Ռադիո Մարիամ
#
LIVE
Հիսուս Երուսաղեմում Տաղավարահարաց տոնին

Հիսուս Երուսաղեմում Տաղավարահարաց տոնին

14 Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»: 16 Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: 17 Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: 18 Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: 19 Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում: 20 Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»: 21 Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: 22 Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): 23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի: 

Օրվա Ավետարան

18 July 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինձ հետաքրքիր է Աստվածաշնչի «Սողոմոնի իմաստնություն» գիրքը․ այն որոշ հրատարակություններում ընդգրկված չէ։ Հետաքրքիր է, թե ինչու։
Հարցնում է՝ Քնարիկ Թադևոսյան
07.07.2025
Ես միշտ կասկածների մեջ եմ՝ ճիշտը երեխային մկրտելն է, երբ դեռ նա ոչինչ չի գիտակցո՞ւմ, թե՞ նրան տալ մեր կրոնի ու հավատքի մասին գիտելիքներ և թողնել, որ ինքը գիտակցաբար որոշի մկրտվել։
Հարցնում է՝ Համլետ Ստեփանյան
07.06.2025
Հոգին ազգություն չունի, և Երկնային թագավորությունում կարևոր չէ, թե մենք ինչ ազգի ենք պատկանել երկրային կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն ազգերը և ազգային մշակույթները։ Եւ իմաստ ունի՞ մեր աղոթքներում Աստծուց ինչ-որ բան խնդրել մեր ազգի համար։
Հարցնում է՝ Վարդգես Մանուկյան
07.03.2025
Սուրբ գրերի մեջ հանդիպել եմ յոթերորդ երկինք արտահայտությանը։ Սա նշանակում է, որ կան նաև վեցերորդ, հինգերորդ, չորրորդ երկինքնե՞ր։ Այսինքն դրախտը և դժոխքը ունեն տարբեր հարկե՞ր։
Հարցնում է՝ Անահիտ Գևորգյան
06.30.2025
Որքան գիտեմ, Աստված մարդուն փորձությունների ու չարիքի չի ենթարկում, այլ կարող է պատահել, սատանային թույլ տա՝ մեզ հետ այդպես վարցել։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք աղոթքի մեջ ասում՝ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։
Հարցնում է՝ Անի Գևորգյան
06.30.2025
Ռադիո Մարիամի եթերով հաճախ եմ լսել Գթության վարդարանը և ինձ հետաքրքիր է, ինչո՞վ է տարբերվում Աստվածամոր վարդարանից և սա ե՞րբ են աղոթում, ցանկացած ժամանա՞կ, թե՞ ինչ-որ հատուկ առիթներով։
Հարցնում է՝ Հասմիկ Արտոյան
06.29.2025
Հիսուս պատմում է այն մասին, թե ինչպես իսկական հովիվը կթողնի 99 ոչխարին և կգնա փնտրելու կորած մեկ ոչխարին։ Ինձ միշտ հետաքրքրել է այս հարցը․ մի՞թե չէր անհանգստանում, որ այդ մեկին փնտրելու ընթացքում գայլերը կարող ին այն 99-ի վրա հարձակվել կամ իրենց-իրենց ցրվ
Հարցնում է՝ Լիլի Խաչատրյան
06.26.2025
Ընդհանրապես ասում են, որ վատ մտքերը միշտ գալիս են մեր ուղեղի մեջ, որի դեմ պայքարել չենք կարող, և մենք պարզապես չպետք է հետևենք նրանց։ Այդ դեպքում Հիսուս ինչո՞ւ է ասում, որ նա, ով որևէ կնոջ կնայի ցանկությամբ, արդեն շնացավ իր մտքում։
Հարցնում է՝ Հարություն Աղայան
06.24.2025
Ըստ իս Հայտնության գիրքը ամբողջովին տարբերվում է աստվածաշնչյան մյուս բոլոր գրքերից և մի տեսակ համահունչ չէ սիրո, մարդասիրության այն ոգուն, որ կա նրանցում, հատկապես չորս ավետարաններում։ Ինչո՞վ է այն կապվում մնացած բոլորին։
Հարցնում է՝ Ելենա Համբարյան
06.24.2025
Ասում են՝ այս կյանքը պարգև է, որի համար պետք է ուրչախ և շնորհակալ լինենք։ Այդ դեպքում ինչպե՞ս խոնարհաբար ընդունենք այն ամեն չարիքը, որ հասնում է մեզ տարբեր մարդկանցից ու կյանքից, և համբերել ու չբողոքել։ Մի՞թե այդպես պարգև կլինի։
Հարցնում է՝ Մանիկ Գևորգյան
06.17.2025
Դիտել բոլորը