Ռադիո Մարիամ
#
LIVE

Դու կարո՛ղ ես

Ինչո՞վ են տարբերվում հաջողակ ու անհաջողակ մարդիկ, և ի՞նչ անել՝ վերջին անհաջողակից մեծ հաջողակ դառնալու համար:

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • «Պիտի վախենաս քո նպատակի մեծությունից»
    «Պիտի վախենաս քո նպատակի մեծությունից»
    07 Apr, 2022

    Ե՞րբ և ինչպե՞ս հիմնվեց «Հաթերք ֆուդ» ընկերությունը: Որքանո՞վ է կարևոր ծնողների ողջունելն ու խրախուսելը զավակների նոր գաղափարները և բիզնես ծրագրերը: Ինչպե՞ս մեղվապահ պապի գործունեությունը դարձավ հիմք՝ թոռան բիզնեսի համար:
    Ինչպիսի՞ վերաբերմունք դրսևորել կողքից հնչող կարծիքների հանդեպ, երբ հստակ գիտես, թե ինչ ես անում, և ուր են հասցնելու քո քայլերը բիզնեսում: «Մեծ» նպատակները, որոնք համառ գործունեության արդյունքում նախատեսածից շուտ իրականացան. Սահմանեք առավել մեծ նպատակներ:

    Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Բիզնեսում վախն անցնում է վախենալով գործելուց հետո»
    «Բիզնեսում վախն անցնում է վախենալով գործելուց հետո»
    16 Mar, 2022

    Ինչպե՞ս ընդհանուր եզրեր ստեղծել արվեստի և բիզնեսի միջև: Կայացման ինչպիսի՞ փուլում է գտնվում «Վառեմ-մարեմ» արվեստանոցը, ինչպիսի՞ խմբակներ են գործում նրանում: Բացի մասնագիտական հմտություններից այլ հատկանիշների ձևավորում երեխաների մոտ: Հնարավորություններ մարդու առջև. Ընտրության երկու տարբերակ: Գործունեությունը նաև զբոսաշրջության ոլորտում. ինչպիսի տարբերություններ կան հայաստանցի և օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությունների միջև Գյումրիում:

    Հարցերի և առնչվող թեմաների շուրջ զրուցում ենք «Վառեմ-մարեմ» արվեստանոցի անձնակազմից Լիանա Ներսիսյանի և Միքայել Վարդպարոնյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Դժվարությունը ծնում է հնարավորություն»
    «Դժվարությունը ծնում է հնարավորություն»
    15 Mar, 2022

    Ինչպե՞ս սիրելի զբաղմունքը առօրյայի մեջ հետաքրքրություն մտցնելու միջոցից վերածվեց ընտանեկան բիզնեսի. Արագածի լանջերին աճող բույսերը՝ «Թեյքամ» ընկերության հումք: Ինչպե՞ս հաղթահարվեցին ներքին վախերը՝ ընկերություն հիմնելուց առաջ: Արդյոք վախը կա իրականությա՞ն մեջ, թե՞ միայն մեր մտքում: Ի՞նչ է սխալը գործունեության մեջ և ինչպե՞ս վերաբերվել դրանց:
      

    Այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ ունկնդրեք մեր զրույցը «Teicam» թեյարտադրող ընկերության հիմնադիր Կարինե Գևորգյանի հետ: 

    ԱՎԵԼԻՆ
  • «Ձախողում չկա, քանի դեռ պայքարում ես հաջողության համար»
    «Ձախողում չկա, քանի դեռ պայքարում ես հաջողության համար»
    04 Mar, 2022

    Ճանապարհը սիրելի գործից մինչև կայացած բիզնես, և ապա նրա վերածումը երեք բիզնես գործունեության: Ինչո՞վ են ներկայանում հանրությանը Duet fashion studio handmade, Jean.Ed ArtStudio handmade և AZI HandMade Wedding Studio ընկերությունները: Նոր գաղափարի կարևորությունը արտադրության մեջ: Մարդու ներքին վախերը և դրանց ազդեցությունը նրա գործունեության վրա: Կա՞ արդյոք ձախողում. ի՞նչ է այն: Մեր առջև բացվող հնարավորությունները. ի՞նչ կունենանք մերժման կամ օգտվելու դեպքերում: Քանի որ միտքն է մեր բոլոր գործունեությունների և դրանց արդյունքի թելադրողը, ինչպե՞ս աշխատանք տանել նրա հետ՝ տեսակով հաջողակ դառնալու համար:
     

    Այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ ունկնդրեք դրական էներգիայով հարուստ մեր զրույցը Ժաննա Մուրադյանի հետ: 

    ԱՎԵԼԻՆ
  • «Ավելի լավ է ձախողվել, քան ոչինչ չանել»
    «Ավելի լավ է ձախողվել, քան ոչինչ չանել»
    09 Feb, 2022

    Ինչո՞ւ և ինչպե՞ս պայքարել սեփական մտքերի դեմ, երբ նրանք աղաղակում են, թե ոչինչ հնարավոր չէ փոխել: Ի՞նչ քայլերով նպաստել ինքնազարգացմանը, և ի՞նչ կտա դա մարդուն: Փողը պետք է լինի մեր գործողությունների նպատա՞կ, թե՞ նպատակին հասնելու միջոց: Տխրե՞լ, թե՞ ուրախանալ, երբ կա խնդիր:


     Այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցում ենք «Շիրակը մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Զեբրա» ավտոդպրոցի մեկամյա գործունեության նվաճումները
    «Զեբրա» ավտոդպրոցի մեկամյա գործունեության նվաճումները
    07 Feb, 2022

    Փորձով հարստացած գիտելիքները, որոնք բերեցին գործունեության զարգացման նոր մակարդակի: Ի՞նչ դժվարությունների առջև կանգնեցին ավտոդպրոցի հիմնադիրները այս ընթացքում: Ինքնակրթությունը բիզնեսում և երթևեկության կանոնները սերտելիս:
    Ավտոդպրոցի գործունեության աշխարհագրական ընդլայնումը:

    Զրույց «Զեբրա» ավտոդպրոցի համահիմնադիր Էլզա Գինեցյանի հետ:

     

    ԱՎԵԼԻՆ
  • «Կոմֆորտ զոնայում մնալով լճանում ես ու դառնում ձանձրալի»
    «Կոմֆորտ զոնայում մնալով լճանում ես ու դառնում ձանձրալի»
    01 Feb, 2022

    Ինչպե՞ս կարելի է պատմաբանի մասնագիտությանը զուգահեռ զբաղվել կարատեով, երգով, պարով, նկարչությամբ, և հաջողության ու զգալի արդյունքների հասնել այս բոլոր ասպարեզներում: Ինչպե՞ս հաղթահարել հասարակության թելադրած կարծրատիպերը և դրանցով պայմանավորված ներքին վախերը: Ի՞նչ արժեք ունեն ուրիշների կարծիքները, երբ քո խնդիրները լուծելիս նրանք քո կողքին չեն: Ո՞ւր կհասնի մարդը, եթե ամուր պարփակված մնա կոմֆորտ զոնայում: Գլուխը կախել ու հանձնվե՞լ ձախողման առաջ, թե՞ շարունակել պայքար մղել հանուն հաջողության:


      Զրույց պատմաբան Լիլիթ Ասոյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Համառությունն է հասցնում նպատակներիդ»
    «Համառությունն է հասցնում նպատակներիդ»
    14 Jan, 2022

    Հոբբիից մինչև լուրջ առաջընթաց բիզնես ոլորտում: Ի՞նչ է տալիս թույլ տրված սխալներից սովորելը: Ինչպե՞ս վերաբերվել ձախողումներին և անհաջողություններին, որոնք անխուսափելի են ցանկացած գործունեության մեջ: Ե՞րբ է գալիս հաջողությունը, և ինչպիսի հատկանիշներ պետք է զարգացնես քո մեջ՝ նպաստելու համար դրան:

    ԱՎԵԼԻՆ
  • «Պիտի դառնանք թելադրող կողմ՝ մեզ հուզող հարցերում»
    «Պիտի դառնանք թելադրող կողմ՝ մեզ հուզող հարցերում»
    28 Dec, 2021

    Հայաստանի առաջին հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որո՞նք էին նրա սահմանները: Ինչպիսի՞ նպատակներ էր հետապնդում Խորհրդային Ռուսաստանը՝ Ադրբեջանի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղի ոդիսականը այս ժամանակահատվածում: Նրա ժողովրդագրական պատկերը: Իրավական հիմքեր, որոնց վրա կարող է հիմնվել հայկական կողմը: Ազգային գաղափարախոսության ու նպատակի սահմանման անհրաժեշտությունը:
     Զրույց պատմաբան, Շիրակի պետական համալսարանի դոցենտ Լիլիթ Ասոյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Գործ անելու ճիշտ ժամանակը հենց հիմա է»
    «Գործ անելու ճիշտ ժամանակը հենց հիմա է»
    10 Dec, 2021

    Մեկ հոլովակից մինչև ծավալուն հաղորդումներ: Ինչպիսի՞ դժվարություններ պետք էր հաղթահարել այդ ճանապարհին: Ձախողումներ, անհաջողություններ և համառ կամք՝ դրանք հաղթահարելու համար: Ինչպես կարելի է սեփական անձը դուրս նետել հարմարավետության գոտուց՝ առավել մեծ արդյունքների հասնելու համար:
    Զրուցում ենք «Time production» ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Գևորգ Գևորգյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ
  • «Ես ուրախանում եմ անհաջողություն կրելիս»
    «Ես ուրախանում եմ անհաջողություն կրելիս»
    15 Nov, 2021

    Հայ ավանդական տիկնիկները և դրանց ծիսական նշանակությունը: Ո՞ւմ էին խորհրդանշում նրանք, ինչպե՞ս էին պատրաստում և ի՞նչ հավատալիքներ էին կապված նրանց հետ: Հայկական տիկնիկագործությունը մեր օրերում. հինն ու նորը կողք-կողքի:

    ԱՎԵԼԻՆ
  • «Հեռու մնացեք բացասական մտքեր տարածող մարդկանցից»
    «Հեռու մնացեք բացասական մտքեր տարածող մարդկանցից»
    04 Nov, 2021

    Որո՞նք են բիզնեսմենին հաջողության հասցնող հատկանիշները: Նոր քայլեր կատարելիս ինչպե՞ս վերաբերվել սեփական վախերին: Ինչո՞վ են տարբերվում հաջողակ և անհաջողակ մարդիկ: Ինչո՞ւ է ամհրաժեշտ միշտ պատրաստ լինել ինքնակրթության:
     Այս և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև սեփական բիզնեսներում հաջողության մասին զրուցում ենք Digital technology ՍՊԸ և «Ամալի» օճառի արտադրության համասեփականատեր Արթուր Դավթյանի հետ:

    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը