու չենք կարողանում կամ չենք ուզում դուրս գալ այդպիսի հարաբերություններից կզրուցենք հոգեբան, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանի հետ:
- ԱՎԵԼԻՆՀուզական ինտելեկտը՝ հաջողության գրավական23 Մար, 2022
Ինչպես հասկանալ հույզերն ու կառավարել դրանք : Մինչեւ 1950 ական թվականները կար պատկերացում, թե բանականության զարգացման գործակցի բարձր լինելը ավելի կարեւոր ու առաջնային է, քան հուզական գրագիտությունը: Հետո ամերիկացի հոգեբանների ուսումնասիրությունները փաստեցին, որ բարձր բանականությունը դեռեւս հաջողության գրավական չէ, կարեւոր է նաեւ հուզական ինտելեկտը:
- ԱՎԵԼԻՆԿառուցենք ամուր անձնային սահմաններ17 Մար, 2022
Անձնային սահմանները նման են դարպասների․ որքան ամուր են քո տան դարպասները, այնքան քիչ է հավանականությունը, որ այլ մարդիկ կամ կենդանիները ներս կմտնեն քո դարպասներից և կվնասեն քո բակը։ Իսկ որո՞նք են անձնային սահմանները, ինչու՞ են անհրաժեշտ, և ինչպե՞ս է պետք դրանք ամրացնել. այս և շատ այլ հարցերի մասին զրուցում ենք հոգեբան Անի Ազիզյանի հետ։
- ԱՎԵԼԻՆԻնչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը14 Մար, 2022
Հաճախ ծնողները չեն էլ գիտակցում, որ իրենք են ձևավորում երեխայի ինքնագնահատականը, և թույլ տրված ամեն սխալ ճակատագրական է դառնում: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ չեն գտնում իրենց տեղը, հաճախ են բախվում խնդիրների, ունեն բազմաթիվ բարդույթներ: Բայց ամեն տարիքում էլ հնարավոր է ձեռք բերել առողջ ինքնագնահատական: Պարզապես պետք է իմանալ՝ ինչպե՞ս, կամ դիմել մասնագետի օգնությանը: Զրույց հոգեբան, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանի հետ:
- ԱՎԵԼԻՆ«Կանխարգելենք բռնությունը դպրոցներում՝ ի նպաստ առողջ հասարակության»15 Նմբ, 2021
«ԻՆթրա» հոգեբանական ակումբ ՀԿ-ն իրականացնում է ծրագիր Շիրակի մարզի մի շարք դպրոցներում: Սկզբում հետազոտական, հետո արդեն իրազեկման աշխատանքներ են անցկացվում դպրոցներում, վերապատրաստվելու են 100-ից ավելի մանկավարժներ, աշխատանքներ են տարվելու ծնողների հետ, մոտ 200 աշակերտ էլ մասնակցելու է հուզական ինտելեկտի մասին թրեյնինգի:
- ԱՎԵԼԻՆԻնչպե՞ս կանխարգելել բուլինգը դպրոցներում02 Հոկ, 2021
Ուսուցիչների դերը չափազանց կարեւոր է աշակերտների դաստիարակության եւ արժեհամակարգի ձեւավորման գործում, հետեւաբար մանկավարժի կողմից կա այդ բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ վեր հանելու պարտականություն որպեսզի բացառվեն աշակերտին շեղող եւ ուսման գործընթացը խոչընդոտող հանգամանքները: