Ռադիո Մարիամ
#
LIVE

Երաժշտություն և գրականություն

Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: Հ. Թումանյան

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

  • «Ստեղծագործելն ինձ օգնում է հաղթահարել դժվար ժամանակները»
    «Ստեղծագործելն ինձ օգնում է հաղթահարել դժվար ժամանակները»
    26 Aug, 2025

    Դասական երաժշտությունը և մարդու աշխարհայացքը։ Հայկական ժողովրդական մեղեդիները՝ դասական ստեղծագործություններում։ Կոմիտասը և համաշխարհային դասական երաժշտական ժառանգությունը։ Որո՞նք են այս ասպարեզի խնդիրները Հայաստանում։
     Այս, իր ստեղծագործությունների և այլ հարցերի շուրջ զրուցում ենք կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • Աշուղ Իգիթի կյանքն ու ստեղծագործությունը
    Աշուղ Իգիթի կյանքն ու ստեղծագործությունը
    11 Apr, 2025

    Զարգացման ինչպիսի՞ մակարդակի վրա էր աշուղական արվեստը Գյումրիում մինչև սոցիալիստական կարգերի հաստատումը Հայաստանում։ Ի՞նչ փոխվեց այս ասպարեզում դրանից հետո։ Ինչպե՞ս ասպարեզ եկավ աշուղ Իգիթը։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • «Շիրազ» պարային համույթ
    «Շիրազ» պարային համույթ
    18 Nov, 2024

    Այսուհետ «Շիրազ» բենդին կից գործում է պարային համույթ։ Որո՞նք են համույթի նպատակները, ինչպիսի՞ աշխատաանքներ են կաատարվում։
     Զրուցում ենք «Շիրազ» բենդի պրոդյուսեր Վազգեն Սարգսյանի և «Շիրազ» պարային համույթի պարուսույցներ Էմմա Գրիգորյանի և Կարեն Գրիգորյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • Պրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է անդադրում աշխատել
    Պրոֆեսիոնալ մնալու համար անհրաժեշտ է անդադրում աշխատել
    28 Oct, 2024

     Այսօր երաժշտական դպրոցներում և ԲՈՒՀ-երում դուդուկին տիրապետելու ձգտողները մեծ թիվ են կազմում։ Որքանո՞վ է դա ուրախալի, եթե երիտասարդության շրջանում սկսել է պակասել հետաքրքրությունը ժողովրդական ուրիշ շատ նվագարաններ հանդեպ։ Ի՞նչ է տալիս անդադար պարապելը երաժշտին, և ինչո՞ւ է կատարող երաժշտի համար կարևոր հաճախակի ելույթ ունենալը հանդիսատեսի առջև։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ժողովրդական նվագարանների ամբիոնի պատասխանատու, դոցենտ Կարապետ Շաբոյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • Բոլոր աշակերտները կարիք ունեն ներառական կրթության
    Բոլոր աշակերտները կարիք ունեն ներառական կրթության
    26 Sep, 2024

    Ներառական կրթության ներդրումը որքանո՞վ է փոխել մեր հասարակության ընկալումները։ Այս ասպարեզում ավելի շատ հոգեբանակա՞ն, թե՞ ֆիզիկական խոչընդոտներն են մեծ։ Արդյո՞ք ներառականությանը գաղափարն անհրաժեշտ է միայն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի գործընկեր թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Համազասպ Խոցանյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • Հայկական մշակույթի քարոզումն աշխարհում պետք է կանոնակարգված լինի
    Հայկական մշակույթի քարոզումն աշխարհում պետք է կանոնակարգված լինի
    23 Sep, 2024

    Հայկական դուդուկի տարածումը և քարոզումը Ռուսաստանի Դաշնությունում։ Հայկական մեղեդիները՝ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ և օտարազգի հանդիսատեսի առջև։ Դուդուկի համադրությունը տավիղի, երգեհոնի, ինչպես նաև ռուսական ազգային նվագարանների համույթի հետ։ Ադրբեջականական խոչընդոտները և դրանց հաղթահարումը։
     Անցնող մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին զրուցում ենք Մոսկվայի դուդուկի դպրոցի, Նեմիրովիչ-Դանչենկոյի և Ստանիսլավսկու անվան պետական օպերային թատրոնի հրավիրված մենակատար և Մոսկվայի կաթողիկե եկեղեցու մենակատար Հովհաննես Ղազարյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • «Տաղանդն առանց տքնաջան աշխատանքի արդյունք չի տա»
    «Տաղանդն առանց տքնաջան աշխատանքի արդյունք չի տա»
    01 Jul, 2024

     Ինչպիսի՞ դրական փոփոխություն կա Գյումրիի երաժշտական կյանքում՝ վերջին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում։ Ինչպե՞ս է նպաստում դասական երաժշտությունը՝ հասարակության ավելի զարգացվածությանն ու լայնախոհությանը։ Ինչպիսի՞ հնարավորությունների պակաս ունեն կոնսերվատորիայի ուսանողները Գյումրիում։
     Այս և իր ստեղծագործական գործունեության մասին մեզ հետ զրույցում պատմում է դաշնակահար, ՀՀ նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Պետրոսյանը։

    ԱՎԵԼԻՆ
  •  Ազգային երգը նպաստում է մեր ինքնաճանաչությանը
    Ազգային երգը նպաստում է մեր ինքնաճանաչությանը
    12 Jun, 2024

     Ուսումը և աշխատանքը միաժամանակ։ Ներկայիս գործունեությունը։ Ներկայիս ուսանողությունը, նրա արժանիքները, հնարավորությունները և խնդիրները։ Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու զարգացման վրա։ Կոմիտասյան հայտնի և անհայտ երգերի անթոլոգիան։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք օպերային երգչուհի, սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Ազարյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • «Բազում առաքինությունների մայր» Անահիտ դիցուհու արձանի մասերը կցուցադրվեն Հայաստանում
    «Բազում առաքինությունների մայր» Անահիտ դիցուհու արձանի մասերը կցուցադրվեն Հայաստանում
    21 May, 2024

     Անահիտ դիցուհին և նրա պաշտամունքը՝ հին Հայաստանում։ Սատաղում գտնված նրա արձանի մասերը և դրանց՝ Բրիտանական թանգարանում հայտնվելու հանգամանքները։
     Արձանի կտորները սեպտեմբերից մեկ տարի շարունակ ցուցադրվելու են Երևանում։ Այս լուրը աղմկալի քննարկումների տեղիք տվեց մեր հասարակության մեջ, քանի որ, հակառակ լուրն ուրախությամբ ընդունողների, շատ էին նաև նրանք, ովքեր կարծում էին, որ քրիստոնյա Հայաստանում պետք չէ ցուցադրել հեթանոս աստվածուհու արձանի կտորները, որոնք կարող են անպարկեշտության ու գայթակղությունների պատճառ դառնալ։
     Արդյո՞ք դա այդպես է, և ինչո՞ւ կա նման կարծիք։
     Թեմայի շուրջ զրուցում ենք պատմաբան Լիլիթ Ասոյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • «Ազգային երգի կողքին խամրում են ժամանակակից երգերը»
    «Ազգային երգի կողքին խամրում են ժամանակակից երգերը»
    04 Apr, 2024

    Ethno colors նախագիծը, նրա նպատակները և գործունեությունը։ Հանրության լայն շրջաններին անծանոթ ազգային երգերը։ Ինչո՞ւ է կարևոր ազգային երգերի հիման վրա տեսահոլովակների նկարահանումը։ Ինչպիսի՞ աշխատանք է տարվում՝ բարբառների ճիշտ հնչողության համար՝ երգերի մեջ։ Ազգային երգն ու պարը և մեր ինքնությունը։ Ինչպիսի՞ն է հայ մարդը, որի դիմանկարը ամբողջանում է բազմաթիվ ազգային երգերի մեջ տեղ գտած դիմագծերի համադրմամբ։
     Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Ethno colors խմբի երգչուհի Սուսաննա Նաջարյանի հետ։

    ԱՎԵԼԻՆ
  • Իր ուսուցչի հետքերով՝ աշխարհի մեծ բեմերից մինչև ողբերգական ավարտ․ Արմենակ Շահմուրադյան
    Իր ուսուցչի հետքերով՝ աշխարհի մեծ բեմերից մինչև ողբերգական ավարտ․ Արմենակ Շահմուրադյան
    05 Feb, 2024

    Մշեցի արհեստավոր Սարգսի ընտանիքը։ Ծնողները նկատում են Արմենակի երաժշտական հակումները։ Նախնական ուսումը Մուշում։ Ուսման շարունակությունը Էջմիածնում՝ Կարա-Մուրզայի, ապա Կոմիտասի դասարանում։ Հեռացումը Թիֆլիսի Ներսիսյան դպրոց և ուսման շարունակությունը Մակար Եկմալյանի դասարանում։ «Թրքահայերի» հալածանքը ցարական իշխանության կողմից, և Արմենակի աքսորը։ Բանտից ազատումը և մեկնումը Փարիզ։ Ուսում, մասնակցություն հայ համայնքի մշակութային կյանքին, մեծ բեմեր։ Համերգային շրջագայությունները տարբեր երկրներում։ Հայոց ցեղասպանության տարիները։ Վերադարձ սիրելի ուսուցչի՝ Փարիզի հոգեբուժարանում փակված Կոմիտասի մոտ և նրա դրությունից ապրած հոգեկան մեծ խռովքը։

    ԱՎԵԼԻՆ
  • «Գրողի մը նպատակը պիտի ընթերցողի հոգին ազնուացնելն ըլլայ»
    «Գրողի մը նպատակը պիտի ընթերցողի հոգին ազնուացնելն ըլլայ»
    23 Jan, 2024

     Մանկությունը Հորդանանում և ուսումը։ Սերը առ հայոց լեզու և գրական հակումները։ Մասնագիտացմամբ՝ ճարտարագետ, բայց կոչմամբ՝ բանաստեղծ․ ժողովածուների և պիեսների տպագրությունը տարբեր երկրներում։ Ստեղծագործությունների թեման և ասելիքը։
     Զրուցում ենք ճարտարագետ և բանաստեղծ Թադէոս Եսայեանի հետ ։

    ԱՎԵԼԻՆ

Օրվա Ավետարան

30 November 2025
Աղոթք չկա

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Հարցնում է՝ Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Դիտել բոլորը