Ռադիո Մարիամ
#
LIVE
Հիսուս՝ կենաց հաց

Հիսուս՝ կենաց հաց

39 Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: 40 Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»:
41 Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը: 42 Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: 43 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. 44 ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ: 45 Մարգարէների գրքերում գրուած է. “Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն”: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: 46 Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը: 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: 48 Ես եմ կենաց հացը: 49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: 50 Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52 թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»:
53 Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: 54 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: 55 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, 56 քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: 57 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: 58 Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով: 59 Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր 998 հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կ՚ապրի յաւիտեան»: 60 Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս: 61 Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: 62 Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է. 63 իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր…»:

 ՀՈԳԻՆ Է ԿԵՆԴԱՆԱՐԱՐ

 64 «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք: 65 Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. 66 «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»:
67 Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: 68 Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»: 69 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: 70 Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: 71 Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»: 72 Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր:

Օրվա Ավետարան

14 December 2024
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Բարև ձեզ, դուք հաղորդումների արխիվ չունեք? կայքում: ասենք ուզում ենք գտնել 2016-ից սկսած որևէ հաղորդում ինչ տարբերակ ունեք:
Հարցնում է՝ Արտակ Հարությունյան
11.13.2024
Ողջույն, ես Էվելինա Բլյուսին եմ, և ես կցանկանայի խնդրել, որ իմ անունից աղոթեք իմ անունով, որպեսզի Աստված օգնի ինձ իսկ թոքերիս կեսը վիրահատվել է, ես շատ եմ էպիլեպտիկ նոպաներ ունեցել, փսխել եմ, և տրամաբանական մտածողության հետ կապված խնդիրներ ունեմ: Ես հաշվել չգիտեմ։
Հարցնում է՝ Evelina
08.11.2024
Inch anel erb asum em patasxan tveq tvyal ararqi hamar
Հարցնում է՝ Poghosyan
05.10.2024
Թելեվիժնի. ֆերեքանսը փոխվել է. արդեօք։ մենք ձեզ. շատ սիրում և ամբողջ օրը լսում ենք։ հիմա միայն մոբայլով ենք լսում։Շնորհակալ ենք ։
Հարցնում է՝ Լիգիա
02.15.2024
Ռադիո Մարիայի սիրելի ընկերներ, շնորհակալություն ձեր աղոթքների համար: Սեպտեմբերին ես աղոթում եմ Միգելի առողջության համար, Ժոզեֆինայի աշխատանքի համար, Գեմայի, Խոսեի, Մարգարիտայի, Մանուելի, Մարիսայի, Պեդրոյի, Սվետայի, Պիլարի, Ֆելիքսի, Մաքսիի, Էստելայի, Խոսե Միգելի, Խավիերի, Սիլվիայի, Անտոնիոյի և նրանց ընտանիքների համար: Օրհնություններ. Էնրիկե, Վալենսիայից (Իսպանիա).
Հարցնում է՝ enrique de miguel
08.29.2023
Xndrum em dzer hamarn
Հարցնում է՝ Harutyun
07.21.2023
Shat hivand em.,. Khndroum em ognek vor aghotkov aghotem
Հարցնում է՝ Liana Jalalyan
04.03.2023
Երբ ամուսնանում ես 16տ.ում դժվար տարիները անցկացնում ես խանդի,վեճերի,հայհոյանքների մեջ,մեծացնում ես 3երեխա արդեն 25տ։բայց տղամարդը միշտ առաջին տեղում դասում է մորը,որը միշտ փորձել է անախորժություններ է առաջ բերում,իսկ ներկա դրությամբ մենք խորդ ենք իրար,դիմում է առանց անունս տալու,ձեռք բարձրացնելուց հետո չեմ կարողանում ներել էլ...հոգնել եմ հուսալուց որ կփոխվի,ինչպես վարվեմ։???
Հարցնում է՝ Anna
02.18.2023
ինչ է ճշմարտությունը, ինչպես զատել ճշմարիտը կեղծիքից
Հարցնում է՝ Ռաֆիկ Բ.
11.09.2022
Շնորհակալ եմ օրվա աղոթք բաժնի համար
Հարցնում է՝ Anna
09.22.2020
Դիտել բոլորը