Հոգևոր զրույց
Եկեղեցու վարդապետությունը ցույց է տալիս ճանապարհը դեպի գեղեցիկ ու երջանիկ կյանք: Այս բաժնում տեղ գտած քարոզներում ու զրույցներում կգտնես Հույսը, անգամ, երբ թվում է, թե շուրջդ խավար է:
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎԵԼԻՆՏասը պատվիրանները04 Հոկ, 2024
Հայր Րաֆֆի Սակայանը մեկնաբանում է Տասը Պատվիրանները։ Այս հաղորդման ընթացքում վարդապետը խոսում է Առաջին պատվիրանի մասին։
Ինչպե՞ս պետք է հասկանալ այս պատվիրանն այսօր՝ նյութական և մարդկային պաշտամունքներով լի այս դարաշրջանում։
- ԱՎԵԼԻՆԽնդրիր և անպայման կստանաս` Աստվածամոր բարեխոսությամբ20 Մայ, 2024
Զրույց Լիբանանի Այնճար քաղաքի «Ս.Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստվածաբանության դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ:
- ԱՎԵԼԻՆ"Մարիամի լեգեոնը" Հայաստանում13 Մայ, 2024
"Մարիամի Լեգեոնը" Կաթողիկէ Եկեղեցու աշխարհական հավատացյալների միջազգային շարժում և կազմակերպություն է, որն այս պահին աշխարհում ունի մոտ 14 մլն. ակտիվ և օժանդակ անդամներ: "Մարիամի լեգոնը" գործում է նաև Հայաստանում։ Ի՞նչ աշխատանքներ են տանում լեգեոնականները, ո՞վ կարող է անդամակցել և ինչպե՞ս․ զրուցում ենք "Մարիամի լեգեոնի" Մայր Առաքելոց պրեզիդիումի նախագահ Արմեն Ադամյանի հետ։
- ԱՎԵԼԻՆԻ՞նչ է սովորեցնում Տիրամայրը հայ կնոջը27 Ապր, 2024
Աստվածամայրը կնոջ, մոր ու քրիստոնյայի օրինակ է բոլոր դարերում: Հայերս միշտ էլ հատուկ պաշտամունք ենք ունեցել նրա նկատմամբ՝ ձոնելով աղոթքներ, շարականներ: Ո՞վ է Աստվածամայրը մեզ համար, ի՞նչ պետք է սովորենք նրանից այսօր՝ ազգի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում: Զրույց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԻ՞նչ խորհուրդ ունեն ծիսական պարագաները11 Ապր, 2024
Սուրբ Պատարագի ժամանակ գործածվող ծիսական պարագաներն ունեն իրենց նշանակությունն ու խորհուրդը: Սրանց վրա արված պատկերները, պատրաստման նյութերը նույնպես պատահական չեն: Ովքե՞ր կարող են օգտագործել այս պարագաները, կամ դրանցից յուրաքնաչյուրն ի՞նչ խորհուրդ ունի. բացատրում է Հայր Ռաֆֆի Սակայանը:
- ԱՎԵԼԻՆՂազարոսի հարություն19 Մար, 2024
Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին։ Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված նրանց հետ։ Ամեն անգամ՝ Երուսաղեմ գալիս, իջևանում էր նրանց տանը: Ահա թե ինչու Ղազարոսի մահվան լուրը հուզեց Հիսուսին։ Իսկ ի՞նչ եղավ հետո, և ինչու՞ ենք այս դեպքը հիշատակում Ծաղկազարդից առաջ, լսենք Հայր Գևորգ Նորատունկյանին։
- ԱՎԵԼԻՆՏեսնել և շոշափել աղոթքը23 Նմբ, 2023
Աղոթքը հավատացյալի գլխավոր զենքն է․ ուրիշ չարխափան զենք չունենք այս աշխարհում։ Միակ բալասանն է մեր վերքերի համար, միակ ապավենն է մեր բոլոր դժվարությունների ժամանակ։ Ինչպե՞ս աղոթել և որքա՞ն։ Լսենք Հայր Գրիգոր Պատիշահին։
- ԱՎԵԼԻՆԻ՞նչ է Պատարագը11 Հոկ, 2023
Սուրբ Պատարագն աղբյուրն է մեր սրբակերտման: Երախտագիությունն է, սիրո անդադրում խոսքն է Հոր ողորմությանը:
Զրույց Լիբանանի Այնճար քաղաքի «Ս.Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստվածաբանության դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ: - ԱՎԵԼԻՆՍուրբ Հաղորդության խորհուրդը02 Հոկ, 2023
Սուրբ Հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդ է: Հիսուսն իր Մարմինն ու Արյունը տալիս է մեզ՝ որպես հոգու ու մարմնի կերակուր: Այն Կյանքի հացն է, որը բուժում է մեր հոգու ու սրտի ախտերը: Զրույց Գևորգ Սարկավագ Ղուշչյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԴրոշմի խորհուրդը25 Սեպ, 2023
Դրոշմը հույսի խորհուրդն է, որով Սուրբ Հոգու շնորհը, պարգևները բաշխվում են մկրտվածին: Իսկ որո՞նք են Սուրբ Հոգու շնորհները, և ինչպե՞ս պետք է կիրառել դրանք: Զրուցում ենք Գևորգ Սարկավագ Ղուշչյանի հետ:
- ԱՎԵԼԻՆԱպաշխարության խորհուրդը15 Օգս, 2023
Աստված սիրող Հայր է, ով ամեն րոպե սպասում է մեզ, մեր դարձին ու ապաշխարությանը: Ներելով, սիրելով ու ընդունելով՝ Նա մեզ վերստին մաքրվելու ու նորովի ապրելու հնարավորություն է տալիս: Ինչպե՞ս ապաշխարել, և արդյո՞ք ամեն անգամ ներված լինելը նոր մեղքեր գործելու գայթակղություն չի առաջացնում: Զրույց Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ: