Երաժշտություն և գրականություն
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: Հ. Թումանյան
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆԼեգենդար Շառլ Ազնավուրը22 Մայ, 2023
Ավելի քան 60 տարի աշխարհահռչակ հայը, միայն իրեն հատուկ հանճարեղ կատարումներով երգում է սիրո, հավատարմության, նվիրվածության, բոհեմի, խենթության ու խելառության, դավաճանության, ատելության, միայնության ու էլի շատ ու շատ մարդկային հույզերի ու զգացմունքների մասին:
- ԱՎԵԼԻՆ«Նվիրումով կատարված աշխատանքն է պտուղներ տալիս»15 Մայ, 2023
Դուդուկը Հայաստանում և սփյուռքում, և կատարողական արվեստը։ Հայկական ժողովրդական այս հնագույն նվագարանի տարբեր անվանումները․ ե՞րբ է ծագել «ծիրանափող» անվանումը։ Ինչպիսի՞ խնդիրներ ունեն սփյուռքում դուդուկի մանսագետ-մանկավարժները։ Հայկական նվագարանի քարոզչությունը Ֆրանսիայում այսօր։ Փարիզում գործող «Երևան» անսամբլը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք դուդուկահար և մանկավարժ, ֆրանսաբնակ Ռուբեն Կնյազյանի հետ։ - ԱՎԵԼԻՆ«Ժամանակակից երաժշտությունն ասում է ճշմարտությունը»․ Հայկ Մելիքյան10 Մայ, 2023
Հայկ Մելիքյանի հետ զրուցել ենք նրա երաժշտական ուղու, ժամանակակից երաժշտության, Հայաստանի սահմաններից դուրս երաժշտական կրթությունը խթանելու, երիտասարդ երաժշիտներին աջակցելու և նրա միջազգային համագործակցությունների մասին։
- ԱՎԵԼԻՆ«Հովել» նախագծի մեղեդային երանգները11 Ապր, 2023
Ինչպիսի՞ ստեղծագործություններով է հանրությանը ներկայանում «Հովել» նախագիծը։ Ինչպե՞ս են զուգակցվում միջնադարյան հոգևոր տեքստերը և նորաստեղծ մեղեդիները։ Նվագարանների և երգիչների ինչպիսի՞ կազմ է ընդգրկված նախագծում։ Որտե՞ղ կարելի է լսել «Հովել»-ի ելույթներն ու ձայնագրությունները։ Ստեղծագործությունները և դրանց հիման վրա ստեղծվող անիմացիոն հոլովակները։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հովել» նախագծի հիմնադիրներ կոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահար Էլեն Յոլչյանի ու կոմպոզիտոր և կիթառահար Էդգար Ենգիբարյանի հետ։ - ԱՎԵԼԻՆԳորգն ու տարազը մեր մշակութային դիմագծերի մեկ ակոսն են16 Փտր, 2023
Հայկական գորգերի առանձնահատկությունները: Ի՞նչ կիմանանք Հայաստանում այս բնագավառի մասին՝ պատմական կարճ շրջայց կատարելով մասնագետի օգնությամբ: Հայկական գորգերում և տարազում տարածված նախշերը: Ինչպե՞ս պետք է «կարդալ» դրանք: Արդյո՞ք կարելի է նոր շունչ հաղորդել տարազին և ինչպե՞ս պետք է պայքարել ոչ գրագետ դրսևորումների դեմ:
Այս և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցում ենք «Ժպիտ քեզ» ՀԿ նախագահ Անահիտ Սարգսյանի և դիզայներ, ոճաբան և ազգագրագետ Վահե Քոթանյանի հետ: - ԱՎԵԼԻՆՀայկական ռազմապարեր. հաղթանակի ոգին15 Փտր, 2023
Հայ ժողովրդական պարերն ինչպիսի՞ տեսակներ ունեն. Դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները: Ինչո՞վ են առանձնանում ռազմապարերը: Հայաստանի ո՞ր տարածքներում են առավելապես տարածված եղել ռազմապարերը և ինչո՞վ է դա պայմանավորված: Ռազմապարերի դրսևորումները Արցախյան առաջին պատերազի ընթացքում: Ինչպե՞ս է արտահայտվում հայ մարդու ոգին ռազմապարերում:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ազգագրագետ, պարագետ Նարինե Շամամյանի հետ: - ԱՎԵԼԻՆԿոմիտասը միավորում է ազգեր ու մշակույթներ12 Հնվ, 2023
Հարցազրույց սիրիահայ օպերային երգչուհի Արաքս Չեքիջյանի հետ։
- ԱՎԵԼԻՆԱմեն կերակուր իր պատմությունն ունի28 Դեկ, 2022
Թագուհի Թովմասյանի այս ինքնատիպ գրքում ավելի քան 30 կերակուրների բաղադրատոմսեր կան, սակայն ամեն կերակուր նաև իր պատմությունն ունի։ Հեղինակը կերակուրների միջոցով պատմում է նաև իր գերդաստանի պատմությունը Թուրքիայում։ Ցեղասպանության ճիրաններից մազապուրծ ընտանիքը հարատևեց, մեծացավ ու այսօր ամբողջ աշխարհին ու առաջին հերթին թուրքին ճաշերի միջոցով պատմում է հայի տեսակի մասին, ու թե ինչպես մեկ դար առաջ ցանկացան ոչնչացնել այդ տեսակը։ Զրույց գրքի հեղինակ Թագուհի Թովմասյանի հետ։
- ԱՎԵԼԻՆՄշակույթների խաչմերուկում։ Ինչպ՞ս Գյումրեցի աղջիկը նվաճեց համաշխարհային բեմերը։11 Նմբ, 2022
Օպերային երգչուհի, սոպրանո Մարինե Գրիգորյանը պատմում է իր անցած ճանապարհի մասին․ Գյումրիից Երևան, այնուհետև Շվեյցարիա, Իտալիա։ Երգչուհին իր կյանքի օրինակով խոսում է կարևորագույն խնդիրներից մեկի մասին, թե ինչու այսօր շատ արվեստագետներ նախընտրում են արարել դրսում, ինչու մշակույթը կրողին ու տարածողին մեզ մոտ չեն գնահատում։
- ԱՎԵԼԻՆԱզգային դիմագծի մեկ ակոսը. պարերգեր05 Հլս, 2022
Հայ ժողովրդական պարերգերի ծագումը և դրանց ամենանախնական նշանակությունը: Ինչո՞ւ կան միևնույն պարերգերի բազմաթիվ տարբերակներ: Ինչո՞ւ են կրկնակները անխախտ պահպանվում: Պարերգերը մեր օրերում. այսօր ե՞ւս ստեղծվում են ժողովրդական նման երգեր: Ազգային երգի ու պարի դասավանդման անհրաժեշտությունը դպրոցներում: Ո՞ր փուլում է ուսուցիչների վերապատրաստումը:
Զրույց երաժշտագետ, բանահավաք, հանրակրթական դպրոցների համար «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի համահեղինակ և վերապատրաստող մասնագետ Մարգարիտ Սարգսյանի հետ: - ԱՎԵԼԻՆՆոր շունչ՝ Արցախի երգերին04 Հլս, 2022
Ազգային ինքնության պահպանումը և ազգային երգը: Առանձին անդրադարձ Արցախի երգերին: Նոր սկավառակներ, որոնք ընդգրկում են V-XIII դարերի շարականագիրների ստեղծագործություններ և Արցախի տարբեր գավառներում գրառված ժողովրդական երգեր:
Զրուցում ենք Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակչուհի Լուսինե Դավությանի հետ: - ԱՎԵԼԻՆՀայ երգի հանդեպ սիրուց դեպի պրոֆեսիոնալիզմ24 Հնս, 2022
Ինչպե՞ս ստեղծվեց «Խազեր» երգչախումբը: Եվրոպայում անցկացվելիք փառատոնին մասնակցելու հրավերը: «Խազեր» և «Փոքր խազեր»: Կոմիտասյան երգերը՝ քաղաքային տրանսպորտում. ինչպե՞ս ծնվեց գաղափարի մտահղացումը: Նոր ծրագրեր:
Զրույց «Խազեր» երգչախմբի հիմնադիր, խմբավար Անի Նավասարդյանի հետ: