Խաղաղ ընտանիք
Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։
Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
ԱՎԵԼԻՆԸնտանիքն ամենօրյա աշխատանք է21 Oct, 2021Խաղաղ ընտանիք ունենալու համար ամուսինները պետք է իրար հասկական ու իրար օգնեն ամեն հարցում: Այս պարագայում շատ կարևոր է զիջելն ու ներելը, ճիշտ բառեր օգտագործելը: Կարևոր է նաև երրրոդ անձի մասնակցությունը: Ո՞վ է այդ անձը:
ԱՎԵԼԻՆԸնտանիքի մշակույթ20 Oct, 2021Ամեն ընտանիք ունի իր մշակույթը. ինչպես է կազմակերպում կենցաղը, ինչպես է լուծում խնդիրները, նշում տոները և այլն: Եվ երբ կինը մտնում է նոր ընտանիք, առնչվում է նոր մշակույթի հետ, ինչը կարող է կոնֆլիկտների ու խնդիրների պատճառ դառնալ:
ԱՎԵԼԻՆՍուրբ Հոգու պարգևները և մեր ընտանիքը19 Oct, 2021Եթե ցանկանում ենք խաղաղության մեջ ապրել, պետք է ունենանք Սուրբ Հոգու պարգևները՝ քաղցրություն, բարություն, ժուժկալություն, սեր, խնդություն, համբերություն, խաղաղություն, հավատարմություն, հեզություն:Շատ կարևոր է, որ ծնողներն իրենց հարաբերություններում այս բոլոր պարգևներն ունենան. օգտագործեն միայն բարի խոսքեր, ցուցաբերեն սեր և ներողամտություն: Երեխայի համար սա լավագույն օրինակն է:
ԱՎԵԼԻՆԸնտանիքը կորիզն է հասարակության15 Oct, 2021Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ արժեքներ փոխվեցին, բայց ընտանիքը շարունակեց մնալ ամենակարևոր կորիզը: Եթե մենք այսօր ուզում ենք փայլուն ապագա կառուցել մեր երկրի համար, պետք է սկսենք ընտանիքից: Հզորացնենք մեր ընտանիքները և ստեղծենք ընտանեկան գրագետ հարաբերություններ
ԱՎԵԼԻՆՍիրել և հարգել: Ո՞րն է տարբերությունը14 Oct, 2021Տղամարդը ցանկանում է, որ կինը հարգի իրեն: Այդ հարգանքով կինը կարող է շատ բաներ սովորեցնել ամուսնուն կամ փոխել նրա մեջ: Շատ կարևոր է, որ կինը վերլուծի ու հասկանա, թե ինչի համար է հարգում իր ամուսնուն: Կինն էլ իր հերթին ցանկանում է սիրված լինել: Ամուսնու հոգատարության ու ուշադրության կարիքն ունի: Այսպես կարելի է ստեղծել խաղաղ ու ամուր ընտանիք: Սակայն խանգարում է հպարտությունը:
ԱՎԵԼԻՆԱմուսնության էությունը13 Oct, 2021Աստված ցանկանում է, որ ամուսինները լինեն մեկ մարմին: Մարդը ստեղծված է այն հնարավորությամբ և պայմանով, որ կարողանա ինքն իրեն ամբողջությամբ նվիրել ուրիշին: Տղամարդն իրեն պետք է նվիրի կնոջը, կինը իրեն պետք է նվիրի ամուսնուն: Ամբողջ էությամբ: Եվ այս նվիրումը հավերժական է: Սա է Աստծո ծրագիրը:
ԱՎԵԼԻՆՈ՞րն է լավագույնը մեր զավակի համար12 Oct, 2021Ծնողը միշտ էլ ցանկանում է լավագույնը տալ իր զավակին: Ծնողի ցանկությամբ կամ ստիպելով զավակը ընտրում է մասնագիտություն, աշխատանք, կողակից, սակայն արդյո՞ք սա զավակի կյանքն է, թե՞ ծնողի կյանքի շարունակությունը: Ծնողը պետք է ուղղություն ցույց տա, բայց ընտրությունը պետք է անի զավակը, ինքը պետք է հասկանա, թե որն է լավագույն իր համար:
ԱՎԵԼԻՆՍովորել կիսելու մշակույթը11 Oct, 2021Ամեն ծնող ինքն է որոշում, թե ինչն է լավագույնն իր երեխայի համար: Ծնողներ կան, ովքեր նյութապես ապահովված են և կատարում են երեխայի բոլոր ցանկությունները: Նրանց կողքին կան ծնողներ, ովքեր հնարավորություն չունեն անգամ խաղալիք գնելու: Սակայն այս ծնողները նույնպես երազում են լավագույնը տալ իրենց զավակներին: Շատ կարևոր է, որ նյութական խնդիրներ չունեցող ծնողները սովորեցնեն իրենց երեխաներին կիսելու մշակույթը:
ԱՎԵԼԻՆԾնողը՝ օրինակ զավակի համար08 Oct, 2021Յուրաքաչյուր կին և տղամարդ, երբ ընտանիք են կազմում, իրենց հայրական ընտանիքից բերում են բազմաթիվ սովորություններ, որոնք երբեմն չեն համապատասխանում: Իսկ երբ զույգերի մեջ բախում է առաջանում, իրավիճակն ավելի բարդանում է: Երեխաներն այդ ամենը զգում են, ապրում եմ, թեկուզ ենթագիտակցորեն, և հետագայում իրենք են նույնը շարունակում: Որպեսզի երեխաները տարբեր լինեն, ծնողները պետք է շատ աշխատեն:
ԱՎԵԼԻՆԱլկոհոլի ազդեցությունն ընտանիքի վրա07 Oct, 2021Երեխան կրկնում է այն, ինչ տեսնում է: Նա կարծում է, որ խմելով ու ծխելով՝ մեծանում է: Այստեղ կարևոր է ծնողների դերը: Երեխային պետք է բացատրել ու ցույց տալ խմիչքի բացասական ազդեցությունը:
ԱՎԵԼԻՆԼինել ողորմած06 Oct, 2021Ներելը շատ կարևոր գործիք է սրտի խախաղություն գտնելու համար: Մենք չենք կարող ուրախ ապրել, եթե չենք ազատվել զայրույթից, բռնությունից ու վրեժից: Ինչպե՞ս ազատվել, ինչպե՞ս ներել:
ԱՎԵԼԻՆԱնցյալը փոխել չենք կարող05 Oct, 2021Մեր կյանքը, որն ապրել ենք ու դարձել է անցյալ, նման է չորացած ցեմենտի: Փոխել չենք կարող: Առջևում թաց ցեմենտն է՝ ապագան: Մենք կարող ենք աշխատել և ուղղություն տալ գալիքին: Ապագան ինչ-որ առումով մեր ձեռքերում է, իսկ անցյալն արդեն վերադարձնել հնարավոր չէ: Բայց անցյալը կարևոր հիմք է ներկայի ու ապագայի համար:
