Ռադիո Մարիամ
#
LIVE
Ճշմարտության Հոգին

Ճշմարտության Հոգին

25 Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»:

 Քրիստոսի խաղաղությունը 

 27 «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: 28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: 29 Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք: 30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: 31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:

Օրվա Ավետարան

31 October 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Եթե Աստված է ստեղծել բոլոր ազգերին, ապա ինչո՞ւ էր հանուն իսրայելացիների կռվում մյուսների դեմ՝ ամաղեկացիների, փղշտացիների և մյուսների։
Հարցնում է՝ Արամ Մակարյան
10.28.2025
Երբ Պետրոսը հարցնում է Հիսուսին, թե ահա,իրենք թողել են ամեն ինչ ու եկել են նրա հետևից, իրենց ի՞նչ է սպասվում, Հիսուս ասում է, որ իր մյուս գալստյան ժամանակ 12 առաքյալները նստելու են 12 աթոռների վրա և դատելու են Իսրայելի 12 ցեղերին։ Այս հատվածի մասով երկու
Հարցնում է՝ Զարուհի Գաբրիելյան
10.28.2025
Երբ Հիսուս ասում է՝ մարդ պիտի ուրանա իր անձը, սա ի՞նչ է նշանակում՝ որ մեր մասին ոչ մի հոգ չտանե՞նք։
Հարցնում է՝ Վիգեն Մաթևոսյան
10.23.2025
Ինձ համար անհասկանալի է Հուդայի մատնությունը։ Հիսուսին բոլորն էին ճանաչում, մի՞թե կարիք կար ցույց տալ, թե ներկաներից որ մեկն էր Հիսուսը։
Հարցնում է՝ Իրինա Սարոյան
10.23.2025
Եթե Դրախտը գտնվում էր Տիգրիս, Եփրատ և մյուս երկու գետերի մեջտեղում, այսինքն՝ երկրի վրա, այդ դեպքում ի՞նչ ենք հասկանում, ասելով, որ մահից հետո մարդու հոգին գնում է դրախտ կամ դժոխք։ Որտե՞ղ է դրախտը։
Հարցնում է՝ Էմմա Հալաջյան
10.13.2025
Ինչպե՞ս ենք ասում, թե Մարիամը միշտ կույս էր, երբ տարբեր ավետարաններում խոսվում է Հիսուսի եղբայրներ Հովսեսի, Սիմոնի, Հուդայի և Հակոբոսի ու քույրերի մասին։
Հարցնում է՝ Մարիամ Ավագյան
10.13.2025
Հոգևորականները հաճախ հորդորում են հնազանդ լինել։ Բայց որքան ես եմ հասկանում, նրանք ակնկալում են հնազանդություն նաև իրենց հանդեպ։ Իսկ մի՞թե դա ճիշտ է։ Հոգևորականն էլ ինձ նման մարդ է, ես ինչո՞ւ պիտի հնազանդվեմ նրա կամքին, երբ երբեմն զգում եմ, որ նա
Հարցնում է՝ Գարիկ Դոլուխանյան
10.09.2025
Նոր կտակարանում Հիսուս քննադատում է փարիսեցիներին, որոնք խստորեն պահում էին օրենքը։ Եթե դա վատ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր Մովսեսի միջոցով նրանց տրվել օրենքը։
Հարցնում է՝ Սոսե Այվազյան
09.23.2025
Իմ ընկալմամբ, երբ մեկի մասին ասում են «Աստծուն հաճելի գործեր է անում», դրանով, կարծես, ասել են ուզում, թե կան մարդիկ էլ, որոնք, իրենց գործերով, կարող են Աստծուն տհաճություն պատճառել։ Բայց, կարծում եմ, Աստված նման զգացումներից վեր է, և մարդն ու իր կատարած
Հարցնում է՝ Սահակ Համբարյան
09.23.2025
Վերջերս Ռադիո Մարիամի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Կարլո Ակուտիսի սրբադասման մասին հոդված, որի տակ շատերն իրենց զարմանքն էին հայտնում։ Այստեղ երկու հարց ունեմ․ ինչո՞ւ են սովորաբար հին դարերի սրբադասված մարդկանց ընդունում, իսկ նոր ժամանակներում՝ դժվարո
Հարցնում է՝ Գայանե Մազմանյան
09.23.2025
Դիտել բոլորը